
«Հայաստանում նախարարներից ոչ բոլորն են ունակ քաղաքական որոշումներ կայացնել». Դավիթ Շահնազարյան

«Բոլոր նախարարների պաշտոնները քաղաքական են։ Ո՞րն է նախարարի գործառույթը. իշխող քաղաքական ուժի քաղաքականությունն ապահովել տվյալ բնագավառում։ Ամբողջ աշխարհում այդպես է, Հայաստանում մասամբ է այդպես։ Ցավոք սրտի, Հայաստանում, մեղմ ասած, նախարարներից ոչ բոլորն են, որ ունակ են քաղաքական որոշումներ կայացնել»,- 168.am-ի հետ զրույցում հայտարարեց Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի առաջատար վերլուծաբան Դավիթ Շահնազարյանը՝ մեկնաբանելով նախարարների, մասնավորապես՝ պաշտպանության նախարարի պաշտոնի քաղաքական լինելու հանգամանքը։
Դ. Շահնազարյանը պաշտպանության նախարարի պաշտոնում Վիգեն Սարգսյանի նշանակումը հաջողված է համարում. «Ըստ էության՝ գործառույթների այն տարանջատումը, որն օրենքով կար, բայց իրականում այնքան էլ չէր գործում Պաշտպանության նախարարության և գլխավոր շտաբի միջև, հիմա ավելի առկա է։ Բոլոր բարեփոխումներով և ՊՆ-ին օրենքով նախատեսված հարցերով զբաղվելու է հենց պաշտպանության նախարարը, և արդյունքները մենք տեսնում ենք»։