Ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանի խոսքով՝ ինչպես հայ-ադրբեջանական սահմանի Սյունիքի, Գեղարքունիքի մարզերի սահմանային հատվածներում, Երասխում, մոտ ապագայում նաև Տավուշում թշնամու առաջախաղացումն ունի մեկ նպատակ՝ վերցնել այն տարածքները, որոնք Խորհրդային Ադրբեջանի քարտեզով համարում են իրենցը:
«Նա հիմա միլիարդներ է լցնում այս ծրագրի մեջ և վախենում է, որ կարող է մի բան այնպես չգնա, և այդ ամենը կորցնի։ Ես էլ իր փոխարեն լինեի՝ կվախենայի։ Պատմությունը և իրադարձությունների ընթացքը փոփոխական են, դրանք դինամիկ են, 1994 թվականին էլ մենք վստահ էինք, որ այդպես էլ միշտ մնալու է, սակայն փոխվեց, այս ամենը Ալիևը շատ լավ գիտակցում է։ Դրա համար Ալիևը փորձում է հնարավորինս կռնատել Հայաստանը, որպեսզի ապագայում ի վիճակի չլինի վերականգնվել, և այս ամենն անում է Նիկոլ Փաշինյանի և նրա ոհմակի լայնածավալ աջակցությամբ»,- եզրափակեց Արմինե Ադիբեկյանը։
Արցախի Հանրապետության Շուշի քաղաքում 2019 թվականին բացվել էր Արցախյան պատերազմի հերոս, Դուշման Վարդանի՝ Վարդան Ստեփանյանի տուն-թանգարանը, որտեղից Արցախի 44-օրյա պատերազմի ժամանակ որևէ իր դուրս չի բերվել՝ որևէ մեկի մտքով չի անցել, որ Շուշին կընկնի, քանի որ հայ զինվորները մինչև վերջին պահը բերդաքաղաքի համար մարտնչում էին։
«Չագուչը գլխիս խփողի հետ գնամ համագործակցե՞մ, հո ես քաղաքական ղազ չե՞մ, ով քաղաքական ղազ է, թող գնա՝ համագործակցի։ Ով ուզում է «կզի», թող գնա՝ համագործակցի։ Կամ՝ հանուն Հայաստանի ինչո՞ւ պետք է համագործակցեմ իր հետ, որ սահմանը պահած համայնքապետերին բռնո՞ւմ է, կամ՝ նրա համար համագործակցեմ, որ չագուչը ձեռքին ֆռֆռո՞ւմ էր, որ երկիրը սարքել է տոտալիտար համակարգ, որ գնում է Ալիևին տեսնելու՝ վախենում է մեկ բան ասի՞, Պուտինի հետ էլ հանդիպմանն Արցախ բառը չի օգտագործո՞ւմ։ Այսինքն՝ ինչի՞ շուրջ համագործակցենք, կամ համագործակցել ասելով՝ ի՞նչ նկատի ունի։
«Հայրենիք» կուսակցության մամուլի խոսնակ Սոս Հակոբյանը 168.am-ի հետ զրույցում, արձագանքելով Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, թե արտահերթ խորհրդարանական ընտրությունները Հայաստանում լուծել են ստեղծված ճգնաժամը, նկատեց՝ ճգնաժամն առհասարակ չի կարող լուծվել արտահերթ ընտրությունների միջոցով, քանի որ ճգնաժամն առաջացել էր Արցախի Հանրապետության մեծ մասի կորստով և Հայաստանի տարածքային ամբողջականության խարխլումով։
Կառավարության այսօրվա նիստում Նիկոլ Փաշինյանը շնորհավորեց արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքում խորհրդարան անցած քաղաքական ուժերին՝ ընդգծելով, որ ՀՀ պատմության մեջ առաջին անգամ արտահերթ ընտրությունները դարձել են ճգնաժամի լուծման միջոց, մինչդեռ նախկինում ընտրությունները ստեղծել են ներքաղաքական ճգնաժամ։
«Բոլորս գիտենք, որ մենք պատերազմի մեջ ենք, մեր երկիրը գտնվում է պատերազմի մեջ, հայտնի է նաև՝ Սյունիքի համայնքապետերն առաջինն են եղել, ովքեր սեփական կամքով մեկնել են առաջնագիծ և իրենց հետ վերցրել են իրենց ձեռքի տակ մեծացրած երիտասարդներին։ Մայրերը գիտեն, թե ինչ է նշանակում զավակին առաջնագիծ ուղարկելը։ Այստեղ է նաև Անահիտը, որը կամավոր հիմունքներով պարոն Փարամազյանի հետ կռվել է նրա ջոկատում։ Այսօր ձեր խոսքն է կարևոր։ Պատերազմող երկրում ազատամարտիկը բանտարկվում է միայն հօգուտ թշնամու»,- ստորագրահավաքի ժամանակ իր խոսքում ասաց նախաձեռնության մասնակից կանանցից մեկը։
«Մեզ մոտ իրականում թշնամին անհասկանալիորեն սսկված է, սա էլ է մեզ անհանգստացնում, չենք հասկանում, թե ինչու են այսքան հանգիստ։ Ամեն պահի պատկերացնում ենք, որ այստեղ ինչ-որ բան կսկսվի, բայց իրենք ամբողջովին հանգիստ են։ Միգուցե սա էլ է հոգեբանական ճնշման ձև, չգիտեմ, ամեն դեպքում, երբ Երասխում լարված է, որ գյուղապետը վիրավորվում է, այստեղ ամեն մեկը լսում է, ու բոլորի մոտ անհանգստություն է առաջացնում։ Մարդիկ, որոնք ասում են, թե Սյունիքն անվտանգ է, այդ բառակապակցությունը՝ «անվտանգ», ինձ մոտ ուղղակի զարմանք է առաջացնում։ Եթե մեր գյուղի կեսը իրենց ձեռքում է, ինչպե՞ս կարող է անվտանգ լինել, ավելի վատը կլինի»,- շեշտեց Հակոբ Արշակյանը։
Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ հուլիսի 14-ին Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Արմեն Գրիգորյանը նշանակվեց ՀՀ արտգործնախարարի առաջին տեղակալ, թեև այս պահին Հայաստանը չունի ԱԳ նախարար։
Ցանցային հետազոտությունների ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Գագիկ Հարությունյանի խոսքով՝ այն, ինչ այսօր տեղի է ունենում հայ-ադրբեջանական սահմանի Երասխի հատվածում, Ադրբեջանի ու Թուրքիայի կողմից հատուկ ռազմավարություն է, որը տարվում է Հայաստանի նկատմամբ։
«Սա նույն սցենարն է, ինչ եղել է Արցախի հետ, որը փորձում են իրականացնել Հայաստանի իշխանությունները և Ադրբեջանը, Ալիևն այնտեղից հոխորտում է, սրանք այստեղից արձագանքում են։ Սրանով հասարակության ուշադրությունը շեղում են և փորձում են ինչ-որ ձևով ռազմական գործողությունների վերսկսման մթնոլորտ տարածեն մարդկանց շրջանում։ Սակայն իրականում այսօր թշնամու առաջին խնդիրը ոչ թե Երասխն ու Տավուշն է, այլ Սյունիքն է։ Առաջին հարցը, որն այսօր իրենք պետք է լուծեն՝ Սյունիքի հարցն է, իսկ հաջորդիվ կանցնեն Տավուշի «անկլավներին», դրանից հետո՝ Երասխի խնդրին։ Կրկնում եմ՝ թշնամու առաջին խնդիրը պանթուրքիզմի ծրագրի իրականացումն է, իսկ դրա համար առաջինը պետք է վերցնեն Սյունիքը։
«Այսօր բնակիչները չեն կարողանում իսկի իրենց խոտը հավաքեն, բոլոր դաշտերը մնացել են թշնամու հսկողության տակ, ինչ էլ մնացել է մեզ մոտ, գտնվում է ուղիղ նրանց թիրախում։ Ինչ վերաբերում է գարու և ցորենի բերքահավաքին, դեռ չենք սկսել, այդ դաշտերը համեմատաբար թշնամու դիրքերից հեռու են»,- հավելեց նա։
Մի քանի ժամ տևած ինտենսիվ փոխհրաձգության հետևանքով հայկական կողմից հրազենային վիրավորում է ստացել Երասխ համայնքի ղեկավար Ռադիկ Օղիկյանը, ով այդ պահին կազմակերպում էր ադրբեջանցիների գործողությունների արդյունքում տեղանքում բռնկված հրդեհը մարելու աշխատանքները։
«Մինչև վերջնական սահմանազատման աշխատանքները չկատարվեն, սահմաններին փշալարեր կամ արգելակող բաներ չլինեն, նման միջադեպեր միշտ էլ կլինեն։ Մեր վարելահողերում՝ Կոռնիձորից սկսած, ցորենը հավաքելով բարձրացել ենք մինչև վերևի գյուղեր, չենք թողնելու, որ ցորենը մնա դաշտերում։ Ինչ վերաբերում է կոմբայնավարին, ապա նա վախեցող տղա չէ, այստեղ վախեցող մարդ չկա, գնացեք Կասկադում փնտրեք վախեցող մարդկանց»,- եզրափակեց Ներսես Շադունցը։
Մտավորականությունն առհասարակ ժողովրդին համախմբող, երկրում համերաշխություն հաստատող, գաղափարներ առաջ քաշող, երկիրը դժվարին իրավիճակից հանելու ուղիներ փնտրող դերակատարում պետք է ունենա: Իհարկե, Հայաստանում բոլոր ժամանակներում մտավորականներից շատերը հիմնականում պալատական աշուղի դեր են ստանձնել, իշխանության մոտ գտնվելով և նրանց գովերգելով՝ իրականում անձնական բարեկեցության խնդիրներ են լուծել՝ օգտվելով այս կամ այն արտոնություններից, կարգավիճակից:
Հուլիսի 7-ին Ալիևի հրամանով փոխվել է Ադրբեջանի վարչատարածքային բաժանումը` ըստ տնտեսական շրջանների, նոր որոշմամբ` ստեղծվել են «Արևելյան Զանգեզուրի» և «Ղարաբաղի» տնտեսական գոտիներ:
«Սուրենին տեղափոխել են Գորիսի Քրեակատարողական հիմնարկ, ասում են՝ այնտեղ մեկ ամսով կարանտին է, չենք կարողանա որևէ այց կատարել։ Այսօր էլ ենք գնացել, սնունդ ենք տարել, դա ընդունել են, բայց չեն թույլատրել, որ տեսնենք, չենք էլ կարողանում զանգել։ Չգիտեմ, ասում են՝ տեղում նրա առողջական վիճակով հետաքրքրվում են, ինչ պետք է՝ անում են, չեմ կարող հստակ բան ասել, մեզ այդպես են ասել»,- նշեց Սեյրան Օհանջանյանը։
«Կալանավորված մեր համայնքապետերն առաջինն են, բայց ոչ վերջինը, ովքեր Սյունիքում և առհասարակ Հայաստանում ունեն դեմք, դիմագիծ, սեփական կարծիք, հայրենասիրություն, բոլորի հանդեպ այս նույնը բանը կատարվելու է։ Այսինքն՝ այս իշխանությանը պետք են մարդիկ, որոնք դիմագիծ ու կարծիք չունեն, որոնք հայրենիք չունեն և հակված են ավելի շատ, այսպես ասած, հակապետական ու հակահայրենասիրական քայլերի ու գաղափարների։ Իսկ ովքեր հայրենիք ունեն ու տեր են կանգնում իրենց հայրենիքին և գիտակցում են, որ օրվա իշխանությունն այդ հայրենիքը ծախում է, և այդ իշխանություններն այլ երկրների դրածոներ են, նրանց բոլորին կկալանավորեն»,- նշեց Աշոտ Մինասյանը։
168.am-ի հետ զրույցում Պատանեկության ստեղծագործական կենտրոնի հայրենաճանաչության ոլորտի ղեկավար, «Վերադարձ արմատներին» նախագծի համակարգող Մանուշակ Ստեփանյանն անդրադառնալով Գեղամ Նազարյանին բերման ենթարկելուն, նկատեց՝ հայ իրականության մեջ սա շատ վատ երևույթ է։
Գորիսում պատրաստվում են ստորագրահավաք սկսել՝ ի պաշտպանություն Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի, քանի որ հուլիսի 16-ին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Կարեն Ֆարխոյանի նախագահությամբ, բավարարել էր ՀՔԾ՝ Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի նկատմամբ խափանման միջոց կալանավորում կիրառելու վերաբերյալ միջնորդությունը: Առուշ Առուշանյանը 2 ամսով կալանավորվել է:
Միաժամանակ նա ընդգծեց, որ Ազգային արխիվում պահպանվում են բազմաթիվ քարտեզներ, որտեղ, ճիշտ է՝ Խորհրդային Միության ժամանակ վարչատարածքային բաժանումներ են իրականացվել և Սյունիքի մարզի Սև լճի 25 տոկոսը ներկայացվում է՝ որպես ադրբեջանական, սակայն այն հայկական է և միայն մեկ նպատակով է հատկացվել Ադրբեջանին, որպեսզի թշնամու անասուններն արածելուց հետո լճից ջուր խմեն։
2018 թվականին ՀՀ–ում տեղի ունեցած իշխանափոխությունից հետո նորեկ իշխանավորները՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, լծվեցին որոշ նախարարություններ իրար միավորելու գործին՝ բացատրելով, թե այսպիսով խնայողություններ կանեն։ Նրանք վստահեցնում էին, թե նախկին իշխանությունների ժամանակ պետական համակարգն ուռճացված է եղել, ուստի իրենք եկել են, որպեսզի այդ ամենը հարթեցնեն, գումարներն էլ վերադարձնեն ժողովրդին։
«Եթե հիմա հայ ռազմագերիների խնդրի փոխարեն՝ այլ բան լիներ, ապա միջազգային հանրությունը ժամերով մեր գլուխը կտանեին իրենց քարոզչությամբ՝ մարդու իրավունքներ, և այլն։ Սակայն այսօր հստակորեն տեսնում ենք, որ սա ըստ էության մեր դեպքում չի գործում։ Մի ազգ, որն իրեն թույլ է տալիս ինչ-որ պուրակ ստեղծել և ձեռք առնել այլ ազգի զինվորի և դրանով դաստիարակել իր մատաղ սերնդին, սա խոսում է տվյալ ազգի արժեհամակարգի մասին։ Ընդ որում, մենք տեսնում ենք, որ եվրոպական տերությունները մի տեսակ ջայլամի քաղաքականություն են վարում, եթե դա իրենց չի կպնում, լռում են։ Սակայն սա այնպիսի բան է, որը ուռուցքի նման տարածվելու է, եթե դրա դեմը չառնեն։ Սա ամբողջությամբ պանթուրքական ծրագրի դրսևորումներից է»,- եզրափակեց ազգագրագետը։
«Լավ, 5-10 հոգու բռնեցին, նեղություն տվեցին, դրանով հա՞րց են լուծում, կամ ինչի՞ համար են նման բան անում։ Գոնե ասեն, բացատրեն, թե ինչո՞ւ են նման բան անում։ Այս սուտ մեղադրանքներով, կեղծիք-մեղծիքով ի՞նչ են անում, ազգիս թատրոնը քիչ է, եղած իրավիճակը քիչ է, սա էլ մեր գլխին նոր թեմաներ են բացում։ Երասխում զոհ ունեցանք, նոր գերիներ թշնամին տարավ, Արցախում կրակում են․․․ Այսինքն՝ թշնամին օրեցօր ակտիվանում է, սա թող տեսնեն իշխանությունները, սրա մասին թող մտածեն»,- նշեց Ա. Աղաբեկյանը։
«Ես բազմիցս եմ ասել, որ պատերազմը չի ավարտվել, և դրվագային ռազմական գործողությունները դեռևս շարունակվելու են։ Այս դեպքում փորձ է կատարվում ՀՀ-ի վրա բանեցնել արտաքին ճնշում, չասենք՝ արտաքին, այլ ասենք՝ Թուրքիայի կողմից ճնշում, որպեսզի իրենց համար շատ ավելի շահավետ պայմաններով տրամադրվի ճանապարհ կամ, ինչպես իրենք են ասում, «միջանցք»։ Իրականում թշնամու նպատակը հիմնականում սա է, ինչին մաս է կազմում Գեղարքունիքի և Սյունիքի մարզերում մայիսի 12-ից թշնամու ներխուժումը, սա հեռահար նպատակ էր հետապնդում։ Նման գործողություններ թշնամու կողմից դեռևս շարունակվելու են, և չի բացառվում, որ նմանատիպ միջադեպեր տեղի ունենան նաև Տավուշի մարզում»,- ասաց Կարեն Հովհաննիսյանը։
168.am-ի հետ զրույցում Արցախի Հանրաապետության նախագահի արտաքին հարաբերությունների հարցերով խորհրդական Նելլի Բաղդասարյանն անդրադառնալով Ալիևի այս հայտարարություններին, նկատեց՝ այս ամենն ուղղակի սպառնալիք է Հայաստանի Հանրապետությանը։
ԱԺ անկախ պատգամավոր Աննա Գրիգորյանի խոսքով՝ Սյունիքի համայնքապետերի նկատմամբ իրականացվող հետապնդումը պետք է ընկալել` որպես անձնական վրեժխնդրություն։
«Ի վերջո, որ այդ գումարը որ վերցնում են՝ ժողովրդի՞ն է անհրաժեշտ, թե՞ պատգամավորներին։ Ասում են՝ 50 հազար դրամով հնարավոր չէ այս կամ այն ծախսը հոգալ, իսկ թոշակառուն ի վիճակի՞ է ապրել 30 հազար դրամով, ուսուցիչները կարողանո՞ւմ են իրենց աշխատավարձով ապրել, իհարկե չեն կարողանում։ Այսինքն՝ այն պարագայում, երբ մենք ունենք չկահավորված դիրքեր, բազմաթիվ չլուծված խնդիրներ, այս ֆոնին ի՞նչ է նշանակում՝ մտածել, որ կարելի է ևս 200 հազար դրամով ավելացնել պատգամավորների ծախսերը»,- շեշտեց նա։
ԱԺ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի խոսքով՝ ՀՀ-ում Իրանի դեսպանատունն ասել է, որ պատերազմի ժամանակ դեպի Իրան հայ զինվորներ չեն անցել, նույնն ասել են նաև Իրանի պատկան մարմինների ներկայացուցիչները՝ պատասխանելով հայկական կողմի գրավոր հարցումներին։
ԱԺ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում անդրադարձավ պատգամավորների աշխատավարձը բարձրացնելու նախագծին, որն այսօր քննարկվում էր Կառավարության նախաձեռնությամբ հրավիրված ԱԺ արտահերթ նստաշրջանում: