Հայաստանում տեղի ունեցող արտահերթ խորհրդարանական ընտրություններին մեծ ուշադրությամբ հետևում էին նաև Ադրբեջանում ու Թուրքիայում, որտեղ շահագրգռված էին, որպեսզի իշխանության մնա Նիկոլ Փաշինյանը՝ իրենց ուզածով սահմանները գծելու, Հայաստանից պատառներ թողնելու, Արցախի հարցը վերջնական հօգուտ իրենց լուծելու հեռահար նպատակով։
Հարցին՝ գուցե գնացել են գերիներ բերելո՞ւ, Բորիս Ավագյանը պատասխանեց. «Կարծում եմ՝ դա հեքիաթային պատմություն է։ 15 րոպե առաջ հեռախոսազրույց եմ ունեցել գեներալ Մուրադովի հետ՝ Ստեփանակերտում, այսօր գերիների վերադարձի վերաբերյալ որևէ տեղեկատվություն մեզ չի տվել, որովհետև գնում են բանակցություններ, աշխատանք։ Հուսամ, որ մոտակա ժամանակներս Մուրադովի ինքնաթիռով գերիներ կվերադառնան։ Դուք օրիորդ եք, դրա համար ես չեմ կարող ասել այն, ինչ մտածում եմ այս անբարոյական վիժվածքների մասին»։
«Սիսական» ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանը՝ Աշոտ Երկաթը, 168.am-ի հետ զրույցում ասաց, որ այսօր արտահերթ խորհրդարանական ընտրություններին քվեարկել է հանուն Հայաստանի, հանուն իր թոռների, հայ ժողովրդի ու հայ ազգի վաղվա օրվա։
«Այն խախտումները, որոնք արձանագրվում են կամ իրավիճակները, որոնք հասկանալի չեն, իհարկե, մեզ մոտ հավաքվում են, վերլուծվում են և համապատասխան մարմինների փոխանցվում են։ Այս պահին, առայժմ զերծ կմնամ կոնկրետ օրինակներ բերելուց, հասկանալի պատճառներով, սակայն կարող եմ ասել` թե՛ մեր դիտորդների, թե՛ վստահված անձանց աչքից որևէ բան չի վրիպում»,- 168.am-ի հետ զրույցում ասաց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Արման Աբովյանը։
Սյունիքի մարզի Շիկահող գյուղի գյուղապետ Նարե Ղազարյանը վստահեցնում է, որ գյուղում՝ իրենց ընտրատեղամասում իրավիճակը հանգիստ է, մինչև այս պահը որևէ ընտրախախտում չի գրանցվել։
Սյունիքի մարզի Խոզնավար գյուղում արտահերթ ընտրություններին բնակիչները մասնակցում են ակտիվությամբ։
Սյունիքի մարզի Շուռնուխ գյուղում ընտրատեղամասի ՔՊ-ական հանձնաժողովի նախագահն ընտրություններից առաջ կնքին իր հետ տուն է տարել, որը վերադարձրել է օգտագործված վիճակում։
«Մենք շատ լավ գիտենք, թե Նիկոլ Փաշինյանի թիրախն ովքեր են՝ չհարմարվող գիտնականներն են, որոնք չեն ընդունում Փաշինյանի իշխանության պետականաքանդ գործունեությունը, ընդվզում են իրենց հայտարություններով, քայլերով։ Հետևաբար՝ Փաշինյանը գիտական էլիտա ասելով՝ նկատի ունի այն բոլոր ընդդիմադիր գիտնականներին, որոնք համարձակություն ունեն քննադատելու թրքամետ այս իշխանություններին»։
«2018 թվականին, երբ նա եկավ իշխանության, հայտարարեց, թե բանակցությունները սկսում է սեփական կետից, ինչ ուզի, այն էլ բանակցելու է։ Եթե նույնիսկ նախկին իշխանություններն ինչ-որ բան սխալ են արել, կամ նախկինների բանակցությունները հակահայկական են եղել, ինչպես նա է ասում՝ ապա ինքը երեք տարի ուներ այդ ամենը շտկելու համար։ Այսքանից հետո ամեն ինչ բարդել նախկին իշխանությունների վրա, միայն շնաբարո դուրսպրծուկը կարող է անել»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Բելլա Լալայանը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, թե Արցախն օկուպացվել է դեռևս 2018 թվականին, քանի որ նախկին իշխանություններն իրեն այդպիսի բանակցային գործընթաց են ժառանգել։
«Հիմա չեմ կարծում, որ Հայաստանում և առհասարակ Հարավային Կովկասում բավարար պիցցա կա՝ այսքան մարդկանց կերակրելու համար։ Սիրելի ժողովուրդ, այսօր քարոզարշավի վերջին օրն է, իմ գործընկերներն արդեն ասացին, որ արդեն եղել ենք ՀՀ բոլոր մարզերում, քաղաքներում, բազմաթիվ գյուղերում, հիմա շատ ավելի լավ գիտենք, թե ինչպես եք դուք ապրում, ինչ խնդիրներ ունեք, ինչ խնդիրներ կան մեր երկրի առջև։ Շնորհակալ եմ բոլորին, ովքեր հանդիպել են մեզ հետ, օգնել են մեզ ավելի լավ հասկանալ, թե ինչ է կատարվում, ոգևորել են մեզ այս պայքարի ընթացքում»,- ժողովրդին դիմելով՝ ասաց Ռոբերտ Քոչարյանը։
«Պատիվ ունեմ» դաշինքի ներկայացուցիչ, ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի խոսքով՝ երբ 6 ամիս առաջ ասում էին՝ արտահերթ ընտրություններ պետք չեն, ունեին պատճառ, որովհետև այսօր տեղի են ունենում գործընթացներ, որոնց Հայաստանը՝ որպես պետություն, համարժեք չի արձագանքում, քանի որ Հայաստանն այսօր իշխանություն չունի։
«Պատիվ ունեմ» դաշինքի ներկայացուցիչ, ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի փոխանցմամբ՝ երեկ Հանրային հեռուտատեսության եթերում քաղաքական որոշ ուժերի բանավեճից տպավորություն է ստացել, որ այն անբարոյականության մերկապար էր՝ «ստրիպտիզ» և շողոքորթության շքահանդես։
168.am-ի հետ զրույցում Մանվել Գրիգորյանի փաստաբանական թիմի անդամ Լևոն Բաղդասարյանն ասաց, որ նրա մահից հետո օրենքի ուժով գործը ենթակա էր կարճման, սակայն վերջինիս մերձավորները, այդ թվում՝ պաշտպանական թիմը, պնդել են, որ այդ գործը չպետք է կարճվի, և դատարանն այն պետք է քննի, մինչև հասնեն արդարացման։
«Պատիվ ունեմ» դաշինքի անդամ, ՀՀԿ ԳՄ ներկայացուցիչ Էդուարդ Շարմազանովն այսօր հրավիրած ասուլիսի ժամանակ անդրադարձավ ՀՀ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի՝ «Հայաստան» դաշինքին սատարելուն, և հակադարձեց իշխանական պատգամավորների այն բնորոշումներին, թե «տարած-բերած ժիլետի թև Կարեն Կարապետյանը վերջապես գտավ իր հանգրվանը»։
«Երեք տարի է՝ ասում եմ, որ այս կապիտուլյանտի համար կա երկու հեղինակություն՝ Ադրբեջանի և Թուրքիայի ղեկավարները, թուրք-ադրբեջանական տանդեմը։ Բա, եթե հայ ժողովուրդը չի որոշում, ո՞վ է որոշում, Էրդողանն ու Ալիևը»,- այսօր մամուլի ասուլիսի ժամանակ ասաց «Պատիվ ունեմ» դաշինքի անդամ, ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը՝ անդրադառնալով Վայոց Ձորում բնակիչներից մեկին ուղղված Նիկոլ Փաշինյանի հակադարձմանը, թե բնակիչը չի որոշում թուրքն ուր կանգնի։
Նիկոլ Փաշինյանն այսօր Կառավարությունում հանդիպում է անցկացրել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամների հետ, որին հաջորդել է հանդիպումը անհետ կորած զինծառայողների ծնողների հետ։
«Ի՞նչ անուն դնենք մեկին, որին պոլի շորի, գնդակի նման տշում են Ադրբեջանի ղեկավարները հրապարակային, և նրանց թթու խոսք չի ասում։ Ի՞նչ անուն դնենք նրան, որ նոյեմբերի 9-ին ղազի նման ստորագրում է կապիտուլյացիան, բայց գերիների վերադարձի ժամկետ չի նշում։ Նա ադրբեջանցի ահաբեկիչներին միանգամից վերադարձնում է Ադրբեջանին, բայց մեր տղաների հարցը չի կարողանում լուծել։ Կամ, որ կապիտուլյացիան ստորագրելուց հետո բունկերից վրեժի կոչեր էր անում, դիրքերը պահող տղերքին կոչ էր անում՝ գային ու քաղաքացիական վրեժ լուծեին։ Այս ամենի անունը պետք է լինի մեկ բան՝ կապիտուլյանտ, որը պետք է լինի պատմության աղբանոցում»,- հավելեց ՀՀԿ ԳՄ անդամը։
«Պատիվ ունեմ» դաշինքի անդամ, ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովն այսօր հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ ասաց, որ այս քարոզարշավը սովորական ու հերթական քարոզարշավ չէ, քանի որ Հայաստանի նորագույն պատմության մեջ հայ ժողովուրդը մի կողմից՝ պետք է ընտրություն կատարի անկախության, ինքնիշխանության, ազգային արժեքների, իսկ մյուս կողմից՝ անպատվության, Հայաստանը թուրքական վիլայեթ դառնալու միջև։
Երեկ Մարդու իրավունքների պաշտպանը հայտարարություն տարածեց, ըստ որի հունիսի 16-ին հայ-ադրբեջանական սահմանի Գեղարքունիքի մարզի Վերին Շորժայի սահմանային հատվածից ադրբեջանական 9 զինծառայող գողացել է Վերին Շորժայի արոտավայրից հովվի կովը և նոր ծնված հորթը:
«Ես չէ, որ ասում եմ, ժողովրդի մեծամասնությունն է ասում, որ Փաշինյանը ցայտոտնի մեջ է։ Նա նոր չէ, որ ասում է, թե համայնքապետերը կենթարկվեն պատասխանատվության, ինչո՞ւ պետք է ենթարկվեն պատասխանատվության, իրենց քաղաքական դիրքորոշումների՞, թե՞ այլ բան են արել՝ թող ասի։ Սյունիքի համայնքապետերի նման ճիշտ, գաղափարով մարդիկ, լավ կլինի, որ շատ լինեն, դա մեր երկրի շահերից է բխում»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Մուրադ Սիմոնյանը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, թե Սյունիքի որոշ ակտիվ համայնքապետերի սպասում է Քրեական օրենսգիրքը և Քրեակատարողական հիմնարկները։
«Նրանք չունեն այնպիսի մարդիկ, որոնք ոչինչ չեն հասկանում քաղաքականությունից իրենց չեն դիտարկում որպես լավագույն դիվանագետներ, կարծիքներ չեն հայտնում։ Այսինքն՝ մեզ մոտ հիմա ամեն մեկն իրեն դրել է ամենաուժեղ դիվանագետի, մարշալի, զորավարի տեղը, դրա համար այս վիճակում ենք։ Այն, ինչ անում է Էրդողանը՝ ուղղված է հավասարապես թե՛ Ռուսաստանի, թե՛ Արևմուտքի դեմ»։
Նիկոլ Փաշինյանը Վայոց ձոր կատարած նախընտրական քարոզարշավի ժամանակ հայտարարել է, որ որոշ ընկերություններից տեղեկություններ են ստանում, որ նրանք իրենց աշխատակիցների վրա ճնշում են գործադրում կոնկրետ ուժի ընտրելու համար՝ այս համատեքստում նշելով «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ անունը։
«Սկսած Արթուր Վանեցյանի այցից Մոսկվա, որը տեղի ունեցավ պաշտոնական հանդիպման կազմակերպմամբ ԱՊՀ հարցերով Պետդումայի կոմիտեի նախագահ Լեոնիդ Կալաշնիկովի հետ։ Սա ցույց է տալիս «Պատիվ ունեմ» դաշինքի ուժը միջազգային ասպարեզում և հունիսի 20-ից հետո այն ծառայեցնելու է իր հնարավորությունները Հայաստանի ազգային շահերին։ Արթուր Վանեցյանը վարչապետի, թերևս, միակ թեկնածուն էր, որը նախընտրական քարոզարշավի շրջանում այցելեց Արցախ, այսինքն՝ քարոզարշավի մեկնարկից մեկ օր առաջ նա եղավ Արցախում։ Այո, մենք ուզում ենք շեշտել, որ մեզ համար շատ կարևոր են այս երեք մայրաքաղաքների հետ մեր ունեցած հարաբերությունները՝ Ստեփանակերտի, Մոսկվայի ու մեր հոգևոր մայրաքաղաք Էջմիածնի։ Պատահական չէ, որ Արցախում Արթուր Վանեցյանը հանդիպեց մեր Վեհափառի հետ»,- հավելեց Սոս Հակոբյանը։
Սյունիքի մարզ հունիսի 15-ին կատարած նախընտրական քարոզարշավի ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, թե Սյունիքի մարզի որոշ համայնքապետերի սպասում է քրեական օրենսգիրքն ու քրեակատարողական հիմնարկները։ Չնայած, այցի ժամանակ նա իր մուրճով չէր, սակայն ելույթները ինչպես միշտ սպառնալիքներով լի են, այս անգամ ուղղված, նրա իսկ բնորոշմամբ՝ Սյունիքի ակտիվ համայնքապետերին։
«Փաստորեն, հիմա Հարավային Կովկասում Թուրքիան դե ֆակտո և դե յուրե արդեն ներկայացված է նաև ռազմական առումով՝ այնտեղ գոյություն ունեցող փոքրաթիվ զորամիավորմամբ։ Այստեղ կան նաև որոշակի տնտեսական խնդիրներ, Ադրբեջանում տնտեսական մենաշնորհի, տնտեսության տարատեսակ զիջումների և այլնի հետ կապված, որոնք նույնպես, կարծում եմ, թուրք-ադրբեջանական օրակարգում են։
Նիկոլ Փաշինյանը հունիսի 15-ին նախընտրական քարոզարշավի շրջանակներում Սյունիքի մարզում էր։ Նա ելույթ ունեցավ Գորիսում, Որոտանում և մի քանի այլ համայնքներում, ի տարբերություն այլ բնակավայրերի, Որոտանում նրա ելույթը չէր ուղեկցվում մուրճով։ Այս անգամ ևս Նիկոլ Փաշինյանի ելույթները հնչում էին սպառնալիքներով, այս դեպքում՝ ուղղված Սյունիքի որոշ համայնքապետերի։ Ինչպես Նիկոլ Փաշինյանն իր խոսքում ասաց՝ որոշ համայնքապետերի սպասում են քրեակատարողական հիմնարկները։
«Պատիվ ունեմ» դաշինքի անդամ Արտակ Զաքարյանն այսօր հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ անդրադարձավ Մեղրու զորամասի և Մեհրաբի զորամասի հրամանատարների պաշտոնանկությանը։
«Պատիվ ունեմ» դաշինքի անդամ Արտակ Զաքարյանն այսօր հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ ասաց, որ այսօր, երբ կապիտուլյանտը կապիկություններ անելով՝ քարոզչական շքախմբերով, ծափ տվողներով գնացել է Սյունիք, նույն պահին Արևելքից դեպի հայոց պատմական Շուշի իրենց «հաղթարշավն» են իրականացնում կապիտուլյանտի բարեկամները՝ Էրդողանի և Ալիևի տեսքով։
«Բա որ պատերազմը սկսվեց, ինչո՞ւ այդ ժամանակ չկանգնեց ու չասաց՝ ժողովուրդ Շուշին օկուպացված է, որ մարդիկ ժամանակին տարհանվեին, որ իրենց տներից մի հիշողություն, մի սրբություն վերցնեին։ Բա որ օկուպացված էր, ինչո՞ւ որևէ մեկս տեղյակ չենք եղել, ուրեմն՝ ինքը տեղյակ է եղել, ու այդ մասին դիտավորյալ որևէ բան չի ասել»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Արծվիկ Սարգսյանը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, թե Արցախի հարցը ստացել են մի վիճակում, որտեղ Շուշին օկուպացված վիճակում էր։
Նախընտրական քարոզարշավի շրջանակներում Նիկոլ Փաշինյանը հունիսի 15-ին այցելելու է Սյունիքի մարզ։ Լուրեր են շրջանառվում, որ Սյունիքի մարզպետը բոլորին հրահանգել է ներկա գտնվել քարոզարշավին։