«Մեր նպատակն իշխանափոխությունն է, ոչ թե իշխանության հասնելը». Հայկ Մամիջանյան

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանն այսօր խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում տեղեկացրեց, որ իր գլխավորած խմբակցությունը միանում է Նիկոլ Փաշինյանին հայտարարած իմպիչմենտի գործընթացին։

Հայկ Մամիջանյանն ընթերցեց արդեն իսկ պաշտոնապես հրապարակված հայտարարությունը՝ ևս մեկ անգամ ընդգծելով, որ այս պահին վարչապետի թեկնածու չունեն և պատրաստ են առանց որևէ նախապայմանի քննարկել թեկնածուի հարցը։

«Հայտարարությասն մեջ հստակ նշված է, որ մենք պատրաստ ենք քննարկել և ստորագրել իմպիչմենտի գործընթացը։ Միակ խնդիրը, որ այս պահին մենք այդ փաստաթուղթը մուտք չենք անում՝ ավելորդ քաղաքական նկրտումներով գործընթացը չբարդացնելու համար, մենք թեկնածու չունենք։ Սա միակ խնդիրն է, որը մեզ կանգնեցնում է այս պահին փաստաթուղթը մուտք անել։

Բոլոր շահագրգիռ կողմերի հետ պատրաստ ենք քննարկել թեկնածուի հարցը։ Եթե թույլ տաք՝ չմեկնաբանեմ «Հայաստան» դաշինքի հայտարարությունները։

Կարդացեք նաև

ՀՀԿ-ն բազմիցս հայտարարել է, որ այս գործընթացը մեզ համար իշխանափոխության ամենահավանական տարբերակն է, իսկ մենք ասել ենք, որ մեր նպատակն իշխանափոխությունն է, այլ ոչ թե իշխանության հասնելը»,- ընդգծեց Հայկ Մամիջանյանը։

Հիշեցնենք, որ ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավորներն արդեն պատասխանել են Էդգար Ղազարյանի՝ իմպիչմենտի վերաբերյալ նամակին:
Պատասխան նամակի թղթային տարբերակն ուղարկվել է հետադարձ հասցեով:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս