«Պատճառներ ու պրոբլեմներ են սարքում, մեղքն իրենց վիզը՝ որպես մարդ իմ խոսքի տերն եմ եղել». Գագիկ Ծառուկյանը՝ Աբովյանի քաղաքապետին առաջադրված մեղադրանքի մասին

«Կարող եմ ասել, որ օրենքի առաջ բոլորը հավասար են, գործն իրավական մարմինների տիրույթում է, իրենք թող քննեն և իրենց կարծիքը հայտնեն, այնպես որ՝ ավելացնելու այլ բան չունեմ»,- այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցւթյան ղեկավար Գագիկ Ծառուկյանը՝ անդրադառնալով Աբովյանի քաղաքապետ Վահագն Գևորգյանին առաջադրված մեղադրանքի և հարցին, արդյո՞ք այդ շենքերի կառուցման հետ կապված որևէ առնչություն ունի:

Հիշեցնենք, որ Աբովյանի քաղաքապետին մեղադրանք է առաջադրվել բազմաբնակարանային շենքերի կառուցման ընթացքում մի շարք խախտումներ թույլ տալու համար:

Նրա խոսքով՝ ինքն Աբովյանում չորս շենքի փոխարեն 20 հատ է կառուցել:

«Հիմնականում քանի որ եղել էր հեղափոխություն, եղել էր տնտեսական հեղափոխություն, որը միայն խոսքերով չէ, այլ քայլեր պետք է կատարվեն, որպեսզի մարդիկ ներգաղթելուց հետո բնակվելու տեղ ունենային: Այս ամենն արել եմ, որ օրինակ ծառայեմ, որ մարդիկ ներգաղթեն, հիմա պատճառներ ու պրոբլեմներ են սարքում, մեղքն իրենց վիզը, ես որպես մարդ իմ խոսքի տերն եմ եղել:

Այսօր պետությունը վեց ամսվա ընթացքում չի կարողացել 20 հատ բարձրահարկ շենք սարքել: Հիմա եթե դնեն՝ ասեն, ապօրինի շինություն է, քսան սանտիմենտր դուրս է եկել և այլն, պետք լինի կդադարեցնեմ ամեն ինչ, ես խնդիր չունեմ»,- ասաց Գագիկ Ծառուկյանը:

Հարցին՝ աջակցելո՞ւ է քաղաքապետին, Գ. Ծառուկյանը պատասխանեց, որ օրենքի առջև որևէ մեկը չի կարող մարդուն աջակցել, գործը քննվում է, մեղավորները կպատժվեն, իսկ անմեղները կարդարացվեն:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս