«Թող Ռոբերտ Քոչարյանը մանդատը վերցներ ու գար ԱԺ՝ կտեսնեինք, թե ով է ումից վախենում». Հայկ Կոնջորյան

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանի խոսքով՝ եթե խորհրդարանում կան քաղաքական ուժեր, որոնց ժողովուրդն է ընտրել՝ այդ ուժերի դասավորության հետ պետք է հաշվի նստեն, ինչը ենթադրում է նաև բանավեճ։

«Իսկ եթե Ագնեսա Խամոյանը և մյուսներն այդքան խրոխտ ասում են, թե մենք վախենում ենք, շատ լավ՝ թող Ռոբերտ Քոչարյանը մանդատը վերցներ գար ԱԺ, հլը մի հատ տեսնեիք, թե ով ումից է վախենում, կարող ա՞ ինքը վախեցավ, դրա համար մանդատը չվերցրեց։ Բա քաղաքական թիմի ղեկավարն էր, իր դեմքով գնացել ու երկրորդ տեղն էին զբաղեցրել։ Չնայած հեն ա, «ՊՈՒ»-ն ասել է, որ պատրաստ են իրեն առաջադրել, չգիտե՞ք՝ «ՊՈՒ»-ն ինչ է, հապավում է»,- նշեց Հայկ Կոնջորյանը։

Ինչ վերաբերում է Նիկոլ Փաշինյանին իմպիչմենտ հայտնելու գործընթացին, Հայկ Կոնջորյանն ասաց՝ եթե ՔՊ-ն ձախողել է, ապա ինչպե՞ս ստացվեց, որ 2021 թվականին քաղաքացիները կրկին ընտրեցին իրենց։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս