
«Այո, Մոսկվա գնալու եմ». Նիկոլ Փաշինյան

Այսօր խորհրդարանում Կառավարության հետ հարցուպատասխանից առաջ Նիկոլ Փաշինյանը բարձրացավ լրագրողների համար նախատեսված օթյակ, որտեղ նստած էին Կապանից եկած դպրոցականները։
Նա զրուցեց նրանց հետ, ասաց, որ այսօր կարող են գնալ որևէ ներկայացում դիտելու կամ համերգ լսելու, իսկ վաղը՝ «Երևան պարկ»։
Օթյակից դուրս գալուց հետո լրագրողները հետաքրքրվեցին՝ Մոսկվա գնալո՞ւ է, ինչին ի պատասխան՝ Նիկոլ Փաշինյանն ասաց.
«Այո, Մոսկվա գնալու եմ»։
Հիշեցնենք, որ Կրեմլի պաշտոնական կայքը հրապարակել էր, որ Փաշինյան-Պուտին հեռախոսազրույցի ընթացքում Նիկոլ Փաշինյանն ընդունել էր հրավերը՝ մայիսի 9-ին Մոսկվայում մասնակցելու Ֆաշիզմի դեմ տարած հաղթանակի 80-ամյակին նվիրված շքերթին։
Մինչև այս պահը պաշտոնապես չէր ասվել՝ նա մեկնելո՞ւ է Մոսկվա, թե՞ ոչ։