Մայիսի սկզբից ավելի քան 800 առևտրային նավ է անցել Հորմուզի նեղուցով. CENTCOM

Մայիսի սկզբից ի վեր ավելի քան 800 առևտրային նավ է անցել Հորմուզի նեղուցով ԱՄՆ ռազմածովային ուժերի աջակցությամբ։ Այս մասին ասված է ԱՄՆ զինված ուժերի Կենտրոնական հրամանատարության (CENTCOM) հայտարարության մեջ:՝

«Մայիսի սկզբից ի վեր ամերիկացի զինվորականներն աջակցել են ավելի քան 800 առևտրային նավերի և 380 միլիոն բարել անմշակ  նավթի հաջող տարանցմանը», – նշված է հրամանատարության հայտարարության մեջ X-ում։ Գործակալությունը նաև հանդես է եկել իրանական պետական ​​զանգվածային լրատվամիջոցների այն պնդումների հերքմամբ, թե առևտրային նավերի տարանցումը Հորմուզի նեղուցով այժմ տեղի է ունենում միայն Թեհրանի կողմից հաստատված երթուղով։

«Իրանը չի վերահսկում Հորմուզի նեղուցը», – հավելել են CENTCOM-ում։

Bloomberg գործակալությունը նշել է, որ այս շաբաթ Իրանին ԱՄՆ-ի վերջին հարվածների ֆոնին  Հորմուզի նեղուցով առևտրային նավերի անցումը գրեթե ամբողջությամբ դադարել է:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031