«Այս պահի դրությամբ բուժում է ստանում 210 պացիենտ՝ 56-ի վիճակը ծանր է, 10-ինը՝ ծայրահեղ ծանր». Մարիամ Ծատրյան

Այս տարվա սեպտեմբերի 25-ին Ստեփանակերտ-Ասկերան ավտոճանապարհի հարակից տարածքի բենզինի պահեստում տեղի ունեցավ հզոր պայթյուն: Կային զոհեր և այրվածքներ ստացած բազաթիվ վիրավորներ, որոնց մի մասը հետագայում տեղափոխվեց Հայաստան:

«Արցախի Հանրապետությունից ռազմական գործողությունների և պայթյունի հետևանքով Հայաստան տեղափոխված և մայրաքաղաքի տարբեր բժշկական կենտրոններում բուժում ստացող անձանց թիվն այսօր ժամը 11։00-ի դրությամբ 210 է»,- 168.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ առողջապահության նախարարի մամուլի քարտուղար Մարիամ Ծատրյանը։

«56 պացիենտի վիճակը ծանր է, 10-ինը՝ ծայրահեղ ծանր։

20 պացիենտ իրենց բուժումը ստանում են արտասահմանյան նեղ մասնագիտական կլինիկաներում»,- նշեց Մ. Ծատրյանը։

Կարդացեք նաև

Երեկվա դրությամբ գրանցվել է 37 անձի մահ՝ Հայաստան օդային ու ցամաքային ճանապարհով տեղափոխվելուց ի վեր։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 19-ին, 9 ամիս Արցախը տոտալ շրջափակման մեջ պահելուց հետո, Ադրբեջանը լայնածավալ ռազմական գործողություններ սկսեց, սպանվեցին, խոշտանգվեցին և գերեվարվեցին խաղաղ բնակիչներ։ Էթնիկ զտման ու ցեղասպանության վտանգի տակ արցախահայությունը պարտադրված էր լքել իր հայրենիքը՝ Արցախը։

Սեպտեմբերի 25-ին Ասկերանում տեղի ունեցավ պայթյուն, որի հետևանքով հարյուրավոր քաղաքացիներ ստացան տարբեր աստիճանի այրվածքներ, այդ տարածքում գտնվող բազմաթիվ մարդկանց ճակատագիրը մինչև այս պահն անհայտ է, եղան նաև բազմաթիվ մահվան դեպքեր։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031