ԱՄՆ-ն ՄԱԿ-ում չի աջակցել Կիևի հակառուսական հայտարարությանը
Միացյալ Նահանգները ՄԱԿ-ում չի աջակցել Կիևի հակառուսական հայտարարությանը։ Փաստաթղթի տեքստի համաձայն՝ միացող պետությունները աջակցում են Ուկրաինայի տարածքային ամբողջականությանը՝ միջազգայնորեն ճանաչված սահմանների շրջանակում և պահանջում են ռուսական զորքերի անհապաղ դուրսբերում, հաղորդում է ՏԱՍՍ-ը։
Հայտարարությանը միացել է 45 երկիր, այդ թվում՝ Ավստրալիան, Վրաստանը, Կանադան, Նոր Զելանդիան, ինչպես նաև մի քանի եվրոպական պետություն՝ Գերմանիան, Ֆրանսիան, Սլովակիան։

