Աշխարհն արագ է փոխվում, Տիգրան Սարգսյանն էլ՝ որպես «Հայկական աշխարհի» վարչապետ, հետ չի մնում փոփոխություններից ու կարծես փոխել է իր աշխարհայացքն ու քաղաքակրթական կողմնորոշումը: Մինչև վերջերս այնպիսի տպավորություն էր, կամ փորձ էր արվում ստեղծել այնպիսի տպավորություն, որ Տ. Սարգսյանը՝ բոլոր թերություններով հանդերձ, ավելի առաջադեմ մտածողություն ունի, քանի Հայաստանի իշխանական վերնախավի շատ անդամներ, և անկեղծ է եվրաինտեգրացիայի մասին իր գեղեցիկ հայտարարություններում: Հիմա նույն պաշտոնյան խոսում է ռուսների հետ «միասնական գաղափարական պլատֆորմ» ստեղծելու անհրաժեշտության մասին և ուզում է Ռուսաստանի հետ կերտել համատեղ ապագա:
«Հյուպատոսարանից մեզ պետք է տեղեկացնեն, որ փաստաթղթրի հետ կապված բոլոր հարցերը լուծված են, որպեսզի արդեն պետությունը սկսի զբաղվել տեղափոխման հարցերով: Մենք սպասում ենք հյուպատոսարանի պատասխանին, այսինքն՝ այս պահին դեռ որևէ պատասխան չունենք»,- 168.am-ի հետ զրույցում ասացին ՀՀ մշակույթի նախարարությունից:
«Ինտերֆաքս» գործակալության լրագրողը ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի հետ հարցազրույցում կոնկրետ հարց է տվել՝ ըստ ԶԼՄ-ների, Ռուսաստանն առաջարկում է բնական գազի 1000խմ-ի գինը բարձրացնել մինչև 330 դոլար, դա ճի՞շտ է։ Տիգրան Սարգսյանն այդ հարցին պատասխանել է գրեթե նույն ոգով, ինչպես որ վերջերս պատասխանում էր Ազգային ժողովում։ Այսինքն՝ ըստ էության, չի պատասխանել։
Սերժ Սարգսյանը կարծես թե համաձայնել է Վովա Գասպարյանին զոհաբերել հանուն նախագահական ընտրություններին ԲՀԿ կողմից աջակցության: Ավելին, նշում են, որ այս անգամ Գ. Ծառուկյանը կոնկրետ երաշխիքներ է պահանջել՝ հիշեցնելով վարչապետի պաշտոնի հետ կապված իրենց միջև նախկինում տեղի ունեցած պայմանավորվածությունը:
Հայաստանում իշխանությունը փայաբաժին ունի գրեթե ամեն ինչում: Ժամանակին իշխանական համատեղ նախագծի արդյունքում ստեղծված ԲՀԿ-ն ոչ միայն բացառություն չէ, այլև իշխանության «քաղաքական բաժնետոմսերի տեղաբաշխման» դասական օրինակ է:
Հակադարձելով «Ժառանգության» ղեկավարի Բաքվում արած այն պնդմանը, թե Ադրբեջանն է ագրեսիա իրականացրել Լեռնային Ղարաբաղի դեմ, Ադրբեջանի սոցիալ-դեմոկրատական կուսակցության ղեկավար Արազ Ալիզադեն ասել է․ «Հովհաննիսյանի հայտարարությունները լկտի սուտ են»:
Րաֆֆի Հովհաննիսյանին ոմանք մեղադրում են այդ այցելությունը քարոզչական նպատակներով օգտագործելու համար, ոմանք՝ այն բանում, որ նրա հայտարարությունները կարող են սխալ ընկալվել, և այլն, և այդպես շարունակ: Ր. Հովհաննիսյանը, մինչդեռ, ոչ հերոսություն է արել, ոչ էլ` դավաճանություն: Նա իր տեսակին հավատարիմ՝ հայկական չափանիշներից տարբերվող քայլ է արել, որը գուցեև օգտագործում է կամ օգտագործելու է քարոզչական նպատակներով: Թեև խիստ կասկածելի է, որ դա կարող է հայկական միջավայրում քարոզչության առարկա դառնալ, քանի որ Ր. Հովհաննիսյանն այնտեղ Բաքուն արյան ծով դարձնելու կոչեր չի արել, Ալիևի ստոր կերպարի մասին հերթապահ հայտարարություններ չի հնչեցրել:
Այն, որ Կոնգրեսը կարող է բարգավաճամետ քաղաքականություն վարել, ինքնին նորմալ է: Սակայն այդ քաղաքականությունը վարում է ոչ թե երբեմնի «սկզբունքային, գաղափարական ուժի», այլ ճիշտ հակառակը` անսկզբունքայնության, երկակի ստանդարտների, կոնյունկտուրային շահի դիրքերից: Լ. Զուրաբյանը հերքում է, թե ինքը Գասպարիին հորդորել է հանել Ծառուկյանի լուսանկարն օլիգարխների շարքից: Բայց ընդամենը երկու օր առաջ ինքն անձամբ, ավելի անազնիվ կերպով փորձում էր համոզել, որ Ծառուկյանն օլիգարխ չէ:
19 տարի առաջ այս օրը հայկական արժույթը դրվեց շրջանառության մեջ: Այդ ժամանակ վարչապետի պաշտոնը զբաղեցնում էր Հրանտ Բագրատյանը։ 168.am-ի խնդրանքով Հ. Բագրատյանը վերհիշեց այդ օրերի անցուդարձը։
Գագիկ Ծառուկյանի առաջադրմամբ իշխանությունը՝ որպես հիմնական մրցակից, ստանում է թեկնածու, որի ղեկավարած քաղաքական ուժի համար «ոչ կոռեկտ» է համարվում իշխող վարչակազմի դեմ պայքարը: Ընդ որում, այդ ուժն այսօր դարձել է «կոռեկտություն» թելադրող ուժը` ստեղծելով այնպիսի իրավիճակ, որ քաղաքական գործընթացներում որևէ այլ կուսակցության մասնակցությունը պայմանավորվի իրենով:
Աշխարհահռչակ երաժիշտ, մենակատար Պեդրո Էուստաչեն ցնցված էր երգչուհու մահվան մասին լուրից։ «Մեծագույն արվեստագետների թվում, որոնց հետ ես երբևէ նվագել եմ, երգչուհի, արվեստագետ և երգի Դիցուհի Ֆլորա Մարտիրոսյանն առանձնանում է որպես հուշարձան: Նրա մաքուր, անկեղծ, հետևողական նվիրվածությունը արվեստին և զորավոր աննման ձայնը` եզակի, Աստծո տված պարգևը, աննկարագրելի էին։ … Ես երբեք չէի լսել նրա ձայնի նման ձայն, և ես գիտեմ, որ կլսեմ միայն հավերժության մյուս կողմում։ Մեծ, ֆանտաստիկ, արտասովոր, աստվածային Դիցուհի, Ֆլորա ջան: Մենք քո կարիքը հաստատ շատ ենք զգում»,- երեկ «168 Ժամի» հետ զրույցում ասաց երաժիշտ Պեդրո Էուստաչեն, ով բազմիցս և՛ արտերկրում, և՛ Հայաստանում հանդես է եկել Ֆլորա Մարտիրոսյանի հետ։ Պեդրոն իր սիրելի Ֆլորային դիմում էր` «Flora, jan»:
Լևոն Բաղդասարյանը մի քանի տարի առաջ հայտնի երգիչներից մեկի համար (որի անունը հասկանալի պատճառներով չենք նշում.- Ա.Գ.) ավտոմատ համակարգ էր մշակել, որը կենդանի կատարման ժամանակ վերլուծում էր երգչի ձայնը, և երբ զգալի շեղում էր նկատվում` անմիջապես միանում էր ձայնագրությունը։ 168.am-ի հետ զրույցում Լևոն Բաղդասարյանը պատմում էր, որ համակարգի մշակումից հետո որոշում է նույն համակարգով ստուգել հայ երգիչների ձայներն ու կատարումները։ Նա ստուգում է Ֆլորա Մարտիրոսյանի, Նունե Եսայանի, Թաթայի և այլ երգիչների ձայները:
Քիչ առաջ ԱԺ շենքի մոտ հավաքված ցուցարարներին Վարդան Օսկանյանն ասաց, թե հնարավոր է մինչև նախագահական ընտրություններում թեկնածուների առաջադրումը քաղաքական ուժերը հանդես գան միասնական թեկնածուով: Այդ պահին ցուցարարները սկսեցին գոռալ՝ «Լևոն, նախագահ, Լևոն նախագահ»: Ցուցարարների այդ վանկարկումները լսելուն պես Վարդան Օսկանյանն անմիջապես հեռացավ այդտեղից, իսկ Նաիրա Զոհրաբյանը սկսեց բացականչել՝ «Միասնական թեկնածու Գագիկ Ծառուկյան»: Սակայն նրա ձայնը խեղդվեց ամբոխի մեջ:
Մի քանի ժամ առաջ՝ ժամը 12:20-ի սահմաններում, ԱՄՆ-ում մահացել է ՀՀ ժողովրդական արտիստուհի, Կոմիտասի անվան միջազգային երաժշտական դպրոցի հիմնադիր, «Artists for Peace» բարեգործական կազմակերպության հիմնադիր, «Never Again» մշակութային շարժման նախաձեռնող, հայտնի ժողովրդական արտիստ Ֆլորա Մարտիրոսյանը:
Ստեղծված իրավիճակում ամենաօպտիմալ լուծումը կլինի Մուրադ Գրիգորյանին ՀԱԿ շարքերից հեռացնելը` ավազակապետության կազմաքանդման գործում «հայաստանածին» ուժի դեմ դավադիր գործունեություն ծավալելու համար:
Անգամ տեսականորեն դժվար է պատկերացնել, որ ԲՀԿ-ի որևէ կառույց կարող է անգամ սեփական աղբահան մեքենաներն օգտագործելու մասին որոշում կայացնել՝ առանց կուսակցության կենտրոնական գրասենյակի ու Գագիկ Ծառուկյանի թույլտվության: Սակայն մարզային կառույցների առկայությունը թույլ է տալիս գոնե քարոզչական մակարդակում «արդարանալ»` մինչև հայտնի կլինեն ԲՀԿ-ի անելիքները: ԲՀԿ-ն հիմա այնպիսի իրավիճակում է, որ ամեն օր կարող է որոշում կայացվել Սերժ Սարգսյանին սատարելու մասին: Բայց դա այնքան էլ հեշտ չի լինելու՝ հասարակությանը ներկայացնելու տեսանկյունից:
«Այդ հրապարակումներն իրականությանը չեն համապատասխանում: Ռոբերտ Քոչարյանը և Սերժ Սարգսյանը չեն հանդիպել, այդ լուրերի ի հայտ գալու պահին էլ Ռոբերտ Քոչարյանը Կանադայում էր»:
2011թ. Մեծ Բրիտանիա մուտքի արտոնագիր ստացել են 320 օտարերկրյա ներդրողներ՝ բրիտանական տնտեսության մեջ ներդրումներ անելու հիմքով։ Նրանց 21%-ը ռուսներ են, 30%-ը՝ արևելյան բլոկի երկրների (Հայաստանը, Ադրբեջանը, Ուկրաինա) քաղաքացիներ ։ Ներդրողներն իրենց երեխաներին ուղարկում են բրիտանական դպրոցներ, և չափահաս դառնալուց նրանք ստանում են բրիտանական քաղաքացիություն։
ԲՀԿ-ն կարողացել է խորհրդարանական կառավարման կարգին անցում կատարելու հարցի շուրջ համախմբել գրեթե բոլոր քաղաքական ուժերին` այդ հարցը դարձնելով քաղաքական դաշտի համընդհանուր պահանջ: Իրավիճակի նրբությունն այն է, որ այս պարագայում որքան շատ են ՀՀԿ-ականները դեմ արտահայտվում այդ նախաձեռնությանը, այնքան դա ավելի նպաստավոր են դարձնում Սերժ Սարգսյանի համար:
Սերժ Սարգսյանն ու Ռոբերտ Քոչարյանը Լևոն Տեր-Պետրոսյանին ու Գագիկ Ծառուկյանին չեն հրավիրել ոչ թե նրանց ընկերակցությունից խուսափելու պատճառով, այլ՝ որովհետև Քոչարյանի ու Սարգսյանի գծած սցենարում նշված գործիչները համարվում են ոչ թե որոշում կայացնողներ, այլ դրանք իրագործողներ: Իսկ կատարողների հետ, ինչպես հայտնի է, չեն խորհրդակցում: Նրանց հանձնարարում են:
Եթե վարչապետը մտադիր է 75-80 տարեկան թոշակառուների համար հատուկ կրթական դասընթացներ նախաձեռնել, որպեսզի նրանք նոր ստացած գիտելիքի շնորհիվ հաղթահարեն աղքատությունը, ապա ճիշտ կանի, եթե դրա մասին հայտարարի միանգամից, որպեսզի թոշակառուները հնարավորություն և ժամանակ ունեն պատրաստվելու նոր ուսումնական տարվան:
Ալիևը օրիգինալ չէ. այդպես են հակադրվել ու հակադրվում գրեթե բոլոր մեղադրյալները: Այսպիսի տրյուկներից ժամանակ առ ժամանակ օգտվել են նաև Հայաստանի իշխանությունները:
Եթե իշխանություններն այդքան վստահ են, որ իրենք ամենաարդար ընտրություններն են կազմակերպելու, ինչպես եվրոպական ամբիոններից խոստանում է նախագահ Սերժ Սարգսյանը, ինչո՞ւ են իրար խառնվել: Եթե այդքան վստահ են, որ Ընտրական օրենսգիրքն ու մնացած օրենքները, իրենց քաղաքական կամքն էլ՝ վրադիր, ապահովելու են Հայաստանի պատմության ամենաարդար ու ամենաազատ ընտրությունները, ինչո՞ւ են վախենում խորհրդարանում այդ հարցերի քննարկումից:
«Արդեն 15-րդ տարին է` չենք կարողանում հրաժարվել մաքսատներում բիզնեսը ավելացված արժեքի հարկով հարկելուց: Այս իր բնույթով բարբարոսական մեթոդն ընդունվել է կիրառման այն ժամանակ, երբ աշխատավարձի գծով բյուջետային պարտքերը գերազանցում էին 9 ամիսը, և ձեր խոնարհ ծառան դրա հեղինակն է»,- ասել է նախկին վարչապետ Արմեն Դարբինյանը:
Հրանտ Բագրատյանի կողմից Սերժ Սարգսյանին ուղղված խորհուրդը՝ բյուջեն կարդալու վերաբերյալ, իրականում կոչ է`հրաժարվել ստվերային տնտեսության վերահսկողությունից: Իսկ դա հայաստանյան իրողությունների պայմաններում իշխանափոխության, հրաժարականի պահանջին հավասար կոչ է:
ՀԱԿ ներկայացուցիչները, թերևս, արդեն ստիպված պետք է լինեն համակերպվել ԲՀԿ-ի թելադրած խաղի կանոններին: Հիմա խառը ժամանակներ են, և ցանկացած «տարընթերցում» կարող է վնասել ԲՀԿ-ի «մեծ գործին», որին սպասարկելուն է լծվել նաև ՀԱԿ-ը: Ուստի, թերևս, ճիշտ կլինի, որ ՀԱԿ անդամները կարևոր հարցերի հետ կապված իրենց հայտարարություններն արդեն նախապես համաձայնեցնեն գոնե ԲՀԿ-ի խոսնակ Տիգրան Ուրիխանյանի հետ: ԲՀԿ-ի կոռեկտությունը չխախտելու համար:
«Forbes» պարբերականը Հայաստանին անդրադառնալով՝ պարզաբանել է, թե ինչի արդյունքում է մեր երկիրը հայտնվել պարտքային բեռի տակ։ Այդ մասին նշվում է «Լավագույն 100 երկրները՝ բիզնեսով զբաղվելու համար» զեկույցի՝ Հայաստանին վերաբերող մասում։
ԲՀԿ-ին գրեթե հաջողվել է ստեղծել պլատֆորմ, որից հեռացողը կարող է որակվել՝ որպես դավաճան: Այդ, ինչպես և շատ այլ հարցերում նրան կօգնի ՀԱԿ-ը, ով մասնագիտացել է մարդկանց դավաճան որակելու հարցում:
Հայաստանի ընդդիմությունն արդեն տևական ժամանակ զբաղված է բացառապես քարոզչությամբ, որոնք ոչ մի կիրառական նշանակություն չունեն: Ընդդիմությունը նույն քարոզչական նպատակներով կարող է մասնակցել նախագահական ընտրություններին, որի նպատակը կլինի ոչ թե հաղթելը, այլ աշխարհին ցույց տալը, որ Հայաստանում կա ընդդիմություն, և այդ ընդդիմությունը պարտաճանաչորեն մասնակցում է, բոլոր քաղաքական գործընթացներին, սակայն իշխանությունների կողմից գործադրվող ապօրինությունների պատճառով, իրենք չեն կարողանում հաջողության հասնել: Ի պատասխան՝ իրենք կարժանան աշխարհի կարեկցանքին և գուցե համակրանքին: Ընդդիմությունը սրա մեջ է տեսնում իր առաքելությունը:
Իրականում ԲՀԿ նախագահին իսկապես պաշտոն պետք չէ: Պաշտոն պետք է նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանին, ով նախօրեին տված հարցազրույցում այդքան ջանացել էր ԲՀԿ-ին ներկայացնել` որպես ինքնուրույն ու կայացած քաղաքական ուժ: Այսինքն` մեծ հավանականությամբ, Գագիկ Ծառուկյանն արտահայտում է ճշմարտությունը` հայտարարելով, որ իրեն պաշտոն պետք չէ: Պարզապես նա չի ցանկանում կամ չի կարողանում ներկայացնել ճշմարտության մյուս մասը` թե ում է պետք պաշտոնը, որի համար պայքարում է դե յուրե իր կողմից ղեկավարվող ուժը: