
Երևանը երեք նոր «պատվավոր քաղաքացի» ունի

Երևանի ավագանու որոշմամբ՝ քաղաքապետ Տիգրան Ավինյանը «Երևանի պատվավոր քաղաքացի» կոչում է հանձնել գրականագետ, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Ավետիք (Ավիկ) Իսահակյանին, լրագրող, մանկավարժ, հասարակական և մշակութային գործիչ Մարկ Գրիգորյանին և հայ նկարիչ Տարոն Մուրադյանին։
Ավինյանի Facebook-ի էջից տեղեկանում ենք, որ քաղաքապետը պարգևատրել է նաև Երևանի քաղաքապետարանի ու ենթակա կառույցների այն աշխատակիցներին, ովքեր ավելի քան 45 տարի բարեխղճորեն աշխատում են Երևանի համար: