Հարցին՝ արդյոք ճի՞տ է տեղեկությունը, որ Վալերի Պերմյակովին հատնաբերել են հայ իրավապահները, Հունան Պողոսյանը պատասխանեց. «Նման տեղեկություններ չկան, որ հայ իրավապահներն են ձերբակալել և հանձնել ռուս սահմանապահներին: Բացարձակապես նման բան չկա»:
«Ադրբեջանի խնդիրը՝ լարվածություն ցույց տալ, կարծես թե, լուծված է, քանի որ իսկապես աննախադեպ ակտիվություն էր մի ամբողջ ամսվա ընթացքում: Դա հաշվի առնելով՝ ինչ-որ հանգստություն է տիրել սահմանում, բայց սա կարող է խաբուսիկ լինել, որովհետև Հայաստանի և Ադրբեջանի միջև նոր իրավիճակ է ստեղծվել, և այս իրավիճակը պատերազմից բացի՝ ուրիշ բառով բնութագրել հնարավոր չէ»:
Հայաստանում գոնե մի ցուցանիշ կայուն աճում է, և, հաշվի առնելով, որ դրան առնչություն չունեն վիճակագրական ծառայության «վարպետները», ովքեր ամեն ինչ անում են իշխանությանը հաճոյանալու համար, այն իրապես արտացոլում է մեր իրականությունը: Դառը իրականությունը:
«Մենք այսօր շատ-շատ խնդիրներ ունենք, ու հենց կանայք տանը խնդիրներ ունեն: Սեփական ուժերը թերագնահատելը վտանգավոր է. վախը մարդու թշնամին է: Եվ չմոռանանք, որ տղամարդկանց կինն է կյանքի բերում»,- ասում է նա:
Տեսականորեն չի բացառվում, որ բոլոր բանկերն էլ իրենց կապիտալը կարողանան մեծացնել, չմիավորվեն և չկլանվեն, և 2017 թվականի հունվարի 1-ին ունենանք 21 բանկ։ Այնքան, որքան այսօր։
Պետությունը պետք է աշխատի այլ ուղղությամբ՝ երկրում արդարություն հաստատելու, քաղաքացիներին արժանապատիվ ապրելու հնարավորություն տալու, 65 միլիոն դրամը և շատ այլ միլիոններ անհեթեթությունների վրա չմսխելու ուղղությամբ: Իսկ հայրենիքի հանդեպ սերը թողնի մեզ: Անկեղծ ասած՝ պետությունը մեզ խանգարում է սիրել հայրենիքը:
«Հայաստանի տարածքում կատարվել է լրջագույն ահաբեկչական գործողություն: Եվ նաև սա է պատճառը, որ կասկածյալը պետք է հանձնվի Հայաստանին»,- ասում է Հայկ Ա. Մարտիրոսյանը:
«Երկրորդ նախագահի բոլոր հարցազրույցներում կարմիր թելի նման գնում է հետևյալ միտքը` տարանջատվել իշխանություններից՝ ցուցադրելով, որ այս իշխանությունների հետ նա ոչ մի ընդհանուր բան չունի, որ իր ժամանակ որոշակի թերություններով, ամեն ինչ դրական է եղել, իսկ այսօր վատ է, և դրա մեղավորն ինքը չէ»:
«Գյումրիի դեպքերը ցույց տվեցին, որ Հայաստանը կարող է բախվել ամենաանսպասելի և զարհուրելի սպառնալիքների: Հայաստանում իսլամական գործոնով պայմանավորված ահաբեկչությունը նույնպես անհնար չէ»:
Ըստ բանկերի հաշվետվությունների՝ տարվա սկզբի համեմատ հաճախորդների ավանդների և հաշիվների մեծությունն աճել է 78.1 միլիարդ դրամով կամ 4.8%-ով։ Արդյո՞ք դա իրականում այդպես է
«Շատ մարդիկ կուզենային մասնակցել հուղարկավորությանը, որպեսզի թեթևանային, հանգստանային, բայց պարզ է, որ ամբողջ երկիրը չէր կարող Գյումրի գնալ, այնպես որ` ցույց տալը և այն դիտելն ինչ-որ մասնակցության ձև է, դա թեթևացնում է մարդու վիշտը, սփոփում է: Հուղարկավորության ծեսն իր մեջ թերապևտիկ նշանակություն ունեցող ծես »,- ասում է հոգեբանը:
Վարդան Պետրոսյանի մասնակցությամբ տեղի ունեցած ավտովթարի գործի քննության ընթացքում Վարդան Պետրոսյանի պաշտպան Մարի Դոզեն հանդես եկավ պաշտպանական ճառով: Նա ասաց, թե չհասկացավ՝ ինչ նպատակի է ծառայել մեկ տարվա քննությունը:
«Գյումրիի ոճրագործությունն ունի պատվիրատու»,- 168.am-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց Սորբոնի համալսարանի քաղաքագիտության դոկտոր Հայկ Ա.Մարտիրոսյանը (Նյու Յորք)` անդրադառնալով հունվարի 12-ին Գյումրիում տեղի ունեցած ողբերգական դեպքին:
Ակնհայտ էր, որ մարդկանց վրդովմունքը կարող է վերածվել զանգվածային գործողությունների՝ անկանխատեսելի հետևանքներով
Մեր տնտեսությունը հունվարյան թմբիրից դուրս չի եկել: Ու ընդհանրապես տնտեսական տեղեկատվությունն առայժմ շարունակում է մնալ հետին պլանում: Մինչդեռ արտերկրում բոլորովին այլ պատկեր է:
«Իշխանությունների ու հետաքննության հանդեպ անվստահության պայմաններում ժողովուրդն ինքն է սկսում սեփական վարկածներ ստեղծել, բայց արդեն դավադրության տեսությունների տեսքով, որն ամեն ինչ դիտարկում է մեկ հարցի ներքո՝ ո՞ւմ է դա ձեռնտու»,- ասում է Արթուր Մարտիրոսյանը:
«Ստիպված ենք հուսախաբ անել նամակի անանուն հեղինակներին (Ռուսաստանի հայերի միությունը համառուսական հասարակական կազմակերպություն է, որի կանոնադրական փաստաթղթերի համաձայն, ՌՀՄ ղեկավար կազմն ընտրվում է ՌՀՄ անդամների կողմից, որոնք ներկայացնում են տարածաշրջանային մասնաճյուղերը, որոնք գործում են ՌԴ համարյա թե բոլոր սուբյեկտներում»:
Վ.Պերմյակովի հարցաքննությունը տեղի է ունեցել փաստաբանի եւ թարգմանչի մասնակցությամբ, իսկ հարցաքննությունը, օրենքով սահմանված կարգով, տեսաձայնագրառվել է։
«Ես կարծում եմ, որ Հայաստանի և Եվրոպական միության հարաբերությունները շարունակել են զարգանալ վերջին 18 ամիսների ընթացքում ևս՝ հստակ արդյունքներով. Վիզայի դյուրացման և հետընդունման համաձայնագիր, Հայաստանի հասանելիությունը ԵՄ ծրագրերին ու գործակալություններին, Հայաստան-ԵՄ համատեղելիության ամենաբարձր աստիճան՝ առավել, քան երբևէ»,- ասում է նա:
Լրագրողները ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանից հետաքրքրվեցին, թե ինչո՞ւ էր առանձնահատուկ վերաբերմունքի արժանացել ռուս հաղորդավար Անդրեյ Մալախովը՝ 6-ամսյա Սերյոժա Ավետիսյանին հիվանդանոցում այցելության ժամանակ:
«Ընդունենք՝ մեր սպանության գործը չենք հանձնում իրենց, չենք փոխանցում իրենց: Հետևաբար՝ միայն ռուսական կողմում կատարված հանցագործության համար է, չէ՞, անձը ենթակա պատասխանատվության: Այսինքն՝ Հայաստանի իրավազորության տակ գտնվելու պայմաններում այդ արարքի համար պատասխանատվություն չի լինելու, չէ՞»,- ասաց Գ. Կոստանյանը:
Կառավարությունը որոշում է սահմանափակել սպիտակ շաքարի ներմուծման քանակը՝ գործարար միջավայրի բարելավման նպատակով։
ԱԺ-ում այս պահին ընթանում են խորհրդարանական լսումներ՝ հունվարի 12-ին «Գյումրիում տեղի ունեցած ողբերգական դեպքերի հետ կապված իրավական գործընթացների մասին» թեմայով:
«Ռուսաստանը գնում է զիջումների, Ռուսաստանը դառնում է փափուկ միայն այն ժամանակ, երբ իր առջև տեսնում է իրական ռազմական ուժ»,- ասում է նա:
«Պերմյակովը պետք է գտնվեր ՀՀ իրավապահ մարմինների տիրապետության տակ, իսկ ըստ պայմանագրի՝ քննչական գործողություն կատարելիս ՌԴ իրավապահ մարմինները պետք է թույլտվություն ստանային մեր իրավասու մարմինների կողմից, որից հետո կատարեին իրենց քննությունը»,- ասում է փաստաբանը:
Ռուսները չեն ուզում հանձնել իրենց ստահակին: Բայց արդյոք որևէ մեկը պահանջո՞ւմ է Ռուսաստանից դա՝ բացի Հայաստանի հասարակությունից: Պահանջ ներկայացնողը միայն հասարակությունն է, իսկ իշխանություն՝ որպես այդպիսին, այս հարցում չկա: Իսկ եթե իշխանությունը չկա, բացակայում է սեփական քաղաքացիներին գնդակահարելու հարցում, ուրեմն նա բացակայում է ընդհանրապես:
ՀՀ քննչական կոմիտեի քննիչները Վալերի Պերմյակովին մեղադրանք են առաջադրել Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով՝ երկու եւ ավելի անձանց դիտավորյալ սպանության համար:
«Գոյություն ունի քրեագիտություն՝ криминология, որտեղ գոյություն ունի հանցագործության նման տեսակ՝ оставление визитной карточки՝ «այցեքարտը թողնելը». երբ հանցագործը հանցագործություն է կատարում, և իր կողմից «այցեքարտ» թողնում, օրինակ՝ որոշակի իրեր…»,- ասում է փաստաբանը:
«Իմ կարծիքով` որոշում է կայացվել հետաքննել գործը ՀՀ տարածքում, դատարանի հարցը դեռ չի որոշվել: Ամենայն հավանականությամբ, հետաքննության ընթացքում իրավապահ մարմինները կորոշեն` որ երկրի դատական մարմիններին փոխանցել մեղադրյալին»:
ՀՀ քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանը 168.am-ի հետ զրույցում ասաց, որ հայ քննիչները հարցաքննում են Վալերի Պերմյակովին: Նրա խոսքով՝ հարցաքննությունն այժմ շարունակվում է: