Այսօր առավոտյան միջադեպ է գրանցվել հայ-ադրբեջանական սահմանի Երասխի հատվածում: Ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները, մարտական դիրքերի առաջխաղացման նպատակով, փորձել են ինժեներական տեխնիկայի կիրառմամբ ամրաշինական աշխատանքներ իրականացնել:
168.am-ի հետ զրույցում թուրքագետ Տիրան Լոքմագյոզյանն ասաց, որ «միջանցք» և ճանապարհ հասկացությունների միջև մեծ տարբերություն կա, եթե ճանապարհը բացեն, հայկական կողմը գուցե դրանից չտուժի, սակայն իրատեսական չի համարում, որ թուրք-ադրբեջանական տանդեմի նպատակը ճանապարհի բացումն է, նրանց գլխավոր նպատակը «միջանցքն» է։
Սյունիքի մարզի մի քանի համայնքներ այս պահին մնացել են առանց ղեկավարների, քանի որ նրանց կալանավորել են։ Քարահունջ գյուղի վարչական ղեկավարին կալանավորելուց հետո, կալանավորել են Քաջարանի համայնքապետին, Մեղրիի նախկին համայնքապետին և Որոտանի գյուղապետին։ Միջնորդություն է ներկայացվել կալանավորելու նաև Գորիսի և Սիսիանի համայնքապետերին։
«Նա ուղղակի հրահանգ է տալիս իրեն կից կառույցներին՝ քննչական մարմիններին, ոստիկանությանը, ԱԱԾ-ին, որ այդ մարդկանց ուղղակի պետք է բռնեն, ինչ ուզում է անեն, քրեական գործ հարուցեն։ Եվ այդ իրավապահները սկսում են, այսպես ասած, հորինել այդ քրեական գործերը։
Կենտրոնական ընտրական հանձնաժողով միջնորդություն է ներկայացվել Սյունիքի մարզի Սիսիան համայնքի ղեկավար Արթուր Սարգսյանի դեմ քրեական գործ հարուցելու վերաբերյալ։
Ադրբեջանում Թուրքիայի, Իտալիայի, Ավստրիայի, Շվեդիայի, Իսրայելի, Չինաստանի, Ճապոնիայի, Բելառուսի, Ուկրաինայի դեսպանները, ՄԱԿ-ի Փախստականների գործերի գերագույն հանձնակատարի վարչության և Առողջապահության համաշխարհային կազմակերպության ներկայացուցիչները հուլիսի 9-ին երկօրյա այցով եղել են Արցախում՝ Ադրբեջանի կողմից օկուպացված տարածքներում, այցելել Շուշի։
«Մենք այս պարտության հետ չենք հաշտվելու, մեկ է՝ այս ազգի մեջ, կներեք բառիս համար՝ դեռ որձ տղաներ կան, մեկ է՝ շուտ-ուշ, մենք միավորվելու ենք, մենք դեռ մեկ պատերազմ ունենք։ Եթե այդ վերջին պատերազմը չունենանք, ապա պետությունը կկորցնենք»,- եզրափակեց Աղաբեկ Խաչատրյանը։
Նորանկախ Հայաստանի պատմության մեջ, այն էլ՝ նման իրավիճակում, առաջին անգամ է, երբ երկիրը տևական ժամանակ չունի արտգործնախարար, տեղակալներ։ Թեև իշխանության տարբեր ներկայացուցիչներ տարբեր առիթներով հայտարարում են, որ եթե արտգործնախարար չկա, ապա դա չի նշանակում, որ կառույցը փակվել է, այն աշխատում է, սակայն հասարակությունը հակառակն է տեսնում, որ արտգործնախարարությունն առհասարակ չի աշխատում։
«Այս գործընթացում տեսնում եմ քաղաքական ենթատեքստ, ավելին՝ սա ամբողջությամբ քաղաքական հետապնդում է։ Արմեն Սամվելյանին կալանավորելու մեղադրանքն ամբողջովին շինծու է, ապօրինի, բավարար ապացույցների համակցությամբ ձեռք չի բերվել փաստական տվյալ՝ նրան մեղսագրվող ենթադրյալ արարքը։ Ինձ տեղեկացրեցին, որ միջնորդությունը մուտքագրվել է դատարան՝ մակագրվել է դատավոր Մելիքսեթյանին, դատական նիստը, հնարավոր է՝ նշանակվի այսօր ժամը 18։00-ին։ Բայց քանի որ քրեական գործի նյութերը ծավալուն են, և ամբողջությամբ չենք հասցրել ծանոթանալ դրան, դիմում ենք մուտքագրել, որպեսզի հնարավորության դեպքում դատական նիստը տեղափոխեն վաղը»։
«Դիվանագիտությամբ մենք շատ բաներ կարող էինք ձեռք բերել ու շատ բաներ կանխել, բայց քանի որ մենք չունենք դիվանագիտություն, նույնիսկ չունենք արտգործնախարար, նախարարի տեղակալներ, բնականաբար, այսպես էլ պետք է լիներ»,- եզրափակեց Սուրեն Սարգսյանը։
«Սա Ալիևի ծրագրերից մեկն է, որով ուզում է աշխարհին ցույց տա, թե Շուշին գրավել է։ Կոնկրետ այդ դեսպանները, որոնք այցելել են Շուշի, ապացուցում են, որ կողմ են եղել, որ Ադրբեջանը պատերազմ սկսի և օկուպացնի Արցախի մեծ մասը, այդ թվում՝ Շուշին։ Եթե այս այցելուները քրիստոնյա են եղել, ուրեմն՝ իրենց կողմից այդ այցը դավաճանություն է։ Այցին չեն մասնակցել Ռուսաստանի, Ֆրանսիայի և Միացյալ Նահանգների դեսպանները, նրանց քայլը շատ ճիշտ է, և դրանով ցույց են տալիս, որ կողմնակից չեն Ալիևի իրականացրած զավթողական քաղաքականությանը»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Արծվիկ Սարգսյանը։
ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի կարգադրությամբ, խորհրդարանում ստացել են հերթական պարգևավճարները։ Այս մասին 168.am-ը տեղեկացավ խորհրդարանի պաշտոնական կայքից։
Սյունիքի մարզի Տեղ համայնքի ղեկավար Ներսես Շադունցը, թեև «Վերածնվող Հայաստան» կուսակցության անդամ չէ, որի անդամներից շատերին այս օրերին բերման են ենթարկում, սակայն չի բացառում, որ նմանատիպ գործողություն նաև իր նկատմամբ լինի, օրինակ՝ ձերբակալեն։
Ադրբեջանում հավատարմագրված մի շարք երկրների դեսպաններ, միջազգային կառույցների ղեկավարներ հուլիսի 9-ին երկօրյա այցով եղել են Արցախում՝ Ադրբեջանի օկուպացիայի տակ եղած տարածքներում, այցելել են նաև Շուշի։
«Այսօր Սուրենի պաշտպանը հայտարարեց, որ 15 օրից նորից են գործը նայելու։ Ժողովուրդը որոշել էր ճանապարհ փակել՝ ի նշան բողոքի, բայց պաշտպանի այդ հայտարարությունից հետո որոշեց չփակել։ Իրավապահները նրան ձերբակալել են ու հիմնավորում են, թե ազատ չեն արձակում, որպեսզի գործին չխոչընդոտի։ Նա Գորիսի բանտում է, չեմ հասկանում՝ ինչպե՞ս պետք է գործին խոչընդոտի»,- նշեց Սեյրան Օհանջանյանը։
Արցախյան առաջին պատերազմում անհայտ կորած և գերեվարված զինծառայողների ծնողները 44-օրյա պատերազմից հետո իրենց որդիներին տեսնելու կամ հայրենիք վերադարձնելու հույսը կորցրել են։ Պատերազմից հետո, երբ հայկական կողմն ունեցավ բազմաթիվ անհայտ կորած ու գերեվարված զինվորներ, 90-ականներին անհայտ կորած ու գերեվարված անձանց ծնողները, թողած իրենց որդիներին, սկսեցին մտածել 18-20 տարեկան տղաների մասին, որոնց վերաբերյալ Ադրբեջանն ամեն օր դաժան տեսանյութեր էր տարածում։
Աճեց մի սերունդ, որն ամբողջ ժողովուրդ չէ, բայց արդեն քանակային իմաստով որակ է կազմում։ Այո, այդ ժեխը դարձավ հեղափոխական, դա նույնն է, ինչ Պետրոգրադում այն նավաստիները, որոնք ամիսներով չէին լողանում՝ փողկապ կամ լայնեզր գլխարկ դնող մարդուն կարող էին գնդակահարել։ Եղավ այդպիսի մի հեղափոխություն նաև այստեղ, որի անունը դրեցին թավշյա։
Սյունիքի մարզի Մեղրի համայնքի արդեն նախկին ղեկավար Մխիթար Զաքարյանը հուլիսի 9-ին հրաժարականի դիմում է ներկայացրել, քանի որ նա «Հայաստան» դաշինքի ցուցակի 17-րդ համարն է և պատրաստվում է վերցնել պատգամավորական մանդատը։
«Արևմուտքն Ալիևի գռեհկությունը բազմիցս է կուլ տվել, և այդ միտումները շարունակվելու են, որովհետև միջին ստատիկ եվրոպացու տուն մտնող գազը շատ ավելի կարևոր է, քան Հայաստանը, հայ ժողովուրդը, առաջին քրիստոնյա երկիրը, Արցախը և այլն։ Արևմուտքը լուռ ու մունջ նայելու է, թե ինչ է անելու Ալիևը, եթե վերջինս տանկերով մտնի և սպանի Արցախում մնացած բնակչությանը, լավագույնը, որ Եվրոպան կանի, ինչ-որ զայրացած արձանագրում կանի, որն այդպես էլ կմնա դատարկ խոսակցության մակարդակում։
Սյունիքի մարզի Քարահունջ գյուղի ղեկավար Լուսինե Ավետյանին ձերբակալելուց հետո իրավապահ մարմինները սկսել են հերթով խուզարկել Սյունիքի մարզի համայնքապետերի, գյուղապետերի բնակարանները, որից հետո կամ նրանց ձերբակալում են, կամ տանում անհայտ ուղղությամբ։
«Նա իմ եղբայրն է, շատ բաներ չեմ ասում, թող ժողովուրդը նրա մասին իր կարծիքն ասի, արդեն քանի տարի է՝ համայնքապետ է։ Ասում են՝ ընկերոջ մասին ընկերոջից կարծիք մի հարցրու, օտարից հարցրու։ Ինքը ենթակա անձ է, թե ինչ է կատարվել, չեմ կարող ասել։ Ազգի համար կռվող տղան ի՞նչ պետք է աներ, իր ազգին վատ բան կարո՞ղ է անել՝ ոչ։ Վերջը երևի լավ կլինի, ամեն ինչի վերջը պետք է լավ լինի»,- եզրափակեց Սեյրան Օհանջանյանը։
168.am-ի հետ զրույցում Սուրեն Օհանջանյանն ասաց, որ այս պահին դեռևս խուզարկությունը շարունակվում է։
«Եթե հայ ուխտավորներ են գնում Դադիվանք, նշանակում է՝ դա հայկական է, չէ՞, այսինքն՝ նրանց պետք է, որ ոչնչացնեն այդ հայկականությունը։ Հետևաբար՝ սա է Ադրբեջանի բուն էությունը։ Կրկնում եմ՝ ցավալի է, որ կան մարդիկ, որոնք մինչև այսօր չեն հասկացել ակնհայտ ճշմարտությունը։ Տեսանելի ապագայում ես չեմ տեսնում հնարավորություններ, որ Ադրբեջանը մեզ համար կարող է դառնալ բարի հարևան։ Իսկ որպեսզի գոնե կայունություն լինի, մենք պետք է ուժեղ, համախմբված լինենք, արժանապատվություն ունենանք։ Մտածել, որ Ադրբեջանը մեկ օրում փոխվելու է, այդպես չէ՝ չի փոխվելու»,- եզրափակեց նա։
«Այդուհանդերձ, իշխանությունների նպատակը պարզ է, դա ժողովուրդն ակնհայտորեն տեսնում է, գուցե ուզում են մարդկանց վհատեցնեն։ Կարծիքները, թե իշխանությունները չեզոքացնում են համայնքապետերին այդ «միջանցքը» բացելու համար, չեմ կարող ասել, թե որքանով է իրականություն, հուսամ՝ այդ ամենը ասեկոսեներ են։ Այդուհանդերձ այս ամենից հետո ես դեռևս հստակ չեմ կարող ասել, թե իշխանություններն ինչ նպատակներ ունեն Սյունիքի հետ կապված»,- հավելեց նա։
168.am-ի հետ զրույցում անդրադառնալով բանակից պրոֆեսիոնալ կադրերին հեռացնելուն, Արցախյան ազատամարտի մասնակից, «Արաբո» կամավորական ջոկատի հիմնադիր Մանվել Եղիազարյանը՝ Արաբոյի Մանվելը, նկատեց՝ բազմիցս տարբեր քաղաքական գործիչներ, որոշ գեներալներ, բոլորը միանվագ պնդում են, որ մեզ բանակ պետք չէ, սահմանապահ զորքերն ու ռուսները սահմանը կպահեն։
Սյունիքի մարզի մի խումբ համայնքապետերի նկատմամբ իրավական գործընթաց է սկսվել: Նախ` Քարահունջ համայնքի ղեկավարին ձերբակալեցին՝ ընտրություններին ընդառաջ սոցիալական աջակցություն բաժանելու և մարդկանց «Հայաստան» դաշինքի հանրահավաքին մասնակցելուն հարկադրելու կասկածանքով, այնուհետև բաց թողեցին, որին հետևեց Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանին բերման ենթարկելը, իսկ այսօր առավոտյան էլ խուզարկվել է Քաջարանի քաղաքապետի բնակարանը, քաղաքապետ Մանվել Փարամազյանին էլ Սյունիքից տեղափոխեցին Երևան։
168.am-ի հետ զրույցում Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանն անդրադառնալով անջատում՝ հանուն փրկության բանաձևին, նկատեց՝ 1988 թվականից ի վեր հայկական կողմի մոտեցումները միայն մեկ անգամ են փոփոխության ենթարկվել, երբ սկզբում միացում էր Հայաստանի հետ, հետո՝ տեսնելով, որ աշխարհաքաղաքականությունը, միջազգային իրավունքն այդ ճանապարհն ավելի է դժվարացնում, որդեգրվել է մեկ այլ ռազմավարություն։
«Իր այդ հայտարարությունը՝ համայնքապետերի հետ կապված, անում է ու անընդհատ կրկնում, որպեսզի ապացուցի, թե ինքն այդքան կա, բայց ինքն այդքան չկա։ Հիմա չի բացառվում, որ սկսեն իմ ուղղությամբ աշխատել, բայց խոսքի ազատություն է, չէ՞, այդ պատճառով էլ ասում եմ այն, ինչ մտածում եմ։ Չի բացառվում, որ ինձ էլ կանչեն հարցաքննեն»,- շեշտեց նա։
Դատարանը քննում է Սյունիքի մարզի Քարահունջ համայնքի ղեկավար Լուսինե Ավետյանի խափանման միջոցի ընտրության հարցը, ում ձերբակալել են ընտրություններին ընդառաջ սոցիալական աջակցություն բաժանելու և մարդկանց «Հայաստան» դաշինքի հանրահավաքին մասնակցելուն հարկադրելու կասկածանքով։
Լրագրողների հետ զրույցում Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանն անդրադառնալով Լ. Ավետյանի դեմ հարուցված գործին, նշեց, որ այդ ամենը կեղծիք է, նման բան չէր կարող լինել։