
«Պետական սահմանի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին օրենքի նախագիծն ուղարկվելու է ԱԺ

Նիկոլ Փաշինյանն օգոստոսի 27-ին որոշում է ստորագրել և հավանություն տվել կառավարության օրենսդրական նախագծին՝ «Պետական սահմանի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին։
«Ղեկավարվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 65-րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասերով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հավանություն տալ «Պետական սահմանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի
վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության օրենսդրական
նախաձեռնությանը:
2. Հայաստանի Հանրապետության կառավարության օրենսդրական նախաձեռնությունը սահմանված կարգով ներկայացնել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով»,- նշված է որոշման մեջ: