ԱԺ աշխատակազմը համապատասխան կարգադրությամբ կշարունակի ստանալ պարգևավճար՝ աշխատավարձի 30 տոկոսի չափով
Ութերորդ գումարման Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը կարգադրություն է ստորագրել, համաձայն որի՝ ԱԺ աշխատակազմը կշարունակի ստանալ պարգևավճարներ: Կարգադրությունը պաշտոնապես հրապարակվել է խորհրդարանի կայքում:
«Ղեկավարվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասի 12-րդ և 22-րդ կետերով` կարգադրում եմ.
1. «Հայաստանի Հանրապետության 2021 թվականի պետական բյուջեի մասին» օրենքով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի դեկտեմբերի 30-ի N 2215-Ն որոշման 4-րդ հավելվածի 1024 ծրագրի 11001 միջոցառման՝ «Պարգևատրումներ, դրամական խրախուսումներ և հատուկ վճարներ» հոդվածով 2021 թվականի օգոստոսից-դեկտեմբեր ամիսների համար հատկացված դրամական միջոցները բաշխել Ազգային ժողովի աշխատակազմի աշխատողների միջև յուրաքանչյուր աշխատողի պաշտոնային դրույքաչափի 30 տոկոսի չափով՝ համաձայն սույն կարգադրության հավելվածի:
2. Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Վ. ՆԱՐԻԲԵԿՅԱՆԻՆ` ապահովել համապատասխան վճարումների կատարումը»,- նշված է կարգադրության մեջ։