
«Տոմս գնեց, բայց ի հեճուկս ուղեկցորդի՝ չմեկնեց». Պուտինը՝ Արևմուտքի դիրքորոշման մասին

Վառելիքաէներգետիկ համալիրի սարքավորումների ոլորտում Արևմտյան առևտրային կառույցները ստիպված են եղել լքել ՌԴ-ն իրենց քաղաքական վերնախավերի ճնշման ներքո։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:
Մեկնաբանելով Արևմուտքի հրաժարվելը վառելիքաէներգետիկ համալիրի համար Ռուսաստանին սարքավորումների մատակարարումից՝ Պուտինը հիշել է հայտնի խոսքը. «Տոմս գնեց, բայց ի հեճուկս ուղեկցորդի՝ չմեկնեց»:
«Իսկ մեր մասնագետները աճեցնում են, աճեցնում և դառնում տեխնոլոգիական առաջատարներ, որովհետև սեփական շուկան թույլ է տալիս լավ եկամտաբեր արտադրանք արտադրել։ Եվ ամբողջ աշխարհում կան գործընկերներ, որոնք այսօր այդ սարքավորումները գնում են արդեն ռուսաստանյան ընկերություններից։
Երեկ գնել էին Եվրոպայում, իսկ այսօր՝ ավելի ու ավելի շատ մեզ մոտ, և այդ գործընթացը հետագայում էլ այսպես կզարգանա… Այդ ի՞նչ արեցիք: Տոմս գնեցիք, բայց ի հեճուկս ուղեկցորդի՝ չմեկնեցիք: Ինչ-որ անհեթեթություն է, գիտեք: Բայց դրանք այսօրվա իրողություններն են», – ասել է Պուտինը «Ռուսական էներգետիկ շաբաթ» միջազգային համաժողովում։
Նրա խոսքով՝ Արևմուտքն անվստահելի գործընկեր է, էներգետիկայի ոլորտում իրենց տեխնոլոգիաներն ու սարքավորումները ցանկացած պահի կարող են անհասանելի լինել ոչ միայն Ռուսաստանի, այլև էներգառեսուրսների որևէ այլ մատակարարի համար, եթե այն համարվի «անհարմար մրցակից»: