
Հունաստանն ընդունել է աշխատանքային ժամերը երկարաձգող օրինագիծը

Հունաստանի խորհրդարանն ընդունել է օրինագիծ, որը թույլ է տալիս մասնավոր հատվածի գործատուներին երկարաձգել աշխատանքային ժամերը. հայտնում է Reuters-ը:
Պահպանողական կառավարությունը հայտարարել է, որ օրինագիծը, որը թույլ է տալիս գործատուներին պարտադրել 13-ժամյա աշխատանքային օր՝ գործող 8 ժամից ավելի, նպատակ ունի աշխատաշուկան դարձնել ավելի ճկուն և արդյունավետ։Սակայն աշխատողները, որոնք այս առաջարկը համարում են իրենց իրավունքները ոտնահարելուն ուղղված քայլ, այս ամիս երկու գործադուլ են իրականացրել:
«Երբ Եվրոպայի մնացած մասը քննարկում է աշխատանքային ժամերը կրճատելու հարց, Հունաստանում մենք այն ավելացնում ենք», – ասել է 41-ամյա բարմեն Թեմիս Լիտրասը:
Ըստ ԵՄ տվյալների՝ Հունաստանն արդեն իսկ ունի Եվրոպայի ամենաերկար աշխատանքային շաբաթներից մեկը՝ մոտ 40 ժամ, Գերմանիայում շաբաթվա կտրվածքով աշխատանքային ժամը միջինում 34 ժամ է, Նիդեռլանդներում՝ 32: