«ԱԱԾ և ոստիկանության պետերը համարվում են վարչապետին առընթեր պետական մարմինների ղեկավարներ։ Տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ, կարծում եմ՝ կառավարության ղեկավարը կարող էր իր ենթակաների հետ կիսվել, ինչո՞ւ եմ օգտագործում կիսվել բառը, որովհետև, եթե նույնիսկ դուք դրա անունը դնեք հրահանգ, միևնույն է՝ քրեական վարույթում ամեն ինչ իրականացվում է այնպես, ինչպես նախատեսել է Քրեական օրենսգիրքը»,- շեշտեց Արթուր Դավթյանը։
Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն այսօր ներկայացնելով ՄԻՊ 2020 թվականի տարեկան զեկույցը, անդրադարձավ նաև նոյեմբերի 9-ի լույս 10-ի գիշերը Երևանում տեղի ունեցած իրադարձություններին։
Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն այսօր ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստում ներկայացրեց «2020 թվականի ընթացքում ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գործունեության, մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանության վիճակի մասին» տարեկան հաղորդումը և «Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի` որպես կանխարգելման ազգային մեխանիզմի 2020 թվականի գործունեության վերաբերյալ» տարեկան զեկույցը։
Միաժամանակ Արման Թաթոյանն ասաց, որ ադրբեջանցին Սյունիքի համայնքները միավորող ճանապարհներին տեղադրել է իր ցուցանակներն ու դրոշները, ինչն օգտագործում են որպես պատրվակ՝ իրենց զինվորականներին տեղակայելու համար։
«Մենք ունեինք նաև խնդիրներ՝ առողջապահական համակարգի հետ կապված, մասնավորապես՝ հոսպիտալացումների խնդիրների հետ կապված, հարցը լուրջ էր դրված։ Բնականաբար, համակարգը պատրաստ չլինելով, դարձյալ այդ շոկային վիճակում հայտնվելով՝ խնդիրներ էին առաջանում մարդկանց բժշկական օգնության հասանելիության հետ կապված»,- ասաց Մարդու իրավունքների պաշտպանը։
«Իմ առաջարկն այն է, որ սեղմենք այն ժամկետները, որոնց ընթացքում պետք է քննվեն արժանապատվությանը, բարի համբավին հասցված վնասի վերաբերյալ գործերը։ Մենք հաշվի ենք առել մեր բոլոր գործընկերների առաջարկները։ Եթե այս առաջարկներն ընդունելի են մեր գործընկերների կողմից, ապա կարող են նախագիծը հավանության արժանացնել, չնայած մատաղին են ասում՝ ընդունելի լինի»,- հավելեց Գևորգ Պետրոսյանը։
«Հիմա մինչև այդ վարչական տուգանքը, մինչև սահմանի վերականգնում, ինչպես է ապահովվելու սահմանը։ Ես եղել եմ այնտեղ, ճանապարհը բաց, այն կողմում թուրքն է, այս կողմում մենք ենք, անհասկանալի իրավիճակ է։ Մինչև ձեր բերած առաջարկը, այդ ժողովրդի անվտանգությունն ինչպես պետք է ապահովվի։ Ես պարզ ասեմ՝ թաքցնելու բան չկա, այնտեղ ամեն պահի թուրքը կարող է ճանապարհից մարդ տանի, դա պարզ բան է, հասկանալի, պետք է նման դեպք լինի, նոր մտածե՞նք»,- հետաքրքրվեց Սասուն Միքայելյանը։
Ապրիլի 26-ին Արցախի Հանրապետության Մարտակերտի շրջանի Նոր Ղազանչի գյուղի ուղղությամբ Ադրբեջանի զինված ուժերն առաջ էին եկել, սակայն հետո կրկին վերադարձել էին հին տեղակայման դիրքեր։
«Արայիկ Հարությունյանը Արցախի Հանրապետության նախագահն է եղել, եթե հայտարարություն է արել, թող գնա իր հայտարարություններին պատասխան տա։ Միքայելյան Սասունը չպետք է պատասխան տա, Միքայելյան Սասունը որպես զինվոր, հրամանատար՝ իր զենքը վերցրել, գնացել կռվել է»։
Ինչ վերաբերում է Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, որ գաղափար կա ժամկետային զինծառայության ժամկետները կրճատել և հինգ տարին մեկ եռամսյա հավաքներ անցկացնել, Սասուն Միքայելյանը որևէ բան չասաց, միայն դիմելով լրագրողին՝ խորհուրդ տվեց. «Վերջացրեք»։
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանի խոսքով՝ պետք չէ ձգձգել Սյունիքի տարածաշրջանի կարգավորումը։
Ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալ Սուրեն Մելքոնյանի խոսքով՝ ոչ միայն Սյունիքում, այլ ողջ բնագծով տեղակայված են և՛ թշնամու, և՛ հայկական զորքերը, բնագիծը դեռ վերջնական կարգավորված չէ։
«Սահմանային շերտն ինչի՞ մասին է խոսում, այդ կիլոմետրանոց սահմանային շերտում պետք է մշտական բնակչություն չլինի։ Հիմա մեզ մոտ իրավիճակ է ձևավորվել մեկ կիլոմետրանոց, այլ սահմանային գծին մոտ են բնակվում։ Բնականաբար, այդ ամենը ժամանակի ընթացքում պետք է լուծումներ ստանա, որպեսզի համապատասխանեցնենք սահմանների պահպանությանը։ Պետք է լուծվի սահմանային չեզոք գոտու հարցը՝ երկու կողմից, որտեղ շփումը կբացառվի։ Առավել ևս՝ բնակիչների և հակառակ կողմի զինվորների»,- ասաց Սուրեն Մելքոնյանը։
Ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալ Ստեփան Մելքոնյանն այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում անդրադառնալով գերիների հարցով Հաայստանի ու Ադրբեջանի ԱԱԾ ղեկավարների հանդիպումներին, նշեց, որ այդ հանդիպումները պարբերաբար տեղի են ունենում՝ գերիների հարցին լուծում տալու համար։
ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի այսօրվա նիստում հանձնաժողովի նախագահ, իմքայլական պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը կրկին լրագրողներին ու օպերատորներին հիշեցրեց, որ ում չի սիրում, նրան հոսանքազրկում է։
«Եթե ասում եք, որ բուհերում բացվի նման թեքում ունեցող ֆակուլտետ կամ ինչ-որ բան, ավելի ճիշտ չի՞ լինի՝ մեր ռազմական ուսումնարաններում ֆակուլտետ բացվի, որտեղ կենտրոնացված կլինեն… մենք միշտ պետք է գանք կենտրոնացվածին, որ արդյունք տա, ժամանակն էլ, պատերազմն էլ ցույց տվեց, որ դա անհնարին է։ Մենք ինչքան էլ գնանք ԱԹՍ-ների վրա, վաղը-մյուս օրն ուրիշ բաներ դուրս կգան, մարդիկ պետք է լինեն, որ զբաղվեն դրանով, եթե սենց վերցնենք ու տանք բուհերին։ Մենք ուզում ենք նոր բաներ սարքել, մենք ունենք ռազմական ուսումնարաններ, որտեղ այսօր դիմողները շատ քիչ են, և այդ ուսումնարաններում բացելը ավելի արդյունավետ կլինի»,- ասաց Սասուն Միքայելյանը։
ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի այսօրվա նիստում քննարկվեց «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու վերաբերյալ օրենքի նախագիծը։
«Այդ արտոնության նախագիծը, որի մասին խոսում էր պատգամավորը, իրենց կառավարության կողմից է հաստատվել, և, բնականաբար, իրենց ԱԺ-ն էլ «կողմ» է քվեարկել։ Այնպես են խոսում, ասես՝ լուսնից նոր են իջել։ Կամ էլ տեղյակ չեն, թե իրենք ինչով են զբաղվում։ Նորից եմ ասում՝ Հարկային օրենսգրքի փոփոխությունների նախագիծը հաստատվել է իրենց ոչ բարով կառավարության նիստում և ներկայացվել է ԱԺ ու հաստատվել այն ժամանակ, երբ «Իմ քայլը» մեծամասնություն էր, և ելույթ ունեցողն էլ երևի անձամբ քվեարկել է»,- նշեց Մխիթար Զաքարյանը։
«ԲՀԿ-ն մինչև վերջին օրը մասնակից է եղել բոլոր հավաքներին և, անգամ հունիսի 20-ի ընտրություններին մասնակցելու վերաբերյալ որոշակի պայմանավորվածություն ձեռք բերելուց հետո, մշտապես հայտարարել ենք, որ բողոքի ակցիաները և նախընտրական աշխատանքներին պատրաստվելը մեկը մյուսին չխանգարող բաներ են»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց Իվետա Տոնոյանը։
Երբ ամիսը մեկ անգամ ԱԽ խոսնակն անվտանգության աշխատակիցների ուղեկցությամբ հայտնվում է խորհրդարանի այս կամ այն միջանցքում, լրագրողներն առիթից օգտվելով՝ փորձում են հարցեր ուղղել խորհրդարանական երկրի ԱԺ ղեկավարին, սակայն նա բոլոր հարցերը թողնում է անպատասխան։
Ապրիլի 26-ին Արցախի Հանրապետության Մարտակերտի շրջանի Նոր Ղազանչի գյուղի ուղղությամբ Ադրբեջանի Զինված ուժերն առաջ էին եկել, սակայն հետո կրկին վերադարձել էին հին տեղակայման դիրքեր։
ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանի խոսքով՝ անընդունելի է այն հետևողական քաղաքականությունը, որը վերջին երեք տարիների ընթացքում վարում է իշխանությունը: Մասնավորապես՝ հասարակությանը բաժանելով սևերի ու սպիտակների, յուրայինների և ոչ յուրայինների:
ԱԺ անկախ պատգամավոր Աննա Գրիգորյանի խոսքով՝ որքան էլ պնդեն, որ Ալիևների ընտանիքը «Սոսիների պուրակում» չի լուսանկարվել, այդպես չէ՝ նրանք նկարվել են հենց այդ պուրակում:
ԱԺ անկախ պատգամավոր Աննա Գրիգորյանն այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում տեղեկացրեց, որ անկախ պատգամավորներով դիմել են ԱԺ խմբակցություններին, որպեսզի նրանք էլ դիմեն խորհրդարանի նախագահին՝ էթիկայի հանձնաժողով ստեղծելու համար՝ սյունեցիների վերաբերյալ իմքայլական պատգամավոր Հրաչյա Հակոբյանի հնչեցրած արտահայտությունները քննելու համար:
«Ոչ թե մաքսակետը չի աշխատում, այլ մաքսակետի հարևանությամբ գործող մաքսային հսկողության գոտին՝ տերմինալը, որտեղ կատարվում է Մեղրիի և Քաջարանի վերաբերյալ բեռների մաքսազերծումը։ Այն մասնավոր գործունեության տեսակ է՝ պետության կողմից լիցենզավորված, Մաքսային կոմիտեն է թույլատրում։ Այն իմ ընտանիքի սեփականությունն է, իմ կնոջ սեփականությունն է, որը 2004 թվականից ձեռք է բերվել։ Հիմա Սյունիքում հայտնի դեպքերից հետո սկսվել է անհասկանալի ստուգումներ, ստուգում են հակահրդեհային համակարգը, ռենտգենի ապարատը, որի հետ կապված որոշակի անսարքություներ են եղել»,- նշեց Մխիթար Զաքարյանը։
«Կորցրել ենք տարածք և այդ տարածքի վրա եղած բնական ռեսուրսն էլ հետն ենք կորցրել։ Որպես արժեք, իհարկե, ընդհանուր «Սոսիների պուրակն» աշխարհի ամենամեծ պուրակներից մեկն է, որովհետև ընդհանուր տարածքը հասնում է մոտ 200 հեկտարի և 200 հեկտարանոց նման պուրակ աշխարհում երևի 2-3 հատ կա, սա ամենախոշորներից է։ Հիմա դրանից մեզ մնացել է ընդամենը 64 հեկտար տարածք»,- եզրափակեց Կարեն Կիրակոսյանը։
«Մենք Արցախում ունեինք այդպիսի մի բնական պուրակ, և ըստ որոշ տվյալների, այս «Սոսիների պուրակը» տնկվել է Ավարայրի ճակատամարտի զինվորների հիշատակին, այսինքն՝ հազարամյակների պատմություն ունի։ Փաստորեն այն ժամանակ տնկվել և մինչև այժմ գոյություն ունի այդ անտառը, չի բացառվում, որ լուսանկարներն արված լինեն հենց այնտեղ։ Այդ պուրակում բազմիցս եղել ենք, նմանությունը շատ էր։ Մենք հիմա չպետք է դիտարկենք, թե կոնկրետ վայրը որտեղ է, բայց սա կրկին պատգամ է մեզ, թե ում հետ գործ ունենք, սա չմոռանանք երբեք ու իրականությունից չկտրվենք»,- 168.am-ի հետ զրույցում նշեց Դավիթ Բաբայանը։
«Եթե հարցը հասնում է այդ մակարդակի, որպեսզի նախարարությունից անձամբ այնտեղ մարդիկ գտնվեն, որպեսզի հասարակությունը տեսնի, այդտեղ խնդիր չեմ տեսնում։ Միևնույն ժամանակ նախարարությունը հայտարարությունը տարածել է, այդ թվում՝ «Զանգեզուր» կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ը, որտեղ ըստ էության նշվում է, որ ՊՈԱԿ-ի հսկողության տակ գտնվող ինչպես նախկինում, այժմ էլ 64,2 հեկտար տարածք զբաղեցնող «Սոսիների պուրակն» ամբողջությամբ գտնվում է ՀՀ տարածքում։ Այսինքն՝ սա հայտարարություն է, որը չի կարող այլ մեկնաբանությունների տեղիք տալ»։
Մեկ բան էլ ասեմ՝ Ադրբեջանում երբեք սոսու ծառ չի եղել, դա եղել է հայկական պատմական ծառ։ Այդ նկարներն իրական են, նույնիսկ ունեն տեսահոլովակ․ այն կետը, որտեղ իրենք են նկարվել՝ Ծավ և Շիկահող գետերի շարունակությունն է, որը խաչմերուկում միանում է իրար ու անցնում Հանդ գյուղի միջով»,- հավելեց Շիկահողի գյուղապետը։
«Հիմա այսպես բերման ենթարկելով՝ ուզում են սյունեցուն կոտրե՞լ ու իրենց ազգակործան գործերն առաջ տանե՞ն՝ չե՛ն կարողանալու, սյունեցին մնում է սյունեցի, ինձ տարան, էն մյուսին տարան, հո բոլորին չե՞ն կարող տանել։ Սյունիքը Երևան չէ, որտեղ մինչև թշնամին չգա, մտնի տուն, ոտքի չեն կանգնի։ Մեր ուղեղի ծալքերն ավելի շատ են, մենք գիտենք՝ ինչ են ուզում մեր գլխին բերել, բայց մենք թողնողը չենք, ինչ էլ ուզում է լինի։ Մենք Սյունիքը տվողը չենք, այդ կարիդոր-մարիդոր է, ինչ է, չգիտեմ՝ ինչ թատրոն են ուզում անել ու դարպասները բացեն բոլորի առաջ։ Կարողանում են, թող մարդիկ մեր մեջքին կանգնեն, չեն կարողանում՝ Աստված իրենց հետ»,- հավելեց Արարատ Աղաբեկյանը։