«Փաշինյանի՝ Մոսկվա գնալ-չգնալու որոշումը ես չեմ կայացնում». Հակոբ Արշակյան

Այսօր ԱԺ-ում լրագրողներն ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանից հետաքրքրվեցին՝ արդյոք Նիկոլ Փաշինյանը պե՞տք է մեկնի Մոսկվա և մասնակցի Մայիսի 9-ին սպասվող շքերթին, քանի որ ՔՊ-ի արևմտամետ թևը Փաշինյանին հորդորում է չմեկնել Մոսկվա՝ համարելով, որ դա ՀՀ ինքնիշխանությանն է վերաբերում։

Հակոբ Արշակյանն ասաց, որ այս պահին պատրաստ չէ պատասխանելու այդ հարցերին։

«Ենթադրում եմ, որ նիստը վարելու ընթացքում նորություններ են եղել, որոնց հիմա ծանոթ չեմ։

Գնալու կամ չգնալու որոշումը ես չեմ կայացնում։ Կարող եմ ասել, որ պատերազմը և պատերազմի հաղթանակը հավասարապես Հայաստանին է պատկանում, մենք 300.000 զոհ ենք տվել։ Ֆաշիզմի դեմ պայքարել ենք մյուս ժողովուրդների հետ միասին, սա հավասարապես մեր հաղթանակն ու տոնն է»,- նշեց Հակոբ Արշակյանը։

Կարդացեք նաև

Լրագրողները նաև հետաքրքրվեցին՝ ինչպե՞ս է նա վերաբերվում Նիկոլ Փաշինյանին  իմպիչմենտ հայտնելու գործընթացին, ինչին ի պատասխան՝ Հակոբ Արշակյանն ասաց.

«Դե լավ, մենք լուրջ հարց քննարկեցինք, հետո անլուրջ հարց տվեցիք։ Որևէ հիմք չկա իմպիչմենտի հարց բարձրացնելու, որովհետև դա անիմաստ աղմուկ է այս ամբողջ կարևոր հարցերից խուսափելու համար։ Այո, Փաշինյանը փայլուն կառավարում է բոլոր ոլորտներում»։

Ինչ վերաբերում է Նոր Նորքի թաղապետի կողմից ակտիվիստ Արթուր Չախոյանին ծեծի ենթարկելու միջադեպին, Հակոբ Արշակյանն ասաց, որ երևույթը, իհարկե, նորմալ չէ։

Հիշեցնենք, որ Կրեմլի պաշտոնական կայքը տեղեկացրել էր, որ մարտին տեղի ունեցած Փաշինյան-Պուտին հեռախոսազրույցի ընթացքում Փաշինյանն ընդունել է Մոսկվայի կողմից հրավերը և մասնակցելու է մայիսի 9-ի հաղթական շքերթին։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս