Այսօր խորհրդարանում լրագրողները Պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանից հետաքրքրվեցին, թե սահմանին ինչ իրավիճակ է, մասնավորապես՝ Տեղ գյուղի ուղղությամբ։ Ի պատասխան՝ Արման Սարգսյանը լրագրողներին հորդորեց հետևել պաշտոնական լրահոսին։
Այսօր ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովում քննարկվեց և դրական եզրակացություն ստացավ ՀՀ «զինված ուժերի կարգապահական կանոնագիրք» օրենքում, «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակ մասին» օրենքում և Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթը։
«Եթե այս ամենն իշխանություններին ընտրողները չհասկացան, կարծում եմ՝ չի գտնվի համարժեք բառ, որով կկարողանամ նրանց բնութագրել։ Այն, ինչը մենք զրկանքներով ստեղծել էինք, սրանք մեկ վայրկյանում ոչնչացրեցին։ Տեսեք՝ ինչ են անում բուհերի շենքերը, ո՞վ են սրանք։ Ամեն օր նախկին իշխանություններին են քննադատում, դա անում են իրենց ընտրազանգվածի համար, որպեսզի կարողանան իրենց սև գործն անեն։
Ապրիլի 2-ին Աննա Հակոբյանն այցել էր Տավուշի մարզ, որտեղ 44-օրյա պատերազմի ժամանակ զոհված Դավիթ Շահնազարյանի հիշատակին նվիրված միջոցառման ժամանակ հայտարարել էր, որ ինքը թույլ չի տա մեղանչել զոհվածների հիշատակի առաջ։
ՀՀ իշխանությունը՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, բազմիցս հայտարարել է, որ եթե նույնիսկ Ադրբեջանի հետ ստորագրեն խաղաղության պայմանագիր, ապա դա չի կարող երաշխիք դառնալ, որ Հայաստանը, Արցախը զերծ կմնա ադրբեջանական սադրանքներից։
Առավոտյան համացանցում լուրեր էին շրջանառվում, որ Բաքվի բանտում սպանվել է 44-օրյա պատերազմից հետո գերեվարված լիբանանահայ Վիգեն Էուլջեքյանը, որը Բաքվում դատապարտվել էր 20 տարվա ազատազրկման։
Մարտի 30-ին Արցախի Հանրապետության տեղեկատվական շտաբը հաղորդագրություն էր տարածել, որ Ադրբեջանի զինուժն այս գիշեր փակել է Գորիս-Ստեփանակերտ մայրուղին` Աղավնո և Տեղ գյուղերի արանքում:
Այսօր ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի փակ նիստում միջադեպ էր տեղի ունեցել հանձնաժողովի նախագահ, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանի և «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Սահակյանի միջև։
Այսօր ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի փակ նիստում միջադեպ էր եղել՝ հանձնաժողովի նախագահ, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանի և «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Սահակյանի միջև։
ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար, Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանն այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում անդրադարձավ երեկ ադրբեջանական զինված ուժերի կողմից Սյունիքի մարզի Տեղ համայնքի տարածք ներխուժմանը:
«Այգիները մեծ դժվարություններով ենք մշակում, երեկ թշնամին հենց իմ այգու ուղղությամբ է կրակել, դրանից առաջ էլ է կրակել։ Ամեն դեպքում փորձում ենք մշակել, զոռով-շառով բանվոր ենք գտնում, վառելիք ենք հայթայթում, մտնում ենք այգի, բայց կրակում են, աշխատանքները կիսատ թողնելով՝ դուրս ենք գալիս։ Խաղաղապահներն են միջամտում, մեզ ասում են՝ դուրս գանք այգիներից, մինչև թշնամին կրակոցները դադարեցնի»,- պատմեց Կամո Աղաջանյանը։
Ռաֆիկ Ղազինյանի բնորոշմամբ՝ թուրքն ու ադրբեջանցին ամենավախկոտ զինվորն են, ոհմակի նման են, շատ լինելու դեպքում կարող են հարձակվել, սակայն, երբ մեկին վերացնում ես, վախը տարածվում է մյուսների մեջ։ Հետևաբար՝ վախենալու որևէ բան չկա, նույն վախկոտ թուրքն է։
Հունվարի 19-ին Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղում ինժեներասակրավորական վաշտի կացարանում բռնկված հրդեհի հետևանքով մահացած 15 զինծառայողներից 13-ի մերձավորների լիազոր ներկայացուցիչ, փաստաբան Նորայր Նորիկյանն այսօր զոհված զինծառայողների ծնողների հետ հանդիպել է Զինվորական դատախազին։
Արցախի Հանրապետության տեղեկատվական շտաբն այսօր տեղեկացրել է, որ Ադրբեջանի զինուժն այս գիշեր փակել է Գորիս-Ստեփանակերտ մայրուղին` Աղավնո և Տեղ գյուղերի արանքում:
168.am-ի հետ զրույցում Նոր Արտամետի վարչական ղեկավար Կարեն Սարգսյանի փոխանցմամբ՝ այսօր համայնքում Արցախից տեղահանված 3 ընտանիք է միայն մնացել, տեղահանված ընտանիքներին աջակցել են թե՛ համայնքապետարանը, թե՛ բարերարները։
168.am-ի հետ զրույցում ՀՀ ԳԱԱ պատվավոր դոկտոր, քարտեզագետ Ռուբեն Գալիչյանն անդրադառնալով Ալիևի այդ հայտարարությանը, նկատեց՝ 29.800 քկմ տարածքը Խորհրդային Հայաստանի սահմաններն են, որով Հայաստանն անկախացել է։
Ծածկադմփոց են անում, որի հրամանը եկել է վերևից։ Մենք Կառավարությունից, Զինդատախազից պետք է հարցնենք, որ՝ դեպքից 2,5 ամիս է անցել, տվյալ ուղղությամբ ի՞նչ աշխատանքներ եք կատարել, առհասարակ մտադի՞ր են գործը բացահայտել, թե՞ ոչ։ Մի գիշերվա մեջ 15 զոհ են տվել ու այդքանից հետո գնացել են խնջույքի, տեսեք իրենց անտարբերության աստիճանը, եթե այդ երեխաները ձեզ պետք չէին… իրենք մեր ամենաթանկն էին։
Պաշտպանության նախարարին էլ ուղղված մի շարք հարցեր մինչև այդ պահը մնացել են անարձագանք։
168.am-ի հետ զրույցում Արցախի Հանրապետության Մեծ Շենի գյուղապետ Դավիթ Դավթյանն ասաց, որ Ստեփանակերտի հետ կապն իսպառ բացակայում է, սակայն Հայաստանի հետ կարողանում են կապը պահել։
Միաժամանակ նա ընդգծեց, որ ամենասովորական քաղաքացու համար էլ պարզ է, թե ինչ նպատակ է հետապնդում Ադրբեջանը, ավելին՝ Բերձորի ճանապարհը փակելուց հետո էլ բոլորը գիտեին, որն է թշնամու հաջորդ քայլը, սակայն կա՛մ չուզեցին որևէ բան անել, կա՛մ չկարողացան։
Արմավիրի մարզի Ջանդիֆա գյուղի մի խումբ բնակիչներ բողոքում են, որ իրենք չեն կարողանում մշակել իրենց այգիները, որոնք գտնվում են Թուրքիայի հետ սահմանին։
Մարտի 25-ին Ադրբեջանի զինված ուժերը, հերթական անգամ ոտնահարելով 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ ստանձնած պարտավորությունները, Շուշի-Լիսագոր հատվածում խախտել են նույն փաստաթղթով ամրագրված շփման գիծը և որոշակի դիրքային առաջխաղացում ապահովել Արցախի Հանրապետության տարածքում: «Արցախի Հանրապետության իշխանությունները եռակողմ հայտարարության դրույթների հերթական կոպիտ խախտման մասին անմիջապես տեղեկացրել են ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը՝ հաշվի առնելով տվյալ փաստաթղթով նրանց ստանձնած […]
Սիսիան խոշորացված համայնքի 34/01 ընտրատեղամասում ձայների հաշվարկը սկվեց գրեթե 20։50-ին։ Հայաստանի հանրապետական կուսակցությունը ստացավ 210 ձայն։ «Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը՝ 143 ձայն։ «Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը ստացավ 473 ձայն։ Այս համայնքում ընտրապայքարին այս անգամ մասնակցում էր երեք քաղաքական ուժ` Հայաստանի հանրապետական կուսակցությունը, «Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը և «Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը, որի թեկնածու Արմեն Հակոբջանյանը Սիսիանի համայնքապետի ժամանակավոր պաշտոնակատարն է։ Սիսիանի 34/01 ընտրատեղամասում ընտրելու իրավունք ուներ 1852 քաղաքացի, սակայն ընտրություննեին մասնակցել է՝ 826-ը ։
Մարզի, Արցախի անվտանգությանը վերաբերող 168.am-ի հարցերին ՔՊ-ական թեկնածուն պարզապես չպատասխանեց, փոխարենը՝ խորհուրդ տվեց դիմել Պաշտպանության նախարարությանը։
«Պետք է ամեն ինչ արդեն արված լիներ, բայց վերջին երկու տարում ոչինչ չի արվում համայնքապետարանի կողմից։ Եթե անվտանգ չես, սոցիալական վիճակը հեչ կապ չունի։ Խոզին էլ կերակրում են, չաղացնում, հետո մորթում։ Առաջին հերթին պետք է մտածենք մեր անվտանգության մասին, նոր՝ սոցիալական վիճակի»,- մեզ հետ զրույցում ասաց «Քաղաքացու որոշում» կուսակցության թեկնածու Ավագ Ասատրյանի հայրը՝ Գևորգ Ասատրյանը։
«Սիսիանում առաջնահերթ է անվտանգության խնդիրը։ Ադրբեջանի զինված ուժերը մեր վարչական տարածքում, երկու տարի է՝ նստած են»,- մեզ հետ զրույցում ասաց Սիսիանի նախկին համայնքապետ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Սարգսյանը. Մեր զրուցակիցը նաև կարևորեց համախմբվածությունը, որը, ըստ նրա, համայնքում չկա։
«Տաղարան» համույթի քանոնահարուհի, հանրապետական ու միջազգային մրցույթ-փառատոների առաջին կարգի դափնեկիր, ոսկե մեդալակիր Մարիաննա Գևորգյանը տարիներ ի վեր ոչ միայն հայ, այլև օտարազգի հանդիսատեսին քանոնի միջոցով ներկայացնում է հայկական մշակույթը։ Մեծ ջանքերի, ամենօրյա աշխատանքի ու լայն համագործակցության արդյունքում քանոնահարուհին հայկական երաժշտությունը հնչեցրել է աշխարհի տարբեր բեմերից: Վերջին մեծ համերգը տեղի է ունեցել Հնդկաստանում՝ երկրի կառավարության հրավերով։
Սյունիքի մարզի Սիսիան խոշորացված համայնքում ՏԻՄ արտահերթ ընտրություններ են։ Ընտրապայքարի է դուրս եկել 3 քաղաքական ուժ՝ «Քաղաքացու որոշում», Հայաստանի Հանրապետական և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունները։
«Մեր ղեկավարը պետք է ձեռքը խփի սեղանին, վախը թողնի ու ասի՝ ժողովուրդ, եկեք միանանք, մեր սահմաններն ազատագրենք։ Ոնց որ պետք է՝ թշնամու ջարդը տանք, շպրտենք մեր սահմաններից»։