Իրանում Խամենեիի հետ հրաժեշտի արարողություններին մասնակցել է ավելի քան 40 միլիոն մարդ. Press TV

Իրանում և Իրաքում տասնյակ միլիոնավոր մարդիկ են այցելել Իրանի հանգուցյալ գերագույն հոգևոր առաջնորդ Ալի Խամենեիի հրաժեշտի արարողությանը, ինչը ռեկորդային ցուցանիշ է: Այս մասին հայտնել է իրանական Press TV հեռուստաալիքը:

Հեռուստաալիքի տվյալներով՝ սգո միջոցառումներին մասնակցել է մոտ 43 միլիոն մարդ, ինչը դրանք դարձնում է «ամենաընդգրկուն երթը, որը երբևէ տեսել է աշխարհը»:

Փետրվարի 28-ին ամերիկյան և իսրայելական հարվածների հետևանքով սպանված Ալի Խամենեիի հետ հրաժեշտի արարողությունները սկսվել են Թեհրանում հուլիսի 3-ին, սգո միջոցառմանը մասնակցել են առնվազն 100 երկրից, այդ թվում և Հայաստանից ժամանած բարձրաստիճան պատվիրակություններ: Հուլիսի 4-ից մինչև 5-ը այաթոլլայի դին դրվել է Թեհրանի Մոսալլայում՝ մայրաքաղաքի խոշորագույն կրոնակա-հասարակական համալիրում:

Հուլիսի 6-ին Թեհրանում տեղի է ունեցել սգո երթ հիմնական փողոցներով, ինչից հետո դին տարվել է Իրանի գլխավոր կրոնական կենտրոն՝ Ղոմ, որտեղ հուլիսի 7-ին կայացել են սգո արարողություններ: Նույն օրը երեկոյան Ալի Խամենեիի դին ուղարկվել է Իրաք, որտեղ տեղի շիա մուսուլմանների համար հրաժեշտի առանձին արարողություններ են կազմակերպվել Նաջաֆում և Քերբելայում: Զոհված գերագույն առաջնորդի հուղարկավորությունը տեղի է ունեցել հուլիսի 9-ին՝ նրա հայրենի Մաշհադ քաղաքում:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031