
«Նոր Նորքի թաղապետն այլ ուժի ներկայացուցիչ է, հարցն իրենց պատասխանատվության տիրույթում է». Հայկ Կոնջորյան
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանն այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց, ՔՊ վարչության նիստում Նիկոլ Փաշինյանի՝ Մոսկվա գնալ-չգնալու հարցը չի քննարկվել։
Լրագրողները նրանից հետաքրքրվեցին՝ ժամանակին ակտիվ լրագրությամբ էր զբաղվում, եթե, օրինակ, Տարոն Մարգարյանի քաղաքապետ եղած ժամանակ թաղապետերից մեկը քաղաքացու ծեծեր, ինքն ի՞նչ տեսակի հաղորդում կպատրաստեր, Հայկ Կոնջորյանը պատասխանեց՝ կդատապարտեր։
«Հիմա էլ եմ դատապարտում բռնությունը՝ բոլոր տեսակի, դատապարտել եմ այն ժամանակ, դատապարտում եմ նաև հիմա։ Կարծում եմ՝ բռնությունը մեր քաղաքական մշակույթում պետք է տեղ չունենա։
Նոր Նորքի թաղապետն այլ քաղաքական ուժի ներկայացուցիչ է, կարծում եմ՝ սա իրենց քաղաքական պատասխանատվության տիրույթում է»,- նշեց Հայկ Կոնջորյանը։
Հիշեցնենք, որ ապրիլի 30-ին Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Տիգրան Տեր-Մարգարյանը և թաղապետարանի աշխատակիցները ծեծի էին ենթարկել ակտիվիստ Արթուր Չախոյանին:
«Հանրապետություն» կուսակցության անդամ թաղապետը մեկնաբանելով միջադեպը՝ ասել էր, որ «լավ է արել»։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում