168.am-ի հետ զրույցում Հայաստանի Հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանի շահերի պաշտպան Տիգրան Աթանեսյանն ասաց, որ Արմեն Աշոտյանին այսօր տեղափոխել են Քննչական կոմիտե՝ քննչական գործողության կամ, ինչպես ասում են՝ ապացուցողական գործողության։
«Ասել եմ՝ շատ ճիշտ եք անում, ընդառաջել եմ, որ կարողանան հասցնել Ստեփանակերտ։ Մի քանի օր հետո նորից տանելու ենք, ինչպես ասում են՝ մի տանից չենք, մի հալի ենք, եթե մի բանջարեղեն մեզ մոտ ունենք, քաղաքում մեր եղբայրները չունեն, պիտի հասցնենք։ Լավ, ենթադրենք՝ շատ կերանք, հետո որտե՞ղ ենք ապրելու, քիչ կուտենք, բայց հայրենիք կունենանք»,- նշեց Գրիշա Մարտիրոսյանը։
Նվագախմբի և անձամբ Սերգեյ Սմբատյանի համերգային գրաֆիկները, հյուրախաղերը 2023-2024 թվականների համար արդեն իսկ ծրագրված են։ Այս պահի դրությամբ որևէ համերգ հետաձգված չէ։ Մենք լիահույս ենք, որ մինչև նոր համերգաշրջանի մեկնարկը Մաեստրոն կլինի ազատության մեջ և կշարունակի դիրիժորի ու նվագախմբի գեղարվեստական ղեկավարի իր պարտականությունները, հակառակ դեպքում նոր համերգաշրջանի անցկացումն այն ձևաչափով, որ նախատեսվում է, մեծ վտանգի տակ է։
«Ինքս համարում եմ, որ ճիշտ քայլ եմ իրականացրել։ Մենք մեր ամբողջ կյանքը կռվել ենք, կռվող ազգ ենք։ 1992 թվականին այս պայքարում շատ մարդիկ ենք կորցրել, մեկը՝ հորեղբայրս, կարծում եմ՝ այսօր այնպիսի ընտանիք չկա, որտեղ պատերազմում զոհեր չունենան։ Վերջին կռվի մասին էլ չասեմ, որի ժամանակ ավելի շատ զոհեր ունեցանք։ Իմ քայլով ես ուզեցել եմ ասել՝ Արցախը մերն է ու մերն էլ պետք է լինի։ Արցախը պիտի ճանաչվի ու դառնա մերը, ինչպես որ նախկինում է եղել, որովհետև մենք Արցախում արյուն ենք թափել»,- նշեց Գոռ Մուրադյանը։
Արցախի Հանրապետությունում հումանիտար աղետն աստիճանաբար խորանում է, շրջափակման պայմաններում հազարավոր երեխաներ չեն կարողանում ստանալ պատշաճ բուժօգնություն, զրկված են նաև սննդից, քանի որ հունիսի 15-ից որևէ հումանիտար օգնություն Արցախ չի մտել։
Լոս Անջելեսի Համաշխարհային կրթական հետազոտական դաշինքի հիմնադիր նախագահ և «Միացյալ հայրենասերներ Հայաստանի համար» միության հիմնադիր Դավիթ Մնացականյանը դիմելով Արցախում շրջափակման մեջ գտնվող արցախցիներին, հայտարարել էր, որ սփյուռքը հայության հետ է։
Օրերս գյումրեցի իրավապաշտպան Կարապետ Պողոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր, որ Գյումրիում ՔՊ-ին հրահանգված է պաշտոնից հնարավորինս շուտ ազատել Քանդակագործության ազգային պարկ-թանգարանի տնօրեն Արթուր Գևորգյանին: 2014 թվականին Գյումրիում հենց նա է հիմնադրել այդ թանգարանը։
«Այսինքն՝ որոշակի մութ կետեր շարունակում են մնալ։ Բայց նորից եմ ասում՝ երկու երկրները բավականին խորացրել են համագործակցությունը, և չեմ կարծում, որ չի հաջողվի հաղթահարել այն, ինչ հիմա կա, երկուսն էլ կփորձեն հաղթահարել։ Այդուհանդերձ մենք չպետք է մոռանանք, որ Թուրքիան Արևմուտքի բաղկացուցիչ մաս է կազմում, Միացյալ Նահանգների ռազմավարական դաշնակիցն է, Իսկ այսօրվա արտգործնախարարի ժամանակ այս ամենն ավելի է ընդգծվել»,- շեշտեց մեր զրուցակիցը։
«Դժվար է, վիճակն ահավոր է, հատկապես դժվար իրավիճակ է ստեղծվել այն առումով, որ բուժման կարիք ունեցող մարդիկ հնարավորություններ չունեն այցելելու բժշկի։ Ամեն ինչ գտնվում է պարալիզացված վիճակում, դեղորայք դեռևս ունենք, բայց դա էլ անսահմանափակ չէ, կարծում եմ՝ կարճ ժամանակահատվածում նաև դեղորայքի խնդիր ենք ունենալու։
Այսօր Կառավարության հերթական նիստի ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Հայաստանում ջրի խնդիրն աստիճանաբար ահագնանում է, և այդ խնդիրը գլոբալ բնույթ է կրում, ընդգծելով, որ դրան զուգահեռ՝ երկրում ջրային ռեսուրսների կառավարման խնդիր կա։
«Օրինակ. 90-ականներին ադրբեջանական կողմը մտել էր Քարինտակ, անասնաֆերմայից անասուններին գողացել էր, բնակիչներից մեկն իր բանջարանոցում աշխատելիս է եղել, առևանգել էին, մինչև այժմ տեղեկություններ չկան, թե նա որտեղ է, երիտասարդ տղային սպանել էին պոպոքի ծառի վրա, երբ նա պոպոք է հավաքել, նման պատմությունները շատ են»։
Կառավարության այսօրվա նիստում անդրադառնալով Արցախի Հանրապետությունում ստեղծված հումանիտար ճգնաժամին, Նիկոլ Փաշինյանն ասաց, որ Հայաստանից ուղարկված հումանիտար բեռը շարունակում է մնալ Սյունիքի մարզի Կոռնիձոր գյուղի հատվածում, Լաչինի միջանցքի մուտքի մոտ, քանի որ Ադրբեջանը կոպտորեն խախտելով 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 6-րդ կետը՝ ապօրինաբար արգելափակում է հումանիտար բեռների մուտքը Լեռնային Ղարաբաղ։
Փոքր աղջիկը ծնվել է շրջափակման պայմաններում, ինչից հետո էլ Ռիման թողել է աշխատանքը, որպեսզի կարողանա տանը մնալ և երեխային պահել, դրանից զատ, կրճատվել են նաև աշխատատեղերը։ Աշխատանքը թողնելն է՛լ ավելի է խորացրել խնդիրը՝ զրկվել են եկամտի աղբյուրից, որով նախկինում գոնե մինիմալ հարցերն ի վիճակի էին լուծել։
Հուլիսի 26-ից 19 բեռնատարներ հումանիտար բեռով չեն կարողանում Հայաստանից Արցախ օգնություն հասցնել՝ Ադրբեջանը թույլ չի տալիս, արդյունքում՝ 120 հազար խաղաղ բնակիչ, այդ թվում՝ երեխաներ, ծերեր, հաշմանդամություն ունեցող անձինք, մատնված են սովի։ Այս պահին այդ բեռնատարները Սյունիքի մարզի Կոռնիձոր գյուղի հատվածում են։
168.am-ի հետ զրույցում Շուշիի շրջանի Հին Շեն գյուղի ղեկավար Սամվել Սարգսյանն ասաց, որ ադրբեջանական կողմից գերեվարված հայը Հին Շենի բնակիչ չէ, գյուղում չի ապրել։ Մեկ անգամ է գյուղ եկել, հետո գնացել է Ստեփանակերտ, վերադարձի ճանապարհին նրան գերեվարել են։
Հուլիսի 26-ին Էջմիածնի «Քիմիկների զորամասի» անհետ կորած զինծառայողների ծնողները բողոքի ակցիա էին իրականացրել Բաղրամյան փողոցում՝ նախագահական նստավայրի դիմաց, որտեղ ժամանակավոր նստում է նաև Նիկոլ Փաշինյանը: Ակցիայի մասնակիցները հայտարարել էին, որ նստացույց կիրականացնեն այնքան ժամանակ, մինչև Նիկոլ Փաշինյանը չընդունի և չլսի իրենց։
«Մենք եկեղեցին վերանորոգում ենք՝ մեր հավատն ենք վերանորոգում։ Վերանորոգում ենք այն բացթողումները, որ երկար տարիներ՝ խորհրդային տարիներին, դրանից հետո 30 տարի չենք եկել այն գիտակցության, որ Աստծո տունը պետք է վերանորոգելով պահենք մեր տունը։ 5-րդ դարում, Վաչագան Բարեպաշտ թագավորի օրոք կառուցվել է 365 եկեղեցի՝ տարվա ամեն օրվա համար։ Մի՞թե այն ժամանակ հացի խնդիր չի եղել, այսինքն՝ մեկը մյուսի հետ կապ չունի։
Թշնամու ուղիղ նշանառության տակ գտնվող Սյունիքի մարզի Խնածախ գյուղում վերջին շաբաթների ընթացքում կրակոցներ գրեթե չկային, հուլիսի 29-ին, սակայն, ադրբեջանական կողմը կրակել էր գյուղի մոտակայքում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ։
Տիկին Ռիման հայրենի գյուղն արդեն երկրորդ անգամ է լքում։ Առաջին անգամ լքել է 90-ականներին, մի քանի օրով է դուրս եկել գյուղից, երբ վտանգը մեծ էր, որ թշնամին կմտնի գյուղ ու ցեղասպանություն կիրականացնի, բայց երբ ամեն ինչ հանդարտվեց, մի քանի օր անց երեխաների հետ վերադարձավ իր տուն։ Այս անգամ օդային հարվածների ու ռումբերի տակ է լքել գյուղը՝ 2020 թվականի հոկտեմբերի 28-ին՝ չկորցնելով հույսը, որ մի օր վերադառնալու է։
Այժմ ունեմ 15.000 հետևորդ Ֆեյսբուքում և 9000 հետևորդ Ինստագրամում։ Հետևորդներս գրեթե աշխարհի բոլոր ծայրերից են։ Մի քանի օր առաջ հարցում եմ իրականացրել Ինստագրամում, մեծ մասը Հայաստանից են, բայց քիչ չեն նաև ԱՄՆ-ից, Բրազիլիայից, Ռուսաստանից, Եվրոպայից հետևորդները։
168.am-ի հետ զրույցում ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն, պատմաբան, ակադեմիկոս Աշոտ Մելքոնյանը մեկ բառով բնորոշեց Ադրբեջանի գործողությունների հետևանքով Արցախում ստեղծված իրավիճակը՝ նախացեղասպանական։
168.am-ի հետ զրույցում միջազգային իրավունքի մասնագետ, իրավաբան Արա Ղազարյանն անդրադառնալով այս միջադեպին, նախ ասաց, որ եթե Վագիֆ Խաչատրյանի նկատմամբ միջազգային հետախուզում հայտարարած լիներ Ադրբեջանը, ապա նրա առևանգումն ինչ-որ տեղ միջազգային իրավունքի մեջ տեղավորվում է, սա սովորական պրակտիկա է, սակայն տվյալ պարագայում Ադրբեջանի գործողություններն ապօրինի են։
Այսօր մամուլում տեղեկություն էր տարածվել, որ այս գիշեր ոստիկանության 4-րդ գումարտակի պարեկները երեք տղայի են բերման ենթարկել ու տարել ոստիկանության Մաշտոցի բաժին, նրանցից մեկն ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանի որդին է՝ Տարոն Մանուկյանը։
Հիշեցնենք, որ Արցախի քաղաքացի 68-ամյա Վագիֆ Խաչատրյանը երեկ առավոտյան Կարմիր Խաչի ուղեկցությամբ պետք է գար Երևան` սրտի անհետաձգելի վիրահատության ենթարկվելու համար, սակայն նրան ադրբեջանական ոստիկանության ծառայողները Հակարիի կամրջից առևանգել էին։ Դրանից հետո Ադրբեջանը սկսեց հերթական քարոզչությունն իրականացնել, թե իբր Վագիֆ Խաչատրյանը մասնակցել է այսպես կոչված «Խոջալուի ցեղասպանությանը»։
168.am-ի հետ զրույցում Շոշկավանքի և շրջակա գյուղերի հոգևոր հովիվ Տեր Ներսես Գարեգին Ասրյանը խոսելով Արցախի շուրջ ստեղծված իրավիճակի, անհրաժեշտ քայլերի մասին, նախ ասաց, որ հավակնություններ չունի ազգափրկիչ ծրագրեր միշտ ներկայացնելու, բայց առնվազն գիտակից մարդիկ, նաև լսարան ունեցողները, այդ թվում՝ լրագրողները, պետք է բացատրեն հնարավորինս շատ մարդկանց, որ խնդիրը միայն Արցախին ու արցախահայությանը չի վերաբերում, այն համընդհանուր է, և ովքեր չեն հասկանում, վաղ թե ուշ հաջորդն իրենք են լինելու։
Արցախի Հանրապետության ԱԺ «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանի խոսքով՝ մանրամասն տեղեկություններ չունի այսօր Հակարիի կամրջի անցակետից Ադրբեջանի սահմանապահ ծառայության ներկայացուցիչների կողմից առևանգված բուժառու 68-ամյա Վագիֆ Խաչատրյանի մասին, սակայն պատահական չի համարում, որ այդ տարիքի տղամարդու են առևանգել, քանի որ հետո կարող են հայտարարել, որ նա մասնակցել է արցախյան շարժմանը։
168.am-ը ԿԽՄԿ Արցախի գրասենյակի հաղորդակցության բաժնի պատասխանատու Էթերի Մուսայելյանից հետաքրքրվեց՝ Կարմիր խաչից որևէ ներկայացուցիչ կա՞ առևանգված հայ քաղաքացու հետ, ի՞նչ քայլեր են ձեռնարկվում նրան վերադարձնելու համար։
ՀՀԿ խորհրդի անդամ Լևոն Նազարյանի խոսքով՝ Նիկոլ Փաշինյանի ասուլիսում առաջ քաշած թեզերի մեջ խորանալու կամ բովանդակային ինչ-որ վերլուծություններ անելու իմաստ չկա։ Սակայն կարիք կա ընդհանուր երևույթին անդրադառնալու։
«Ի՞նչ է տեղի ունենում Արցախի շուրջ. տեսնում ենք, որ սա մի գործընթաց է, որը մեծ հաշվով ճանապարհ է բացում Արցախի հետ կապված հետագա զարգացումների համար, մասնավորապես՝ ադրբեջանական կողմն օգտվում է այդ իրավիճակից և ոչ միայն փորձում է ամեն ինչ անել, որպեսզի Աղդամ-Ստեփանակերտ ճանապարհը շահագործվի, այլև քարոզչական թեզերով ցույց է տալիս, թե իբր Արցախում հումանիտար ճգնաժամ չկա, և այն, ինչ տեղի է ունենում, ընդամենը հայկական կողմի քարոզչությունն է»:
168.am-ի հետ զրույցում նախորդ տարվա օգոստոսին Ադրբեջանին հանձնված Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջանի Ներքին Սուս գյուղի ղեկավար Մխիթար Ներսիսյանն ասաց, որ Աղավնոն, Բերձորը և Ներքին Սուսը թշնամուն հանձնելուց հետո սպասելի էր, որ Ադրբեջանն իրականացնելու է իր վաղեմի ծրագիրը, այն է՝ կտրել կապը Հայաստանի ու Արցախի միջև։