Կարմիր խաչի մի խումբ ներկայացուցիչներ շարունակում են մնալ Ստեփանակերտում

Սեպտեմբերի 19-ին և դրան հաջորդող օրերին, երբ Արցախի խաղաղ բնակիչներն իրենց բնակավայրերից բռնի տեղահանվեցին, շատ քիչ թվով մարդիկ, որոնք ի վիճակի չէին կամ ցանկություն չունեին դուրս գալու, մնացին Արցախում։

Նրանց այցելում և անհրաժեշտ աջակցություն են ցուցաբերում ԿԽՄԿ ներկայացուցիչները։

168.am-ի հետ զրույցում ԿԽՄԿ ներկայացուցիչն ասաց, որ  Կարմիր խաչի մի խումբ ներկայացուցիչներ շարունակում են մնալ Ստեփանակերտում։

«ԿԽՄԿ-ն շարունակում է աշխատել Արցախում։ Այդ խմբում կան բժիշկներ, որոնք այցելում են Արցախում մնացած մարդկանց, եթե դրա անհրաժեշտությունը  լինում  է»,- նշեց մեր զրուցակիցը։

Կարդացեք նաև

Թե քանի մարդ է մնացել Արցախում, Կարմիր խաչը չի կարող հրապարակել, քանի որ փակ տեղեկատվություն է։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031