«Կարծում եմ՝ այստեղ կարևոր է նաև Միացյալ Նահանգների միջնորդությունը, քանի որ միայն Վրաստանը չունի այն լծակները կամ այն հնարավորությունները, որպեսզի կարողանար միայնակ այդ հարցում դերակատարություն ունենար։ Ըստ Վրաստանի արտաքին գործերի նախարար Դավիթ Զալկալիանիի, Վրաստանը 2-3 ամիս մասնակցում էր այս հարցի շուրջ քննարկումների, կարծում եմ՝ պետք է հստակ ֆիքսենք, որ կարևոր գործընթաց էր, որը տվեց իր արդյունքը»,- նշեց Ջոնի Մելիքյանը։
«Ի՞նչ է նշանակում՝ գիտնականներին, որոնք ծառայել են նախկիններին, կուղարկեմ տուն, թող թոռնիկներին ու երեխաներին սովորեցնեն, իսկ իրե՞ն ով պետք է սովորեցնի հարգել մարդու վաստակը, իրավունքները, ով պետք է սովորեցնի, երևի չեն սովորեցրել, դրա համար էլ այդպես խոսում է տակից ու վրայից։ Ամբողջովին մերժելի է նման հայտարարությունը, սա ուղղակի մեզ համար ամոթ է, որ մեր ղեկավարը նման հայտարարություն է անում»,- նշեց Արամ Սիմոնյանը։
«Շուշին կետ է Անդրկովկասում, այս տարածաշրջանում, որտեղ Թուրքիան փորձում է այդ կետի միջոցով ինքնահաստատվել։ Էրդողանի Շուշի կատարելիք այցի գլխավոր նպատակը մարտահրավերն է՝ ուղղված գլխավորապես Հայաստանին, Իրանին ու Ռուսաստանին։ Սա սիմվոլիկա է, կարող էր լինել Շուշի կամ այլ քաղաք, սակայն նպատակը հստակ է»,- հավելեց Անդրանիկ Իսպիրյանը։
«Սա հանցագործության հատկանիշ պարունակող հայտարարություն է, իսկ որտե՞ղ է դատախազությունը՝ Նիկոլ Փաշինյանի գրպանում է, բնականաբար, գրպանից դուրս չի գալու։ Սրանք անդադար տևող հայտարարություններ են և կատարվող հանցագործություններ։ Մուրճն իր հերթական հոգեվիճակի արտահայտումն էր։ Այս մարդը հրաշալի գիտի, որ չի ունենալու ոչ մի դեպքում հաղթելու հնարավորություն, որևէ կերպ չի վերարտադրվելու, և հիմա մարդկանց լարում է միմյանց դեմ»,- նշեց Արսեն Բաբայանը։
«Պատիվ ունեմ» դաշինքի անդամ Արսեն Բաբայանի խոսքով՝ Արմավիրի նախկին քաղաքապետ, դաշինքի անդամ Ռուբեն Խլղաթյանի նկատմամբ քրեական գործ է հարուցվել մի մարմնի կողմից, որն իրավասու չէր այդ գործը հարուցելու, խոսքը Քննչական կոմիտեի մասին է։
«Բոլոր տեղերում հանդիպելով քաղաքացիների հետ, մեկ անգամ ևս համոզվում ենք, որ այս իշխանություններին հեռացնելն առաջնահերթություն է։ Եվ բոլոր տեղերում համոզվում ենք, որ այս իշխանությունը վերարտադրվելու հնարավորություն որևէ կերպ չունի։ Մեր քարոզարշավի ընթացքում մեր վարկանիշի աճն ամենևին դուր չի գալիս այս իշխանությանը, ինչը երևի թե նորմալ է ու սպասելի էր։ Սա է պատճառը, որ վերջին օրերին հատկապես մեր դաշինքի ներկայացուցիչների նկատմամբ իրականացվում են քաղաքական ուժեղ ճնշումներ, և դրա վառ օրինակն է պարոն Խլղաթյանի նկատմամբ իրականացված քաղաքական հետապնդումը, թե իբր նա ընտրակաշառք տալու ինչ-որ անհեթեթ դեպքի հետ առնչություն ունի»,- ասաց Արսեն Բաբայանը։
«Ես չգիտեմ՝ որևէ մեկը գիտի՞, թե ինչ ականապատ տարածքների մասին է խոսքը։ Բայց այստեղ վրացիներն ու ամերիկացիները զուտ միջնորդություն են արել, միջնորդություն ցանկացած այլ պետություն կարող էր անել։ Եթե նույնիսկ առանց միջնորդների լիներ, կարծում եմ՝ հայկական կողմը կհամաձայներ 15 գերու դիմաց այդ քարտեզները հանձնել Ադրբեջանին։ Ըստ իս, այստեղ իրավիճակը չպետք է ուռճացնել կամ օգտագործել փիառ նպատակներով։ Ունենք այն, ինչ ունենք, բայց փաստը մնում է փաստ, որ ոչ թե գերիները վերադարձել են, այլ փոխանակվել են ականապատ քարտեզներով»,- նշեց Սուրեն Սարգսյանը։
«Միշտ էլ այդ կարգի միջադեպեր լինելու են, փորձելու ենք այնպես անել, որ լուրջ հետևանքներ չլինեն։ Բայց առհասարակ, որ այդ սահմաններին փշալարի գաղափարը լինի, շատ ավելի լավ կլինի, տեսնենք՝ ինչպես կստացվի, սա է մեզ բաժին հասել»,-եզրափակեց Ներսես Շադունցը։
«Պատիվ ունեմ» դաշինքի անդամ Հայկ Մամիջանյանն այսօր հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ հայտնեց, որ Կառավարության վերջին նիստի չզեկուցվող հարցերից մեկը վերաբերում է նրան, որ պետական բյուջեից 750 միլիոն դրամ տրամադրվել է կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեղարկմանը։
«Պատիվ ունեմ» դաշինքի անդամ Հայկ Մամիջանյանն այսօր հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ անդրադարձավ Սերժ Սարգսյանի ու Օնիկ Գասպարյանի միջև եղած խոսակցությանը, որը հաստատել է նաև Սերժ Սարգսյանը։
«Պատիվ ունեմ» դաշինքի անդամ Հայկ Մամիջանյանն այսօր հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ ամփոփեց «Պատիվ ունեմ» դաշինքի նախընտրական քարոզարշավի 7 օրերը՝ նշելով, որ այն բոլոր ծրագրերն ու գործողությունները, որոնք իրականացնում է դաշինքը քաղաքացիների հետ շփումների համար՝ հաջողության են հասնում։ Եվ «Պատիվ ունեմ» դաշինքի համակիրների ու աջակիցների թիվն անշեղորեն աճում է։
«Մի անգամ գոնե մի փաստաթուղթ պե՞տք է ցույց տա, թե՞ չէ, հավայի խոսում է, երբ ասում ես՝ դե թուղթը ցույց տուր, ասում է՝ հետո ցույց կտամ։ Թող հիմա ցույց տա՝ ե՞րբ, ո՞ր ժամանակ է բանակցություններ եղել անկլավների համար։ Անկալվների մասին բանակցություններ չեն կարող հիմա լինել, բացարձակապես։ Այդ մարդը տանուլ տված մարդ է, կապիտուլացիայի ենթարկված մարդ է, այդ մարդու խղճին առնվազն 5 հազար զոհ կա, այդ թվում՝ քո երեխան։ Ախր, թող փորձի դեռ դրանց պատասխանը տա, նոր սկսի հետո բանակցություններ վարել»։
Նախընտրական քարոզարշավի ընթացքում իշխանական թիմը՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ դիմում է հնարավոր ու անհնարին բոլոր միջոցներին, որպեսզի ցույց տա, թե մարզային քարոզարշավի ընթացքում ինչ քանակի ընտրազանգված է հավաքում, և ինչպես են մարդիկ իրենց դիմավորում։
168.am-ի հետ զրույցում Արցախի Հանրապետության ԱԺ «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանն անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի այս հայտարարությանը, նախ նկատեց՝ Փաշինյանը շատ վաղուց կորցրել է Արցախի մասին խոսելու իրավունքը, քանի որ Արցախի մասին նրա ցանկացած հայտարարություն լկտի սուտ է, և դրան արդեն երեք տարի բոլորը ականատես են լինում։
«Պատիվ ունեմ» դաշինքի անդամ, իրանագետ Վարդան Ոսկանյանի կարծիքով՝ Չինաստանի հետ պետք է համագործակցել և այդ համագործակցությունն առաջին հերթին պետք է վերաբերի հայոց բանակի վերականգնմանն ու վերակառուցմանը։
«Պատիվ ունեմ» դաշինքի անդամ, իրանագետ Վարդան Ոսկանյանն այսօր հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ խոսեց Սյունիքի անվտանգության, թուրքական հատուկ ջոկատայինների մարզ մտնելու մասին տարածված խոսակցությունների վերաբերյալ.
Նիկոլ Փաշինյանն այսօր Գեղարքունիքի մարզ կատարած այցի ընթացքում կրկին անդրադարձել է հոգևորականներին՝ նրանց անվանելով կոռումպացվածներ։
«Պատիվ ունեմ» դաշինքի անդամ, իրանագետ Վարդան Ոսկանյանն այսօր հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ ասաց, որ ակնհայտ է՝ Ադրբեջանում Թուրքիայի դերակատարությունը զգալիորեն աճել է, հետևաբար՝ այժմ վստահ կարող է ասել, որ գործ ունենք Հարավային Կովկասում թուրքական արբանյակի կամ թուրքական ազդեցության գործակալ տերության հետ։
«Պապենական մի խոսք կա, ասում է՝ եթե Աստված ուզում է մեկին պատժել, սկզբում նրանից խելքն է վերցնում։ Մեկ առակ էլ հիշեցնեմ՝ երբ հաստատվել է Խորհրդային Միությունը, չեկիստները մտնում են եկեղեցիներ ու պոկում իկոնաները, ժողովուրդը սարսափած նայում է, ու մեկն ասում է, թե՝ դե տեսեք՝ Աստված չկա, եթե կա, թող ինձ պատժի։ Ժողովրդից մեկն ասում է՝ արդեն պատժել է՝ խելքդ է առել»։
Հայ-ադրբեջանական սահմանի Գեղարքունիքի մարզի սահմանային տարբեր հատվածներում՝ Նորաբակ, Կութ, Վերին Շորժա և այլ գյուղերի մոտակայքում թշնամին ակտիվ ինժեներական աշխատանքներ է կատարում։ Բացի ինժեներական աշխատանքներից, թշնամին դիմում է տարբեր սադրանքների՝ բնակիչների կովերն ու ձիերը գողանալուց մինչև գյուղերի ուղղությամբ կրակել։
«Այդուհանդերձ, նրանց մոտ, օրինակ, կա որոշակի տպավորություն, որ ՀՀ իշխանությունների վերընտրվելը բխում է իրենց ու իրենց երկրի շահերից, նման քննարկումներն ու գրառումները հաճախակի են պատահում»,- եզրափակեց Ա. Տոնոյանը։
Այս ընթացքում արտահերթ ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերն արդեն եղել են ՀՀ տարբեր մարզերում։ Հանրությունն ուշադիր հետևում է նախընտրական քարոզարշավին՝ հասկանալու՝ քաղաքական ուժերն ինչպես են պատկերացնում Հայաստանի առջև ծագած անվտանգային խնդիրների լուծումը, իսկ որ ամենակարևորն է՝ ինչպես են պատկերացնում Արցախի հարցի կարգավորումը, ինչ ճանապարհներ են առաջարկելու Ադրբեջանի օկուպացիայի տակ հայտնված տարածքները վերադարձնելու համար։
Վայոց ձորում «Պատիվ ունեմ» դաշինքի կատարած նախընտրական քարոզարշավի ժամանակ Սերժ Սարգսյանն ասաց, որ ժամանակին Նիկոլ Փաշինյանը հայտարարում էր, թե Հայաստանը ղեկավարում են օլիգարխները, սակայն իշխանության գալուց հետո հայտարարեց, թե Հայաստանում օլիգարխներ չկան։
«Հիմա կտեսնենք՝ մե՞նք ենք թալանչի, թե՞ իրենք են թալանչի»,- այս մասին Վայոց ձորում «Պատիվ ունեմ» դաշինքի կատարած նախընտրական քարոզարշավի ժամանակ հայտարարեց Սերժ Սարգսյանը։
«Պատիվ ունեմ» դաշինքը` ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ, նախընտրական քարոզարշավի շրջանակներում այսօր այցելել է Վայոց ձորի մարզ։ Բնակիչների հետ հանդիպման ժամանակ Սերժ Սարգսյանն անդրադարձավ Նիկոլ Փաշինյանի՝ Տավուշում արած հայտարարությանը, թե ավարտվել է թավշյա հեղափոխությունը և սկսվել է պողպատյա հեղափոխությունը։
Նիկոլ Փաշինյանը նախընտրական քարոզարշավի այս ընթացքում որևէ օր չի անդրադարձել Արցախի ապագային, չի խոսել այն մասին, թե ինչպես է պատկերացնում Արցախի հետագան և առհասարակ ինչպես է պատկերացնում Արցախի հիմնահարցի կարգավորումը։ Սա չի՞ նշանակում, որ ներկայիս իշխանությունը հրաժարվել է Արցախից, այս հարցն այսօր 168.am-ն ուղղեց «Պատիվ ունեմ» դաշինքի անդամ Արմեն Աշոտյանին։
«Պատիվ ունեմ» դաշինքի անդամ Արմեն Աշոտյանն այսօր հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ 168.am-ի հարցին, թե Նիկոլ Փաշինյանը միտումնավո՞ր է սրում իրավիճակը, երբ նախընտրական քարոզարշավի ժամանակ հայտարարություններում սպառնում է ընտրվելու դեպքում քաղաքական և քաղաքացիական վենդետաներ անել, «մեյիդ» փռել, թավիշը փոխել պողպատե հեղափոխությամբ, նաև անվանական վիրավորական արտահայտություններ է հնչեցնում իր ընդդիմախոս մրցակիցների հասցեին, ո՞րն է դրա նպատակը, այսպես պատասխանեց՝ Նիկոլ Փաշինյանն արդեն մեկ պատերազմ հայության գլխին բերել է։
«Ես ուզում եմ Հայաստանում այդպիսի իշխանություն, 18 տարի անց, երբ նրա որդին մնացածի որդիների նման կգնա բանակ, կծառայի խաղաղ, կունենա լավ, պլոճիկով իշխանություն, ոչ թե ֆալցետով հանրապետությունունով մեկ ղժղժացող իշխանություն։ Ես նրան այդպիսի մաղթանք կհղեմ»,- նշեց Արմեն Աշոտյանը։
«Կարծում եմ՝ նման հիմարություններ երկնելը Լենա Նազարյանի և առհասարակ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների, կառավարության անդամների պարագայում շատ սովորական երևույթ է։ Այստեղ կարելի է օբյեկտիվ համարել միայն այն, որ Լենա Նազարյանը լինելով բարձրաստիճան պաշտոնյա, խորհրդարանական երկրի խորհրդարանի փոխնախագահ, այս ժամանակահատվածում անգամ ինքն է հասկացել, որ մեր երկիրը գտնվում է կատարյալ անիշխանության մեջ, որ գոյություն չունի պետական իշխանություն, որը կզբաղվի իր մեղքով ճակատագրի նման ծանր բեռի տակ հայտնված մեր քաղաքացիների խնդիրներով»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Էդգար Ղազարյանը։
Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Ադրբեջանում գտնվող հայ ռազմագերիների շահերի ներկայացուցիչ Սիրանուշ Սահակյանի կարծիքով՝ Լենա Նազարյանի հայտարարությունը գերիների վերաբերյալ ոչ միայն՝ քաղաքական տհասության, այլև՝ մասնագիտական գիտելիքների պակասի արդյունք է։