Բաժիններ՝

ԱՀԿ-ն նախազգուշացրել է Սուդանում խոլերայի բռնկման հետևանքների մասին

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) հուլիսի 10-ին նախազգուշացրել է, որ Սուդանում խոլերայի բռնկումը կարող է ավելի խորանալ, քանի որ պատերազմը, տեղահանությունները և անձրևային սեզոնի սկսվելը սպառնում են ավելի սրել երկրում ստեղծված հումանիտար ճգնաժամը։ Այս մասին հայտնում է Reuters-ը։

ԱՀԿ-ի տվյալներով՝ հունիսի 27-ին հայտարարված խոլերայի բռնկման հետևանքով առնվազն 114 մարդ է մահացել, իսկ ավելի քան 1 300-ը վարակված են։ Հիվանդությունը տարածվում է Սուդանի մի շարք նահանգներում, հատկապես Դարֆուրում և Քորդոֆանում, որտեղ օգնություն ցուցաբերող կազմակերպությունների և բուժաշխատողների հասանելիությունը շարունակում է խիստ սահմանափակված մնալ։

«Խոլերան վերադարձել է։ Մահացության ցուցանիշը կազմում է 13,7 տոկոս, ինչը չափազանց բարձր է, և, իհարկե, ակնկալվում է, որ անձրևային սեզոնը կվատթարացնի իրավիճակը»,- Ժնևում լրագրողներին տեսաուղերձով ասել է Սուդանում ԱՀԿ ներկայացուցիչ Շիբլե Սահբանին։

Խոլերան ծանր և պոտենցիալ մահացու աղիքային վարակ է, որը արագ տարածվում է այն դեպքերում, երբ կոյուղաջրերն ու խմելու ջուրը պատշաճ կերպով չեն մաքրվում։

ԱՀԿ-ի տվյալներով՝ Սուդանը բախվում է աշխարհում ամենամեծ հումանիտար ճգնաժամին․ ավելի քան 33 միլիոն մարդ օգնության, իսկ 21 միլիոնը՝ առողջապահական ծառայությունների կարիք ունի։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031