Թբիլիսում տուգանել են ԵԱՀԿ գործող նախագահին

Վրաստանի ներքին գործերի նախարարությունը 5000 լարիով` շուրջ 1580 եվրոյով, տուգանել է ԵԱՀԿ գործող նախագահ և Ֆինլանդիայի արտաքին գործերի նախարար Էլինա Վալտոնենին․ հայտնում է Վրաստանի Առաջին ալիքը՝ հղում անելով Ներքին գործերի նախարարությանը։

Հոկտեմբերի 14-ին Վալտոնենը մասնակցել է Վրաստանի խորհրդարանի դիմաց կազմակերպված բողոքի ակցիային։ Նա տեսաուղերձ էր հղել՝ աջակցություն հայտնելով ցուցարարներին, որոնք «մտահոգված են իրենց երկրի բռնաճնշումների առնչությամբ» և «ունեն ժողովրդավարության, խոսքի ազատության և մարդու հիմնարար իրավունքների լիարժեք իրավունք»։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Վրաստանի վարչապետը չեղարկել է ԵԱՀԿ գործող նախագահի հետ հանդիպումը։

«Հանդիպումը չեղարկելու որոշումը կայացվել է Էլինա Վալտոնենի՝ անօրինական հանրահավաքին մասնակցելու և կեղծ հայտարարություններ տարածելու պատճառով»,- ասվել էր Վրաստանի կառավարության տարածած հայտարարության մեջ։

Տեսանյութեր

Լրահոս