Իրանում ՇՀԿ-ի հակաահաբեկչական զորավարժություններ կանցկացվեն

Շանհայի համագործակցության կազմակերպության համատեղ հակաահաբեկչական վարժանքները՝ «Սահանդ-Հակաահաբեկչություն-2025»-ը, կանցկացվեն Իրանում դեկտեմբերի 4-ին: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ մեջբերելով ՇՀԿ տարածաշրջանային հակաահաբեկչական կառույցի տնօրեն Ուլարբեկ Շարշևի հայտարարությունը։ 

«Տարածաշրջանային հակաահաբեկչական կառույցն ավարտում է ՇՀԿ անդամ պետությունների իրավասու մարմինների համատեղ հակաահաբեկչական վարժանքների՝ «Սահանդ-հակաահաբեկչություն-2025»-ի եզրափակիչ միջոցառումների նախապատրաստական ​​աշխատանքները»,-ասել է Շարշևը Տաջիկստանում ԱՊՀ հակաահաբեկչական վարժանքների ամփոփման ժամանակ։ 

Նա նաև հավելել է, որ համատեղ վարժանքները և փակման արարողությունը նախատեսվում է անցկացնել դեկտեմբերի 4-ին՝ Իրանի Թավրիզ քաղաքի մոտակայքում։ Նա հայտնել է, որ վարժանքների մասնակիցներին և դիտորդներին շուտով կուղարկվեն հրավերներ և ծրագիր։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031