Բաժիններ՝

Չինաստանի ԱԳ նախարարը Մակրոնի խորհրդականի հետ քննարկել է իրադրությունն Ուկրաինայում և Մերձավոր Արևելքում

Չինաստանի արտաքին գործերի նախարար Վան Ին Ֆրանսիայի նախագահի դիվանագիտական ​​խորհրդական Էմանուել Բոնի հետ քննարկել է ուկրաինական ճգնաժամը և Մերձավոր Արևելքի հակամարտությունների հարցը: Այս մասին հայտնում է Չինաստանի արտգործնախարարությունը։

Հանդիպումը տեղի է ունեցել չին-ֆրանսիական 27-րդ ռազմավարական երկխոսության ընթացքում, որը կայացել է հոկտեմբերի 15-ին Չինաստանի արևելյան Հանչժոու քաղաքում։

«Կողմերը մտքերի  են փոխանակել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ, ներառյալ Ուկրաինայի ճգնաժամը, Մերձավոր Արևելքի իրադրությունը, համաշխարհային կառավարման համակարգի բարեփոխման և կատարելագործման հարցերը», – ասվում է ԱԳՆ հայտարարության մեջ։Նշվում է, որ երկու երկրների դիվանագետները պայմանավորվել են ամրապնդել փոխադարձ վստահությունը և ընդլայնել միջպետական ​​համագործակցությունը «ներկայիս անորոշ և անկայուն միջազգային իրադրության պայմաններում»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս