Դաշնակիցների՝ միայնակ թողնելուց խոսում է մի մարդ, ով ինքն է մենակ թողել Արցախին. Էդուարդ Շարմազանով
Հայաստանի հանրապետական կուսակցության ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովի բնորոշմամբ՝ Նիկոլ Փաշինյանի ելույթը Եվրախորհրդարանում բացարձակ ցինիզմի դրսևորում էր։
«Կապիտուլյանտն իր ամեն մի ելույթով ու գործունեությամբ ավելի ցինիկաբար է հանդես գալիս և ցինիզմի նորանոր գագաթներ է նվաճում։ Ինչ է նշանակում կանգնել ու մեղադրել ուրիշներին՝ միայնակ թողնելու մեջ։ Սա ասում է մի մարդ, որն Արցախը միայնակ է թողել։ Նիկոլ Փաշինյանը բողոքում է դաշնակիցներից, որ իրեն մենակ են թողել։ Ալամ աշխարհն իրավունք ունի դաշնակիցներից, միջազգային հանրությունից բողոքելու, բայց ոչ Նիկոլ Փաշինյանը»,- դատարանի բակում լրագրողների հետ զրույցում ասաց Էդուարդ Շարմազանովը։
Նա ընդգծեց՝ ոչնչից չի զարմանում, քանի որ Նիկոլ Փաշինյանն իզմ-եր չունեցող նեոբոլշևիկ է։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում