«Արմեն Աշոտյանը մտածող տեսակ է, իսկ Նիկոլ Փաշինյանը՝ քինախնդիր, «աբիժնիկ», չտես գյորմամիշ». Մարգարիտ Եսայան

 Հայաստանի հանրապետական կուսակցության ԳՄ անդամ Մարգարիտ Եսայանը այսօր 168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում՝ խոսելով ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանին ամիսներ շարունակ մեկուսացման մեջ պահելու իշխանությունների գործողությունների մասին, ասել է.

«Նիկոլ Փաշինյանը Արմեն Աշոտյանից վախենում է, որովհետև նա տգետ է, իսկ Արմեն Աշոտյանը մտավորական է։ Նիկոլ Փաշինյանն ատում է հային, Հայաստանը, Արցախը, իսկ Արմեն Աշոտյանը պաշտում է Արցախը, հային ու Հայաստանը։ Արմեն Աշոտյանը մտածող տեսակ է, իսկ Նիկոլ Փաշինյանը չտես գյորմամիշ է։ Դրա համար էլ այս ամենը տեղի է ունենում։

Եթե Արմեն Աշոտյանի դատական նիստին հետևեք, կտեսնեք, որ տարբեր երկրների շատ հայտնի անուններ երաշխավորագրեր են ներկայացրել Արմեն Աշոտյանին ազատ արձակելու համար։ Բայց Փաշինյանը քինախնդիր, «աբիժնիկ», չտես գյորմամիշ մարդ է, ինքը ինչպե՞ս կարող է չվախենալ Արմեն Աշոտյանից։ Այսօր Աշոտյանը ՀՀ քաղաքական դաշտում հսկա է, առանց չափազանցության Տորք Անգեղն է»։

Հարցազրույց ամբողջությամբ կարող եք դիտել այսօր, ժամը 22։45-ին 168.am-ի յութուբյան ալիքում և 168.am կայքում։

Տեսանյութեր

Լրահոս