«Ամենակարճ ճանապարհով թշնամին սահմանը կտրելու է, որպեսզի միանա Նախիջևանին». Աշոտ Սևյան

Հոկտեմբերի 10-ին, Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում Նիկոլ Փաշինյանն ասել էր, որ հայ-ադրբեջանական սահմանին զորքերի կուտակումներ չկան։

«Ամեն օր ինձ զեկուցում են հրադադարի խախտման դեպքերը։ Նախորդ ամբողջ օրվա ընթացքում Հայաստան-Ադրբեջան սահմանին կրակվել է 1 փամփուշտ։ Սա, ըստ էության, էսկալացիայի շատ ցածր, գրեթե զրոյական մակարդակ է։ Այս պահին մենք սահմանում որևէ զորքերի կուտակում չունենք ո՛չ մեր կողմից, ո՛չ Ադրբեջանի կողմից, և այս պահին սահմանում որևէ լարվածություն չկա։ Բայց մյուս կողմից՝ ժամանակակից աշխարհում զորքերի տեղաշարժը կարող է տեղի ունենալ մի քանի ժամվա, օրերի ընթացքում»,- ասել էր Նիկոլ Փաշինյանը։

168.am հետ զրույցում ազատամարտիկ, չարեքթարցի Աշոտ Սևյանի մեկնաբանությամբ, եթե հասարակությունը շարունակում է լսել Նիկոլ Փաշինյանին, ապա կարող է մտածել, որ երկրում ամեն ինչ լավ է, քանի որ նա 5 տարի շարունակ հայտարարում է, թե ամեն ինչ նորմալ է։

«Գիտեք, ես զարմանում եմ, որ այդ խեղկատակին մինչև այսօր լսող կա։ Երբ ինքն ասում է, որ հայկական կողմից էլ կուտակում չկա, ինչո՞ւ պետք է մեր կողմից կուտակում լինի, մեկ է՝ Ջերմուկով թշնամին կտրելու է սահմանը, Նիկոլն էլ դրանից հետո կրկին կհայտարարի, թե ինքը չէ մեղավոր, օրինակ, Մակրոնի մեղավորությամբ է նման բան տեղի ունեցել։ Կրկնում եմ՝ Ջերմուկով, Վայքով՝ ամենակարճ ճանապարհով թշնամին սահմանը կտրելու է, որպեսզի միանա Նախիջևանին»,- նշեց Աշոտ Սևյանը։

Կարդացեք նաև

Ազատամարտիկը, այս ամենից զատ, մտավախություներ ունի, որ Արցախի Հանրապետությունը կարող է դառնալ երկրորդ Իսրայել: Նրա կանխատեսմամբ՝ հնարավոր է, որ Իսրայելում սկսված պատերազմի հետևանքով երկիրը լքած  որոշ հրեաներ տեղափոխվեն Արցախ՝ բնակություն հաստատելու նպատակով:

«Արցախը կտան հրեաներին, հնարավոր է, որ Իսրայելը ՀԱՄԱՍ-ի հետ կատարվող այս գործողությունները շատ լավ պլանավորել էր, որ ՀԱՄԱՍ-ը հարվածի, Իսրայելն իր փախստականներին բերի Արցախում տեղավորի։ Տրամաբանորեն որ նայում ենք, Թուրքիան ՀԱՄԱՍ-ի կողմն է, իսկ Ադրբեջանը՝ Իսրայելի, հիմա ի՞նչ՝ երկու թուրքական պետություն պետք է իրար հարվածե՞ն։ Իրար հետ պլանավորած լավ խաղացին, վաղը հրեաներին կբերեն կլցնեն Արցախ՝ պատրաստի քաղաք-պետություն է»,- հավելեց ազատամարտիկը։

Միաժամանակ նա ընդգծեց, որ այս ամենի մեջ հետաքրքիր կլինի Իրանի դիրքորոշումը, քանի որ աշխարհում ով կողմ լինի, Իրանը հաստատ այդ ամենին դեմ կլինի։

«Այսինքն՝ մեր տարածաշրջանը հանգիստ չի լինելու»,- եզրափակեց Աշոտ Սևյանը։

Տեսանյութեր

Լրահոս