Բաժիններ՝

Աննա Վարդապետյանը և Սերգեյ Կոպիրկինը անդրադարձել են Երևանում կայացած Կոռուպցիայի հակազդման միջպետական խորհրդի հոբելյանական 10-րդ նիստի արդյունքներին

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը 2025 թվականի հոկտեմբերի 24-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին:

Աննա Վարդապետյանը ողջունել է դեսպանին ՀՀ գլխավոր դատախազությունում և կարևորել երկու երկրների դատախազությունների համագործակցությունը:

Հանդիպման ընթացքում, ի թիվս երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի, կողմերն անդրադարձել են 2025 թվականի հոկտեմբերի 3-ին Երևանում կայացած՝ Կոռուպցիայի հակազդման միջպետական խորհրդի հոբելյանական՝ 10-րդ նիստի արդյունքներին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս