
Քննչականը նոր մեղադրանք կառաջադրի Վարդան Ղուկասյանին․ Փոստանջյան

Վարդան Ղուկասյանին պատրաստվում են նոր մեղադրանք ներկայացնել․ տեղեկացնում է քաղաքապետի փաստաբան Զարուհի Փոստանջյանը։
Նա նշում է, որ հեռախոսազրույց է ունեցել Քննչական կոմիտեի քննիչ Գագիկ Առաքելյանի հետ, ինչի ժամանկ էլ վերջինս տեղեկացրել է՝ Ղուկասյանին նոր մեղադրանք է սպասվում։
«Հայտնի չէ, թե նորից ինչ են ուզում կարել, կարկատել, բայց, այնուամենայնիվ, Քննչական կոմիտեի քննիչներին զգուշացնում եմ՝ եթե դուք մուտք գործեք «Կենտրոն» քրեակատորղական հիմնարկ ու իմ վստահորդի հետ առանց իմ, առանց Ղուկասյանի պաշտպանների մասնակցության որեւէ գործողություն կատարեք, համարել ենք որպես բռնաճնշում Գյումրիի քաղաքապետի նկատմամբ»,- ընդգծում է Փոստանջյանը։