Բաժիններ՝

Ինչ տոկոսադրույքներով են ավանդներ ընդունել ՀՀ բանկերը (գծապատկերներ)

ՀՀ Կենտրոնական բանկը թարմացրել է ՀՀ առևտրային բանկերի կողմից ռեզիդենտ իրավաբանական և ֆիզիկական անձանցից ներգրավված տվյալ ժամկետայնության ավանդների միջին կշռված տոկոսադրույքների վերաբերյալ տվյալները:

Ի՞նչ տոկոսադրույքներով են ավանդներ ընդունել բանկերը ընթացիկ տարվա առաջին եռամսյակում և 2016 թվականի ընթացքում՝ ըստ ամիսների։

Սկսենք դրամային ավանդներից:

Ինչպես տեսնում եք, 2017 թվականի ապրիլին միջին կշռված տոկոսադրույքը մինչև 1 տարի ժամկետով ավանդների համար եղել է 10.15%, իսկ երկարաժամկետ՝ 1 տարուց ավելի ավանդների համար՝ 12.31%։

Մարտի համեմատ դրամային ավանդների տոկոսադրույքները աճել են (հատկապես կառճաժամկետ ավանդների գծով)։

Սակայն մեկ տարվա կտրվածքով՝ 2016 թվականի ապրիլի համեմատ, ավանդների տոկոսադրույքներն այժմ ավելի ցածր են։

Դոլարային ավանդների դեպքում պատկերը տարբերվում է։ 2017 թվականի ապրիլին՝ մարտի համեմատ, տոկոսադրույքները նվազել են։

Այսպես, մինչև 1 տարի ժամկետով դոլարային ավանդների միջին տոկոսադրույքը  ապրիլին եղել է 4.06% (մարտին՝ 4.64%), իսկ 1 տարուց երկար ավանդների միջին տոկոսադրույքը՝ 5.55% (մարտին՝ 5.79%)։

Սակայն մեկ տարվա կտրվածքով՝ նախորդ տարվա ապրիլի համեմատ, դոլարային ավանդների տոկոսադրույքները նույնպես նվազել են, ընդ որում, ավելի մեծ չափով։ 2016 թվականի ապրիլին մինչև 1 տարի ժամկետով դոլարային ավանդների միջին տոկոսադրույքը  ապրիլին եղել է 5.27% էր, իսկ 1 տարուց երկար ավանդների միջին տոկոսադրույքը՝ 7.7%։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս