Ուկրաինայում տղամարդը կայարանում նռնակ է պայթեցրել. կան զոհեր
Հոկտեմբերի 24-ին տղամարդը նռնակ է պայթեցրել Օվրուչ քաղաքի (Ժիտոմիրշչինա) կառամատույցում։ Այս մասին տեղեկացրել է 24tv-ն։
Հայտնի է 4 զոհերի մասին։
Մեկն ինքը՝ պայթեցնողն է, Խարկովի 23-ամյա բնակիչը, որը մահացել է շտապօգնության մեքենայում, եւս երեքը կանայք են՝ 29, 58 եւ 82 տարեկան, որոնք Կորոստենշչինայի բնակիչներ էին։ Զոհերի մեջ կա սահմանապահ կին, որը եղել է մեղավորի կողքին;
Եվս 10 մարդ վիրավորվել է։

