«Վարչապետի խոսքերը հասկանալի են և մեկնաբանության կարիք չունեն». Արդարադատության նախարար
«ԱԺ ամբիոնից հայտարարեցի, որ այն պատգամավորները, որոնք կարծում են, թե այս նախագծից ավելի արդյունավետ նախագիծ կարող են բերել, որը չի հակասի Սահմանադրությանը, այդ առաջարկները կընդունենք»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը՝ անդրադառնալով հարցին, թե ինչու վեթինգ չիրականացրեցին, փոխարենը՝ բերեցին ապօրինի հարստացումը քրեականացնելու վերաբերյալ նախագիծը:
Նախարարն ի պատասխան հարցի՝ պարզաբանեց նաև՝ բազմիցս ասել է, որ վեթինգ, բարեվարքության ստուգում և նմանատիպ տերմինները տարբեր իրավական համակարգերում տարբեր նշանակություն ունեն:
«Իշխանությունն ասել է, որ կոռուպցիայի դեմ պայքար կլինի, և դա իրականացվում է: Դատաիրավական բարեփոխումներն էլ դրա շրջանակում են»,- հավելեց նա:
Անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն բնորոշումներին, որ դավաճաններ եղել են և, հնարավոր է, նորից լինեն իշխանության մեջ, Բադասյանը կարճ արձագանքեց. «Վարչապետի խոսքերը հասկանալի են և մեկնաբանության կարիք չունեն»:
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում