«Նորքի թաղապետարանում տեղի ունեցածը վատ միջադեպ է, «Հանրապետություն» կուսակցության դաշտում է». Ալեն Սիմոնյան

Այսօր խորհրդարանում լրագրողներն ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանից հետաքրքրվեցին, թե ի՞նչ գնահատական կտա Նորքի թաղապետի պահվածքին, ով շարունակում է  պաշտոնավարել։

Ալեն Սիմոնյանի խոսքով՝ վատ միջադեպ է տեղի ունեցել։

«Համարում եմ, որ պաշտոնյան պետք է զսպի իրեն, չնայած ակնհայտ սադրանքներին ու նպատակին։

Կարծում եմ՝ հարցը գտնվում է «Հանրապետություն» կուսակցության դաշտում, դա իրենց որոշումը պետք է լինի։ Ըստ իս, իրենք արդեն իրենց հայտարարությունն արել են։ Մնացածն արդեն քաղաքապետարանի ու «Հանրապետություն» կուսակցության դաշտում է գտնվում»,- նշեց Ալեն Սիմոնյանը։

Կարդացեք նաև

Ըստ նրա, այս իրավիճակում դժվար է որևէ բան ասել, երբ «խոսքի ազատությունը հաճախ խառնում են լկտիության, լպիրշության, ամենաթողության հետ։

Հիշեցնենք, որ ապրիլի 30-ին Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Տիգրան Տեր-Մարգարյանն իր աշխատակիցների հետ դաժանաբար ծեծի է ենթարկել ակտիվիստ Արթուր Չախոյանին հենց թաղապետարանի շենքում։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031