Գերմանիան հաստատել է Թուրքիային «Eurofighter» կործանիչների վաճառքը

Գերմանիան հաստատել է Թուրքիայի՝ 40 միավոր «Eurofighter» տիպի կործանիչների ձեռքբերման դիմումը։ Որոշումը բուռն արձագանք է առաջացրել Հունաստանում՝ Գերմանիայի արտգործնախարար Յոհան Վադեֆուլի Անկարա այցից առաջ։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Գերմանական դիվանագիտական աղբյուրների համաձայն՝ Բեռլինը տվել է դրական պատասխան՝ թույլ տալով վաճառքը ՆԱՏՕ-ի շրջանակում հավաքական պաշտպանության նպատակներով։

Հունական մամուլը կտրուկ է արձագանքել Գերմանիայի որոշմանը՝ քննադատելով Բեռլինին Թուրքիայի առջև «կանաչ լույս» վառելու համար։ Տեղական հրապարակումներում ընդգծվել է, որ այդ քայլը կարող է լարել տարածաշրջանի իրավիճակը։ Հունական «Tribune» օրաթերթը որոշումն անվանել է «դիվանագիտական պարտություն» Հունաստանի համար։

Գերմանիայի կառավարությունը դեռևս հուլիսին էր հաստատել Թուրքիայի նախնական դիմումը՝ «Eurofighter» կործանիչների ձեռքբերման վերաբերյալ, ինչը հաստատել էր կառավարական խոսնակ Շտեֆան Կոռնելիուսը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031