![](/banners/BeFunky-design.jpg)
Վարդան Հարությունյանը բարձր պաշտոնի է նշանակվել «Գազպրոմ»-ում
![](https://168.am/wp-content/uploads/2018/01/6_640x420-2.jpg)
168.am-ի հավաստի աղբյուրների փոխանցմամբ՝ ՊԵԿ նախկին նախագահ Վարդան Հարությունյանն այսօր բարձր պաշտոնի է նշանակվել «Գազպրոմ» ՀԲԸ-ում: Նա կզբաղեցնի «Գազպրոմ»-ի Վարչության նախագահի տեղակալի խորհրդականի պաշտոնը:
Վարդան Հարությունյանը երկար տարիներ աշխատել է «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ում (նախկինում՝ «ՀայՌուսգազարդ»)՝ ղեկավարելով ընկերությունը 2010-2016 թվականներին: Մինչ այդ զբաղեցրել է «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ի Գլխավոր տնօրենի տեղակալի պաշտոնը, իսկ 2002–2009թթ. ղեկավարել է «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ- Երևանի գազիֆիկացման և գազամատակարարման մասնաճյուղը: