ՊՆ-ն իրազեկում է. օպերատիվության փոքր խնդիր է եղել. Արման Սարգսյանը՝ սահմանային իրավիճակի մասին
Այսօր խորհրդարանում լրագրողները Պաշտպանության փոխնախարար Արման Սարգսանից հետաքրքրվեցին, թե ի՞նչ իրավիճակ է հայ-ադրբեջանական սահմանին։
Արման Սարգսյանն ինչպես միշտ, ասաց, որ շտապում է, ավելին՝ ինչ էլ ասի՝ կրկնվելու է։
«Պաշտպանության նախարարության լրատվական ծառայությունն ունի պաշտոնական էջ և բոլոր հաղորդակցման միջոցներով իրազեկում է»,- նշեց նա։
Ինչ վերաբերում է դիտարկմանը, որ, օրինակ, սահմանին միջադեպեր են եղել, սակայն ՊՆ-ն ուշ է դրա մասին հաղորդագրություն տարածել, Արման Սարգսյանը նկատեց.
«Եղել են դեպքեր, որ օպերատիվության փոքր խնդիր է եղել, դրա մասին մենք էլ ենք խոսել, բայց վերջին ժամանակներում նման խնդիր այլևս չունենք»։
Լրագրողները նաև հետաքրքրվեցին՝ մայիսի 9-ի շքերթին հայկական զորախումբ մեկնելո՞ւ է Մոսկվա, սակայն Արման Սարգսյանը հարցին չպատասխանեց։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում



