168.am-ի հետ զրույցում Արցախի Հանրապետության Բերձոր քաղաքի ղեկավար Նարեկ Ալեքսանյանն ասաց, որ մարտերը Բերձորի միջանցքում չեն ընթանում, միջանցքը բնականոն աշխատում է։
Արցախի Հանրապետության Վանք համայնքում իրավիճակը կայուն է, թշնամին վերջին երկու օրերին սադրանքների չի դիմել։ 168.am-ի հետ զրույցում ասաց Վանքի համայնքապետ Անդրեյ Սարգսյանը։
Սեյրան Օհանյանի դիտարկմամբ՝ տարածաշրջանում անվտանգության միջավայրն այնքան փխրուն է, և սպառնալիքները Հայաստանի ու Արցախի վրա այնքան են շատանում ու ուժգնանում, որ ցանկացած ժամանակ, ցանկացած սադրանք կարող է վերածվել տարբեր մասշտաբի ռազմական գործողությունների։
168.am-ի հետ զրույցում Տավուշի թեմի առաջնորդ գերաշնորհ Բագրատ եպիսկոպոս Գալստանյանն ասաց, որ անձամբ իր համար երկրորդական է, թե Ադրբեջանը կամ այլ պետություն ինչ կասեն։ Հետևաբար՝ կարիք չկա սպասելու, որ ինչ-որ մեկը Հայաստանին խաղաղություն պարգևի, կամ Հայաստանը մուրա այդ խաղաղությունը։
«Հուսամ, այն ջանքերը, որոնք թափվեցին Կոսովոյի կողմից մինչև Սերբիայի հետ հնարավոր պատերազմի սկսումը՝ ուղղակի Արևմուտքի վախերի արտահայտությունն է, Արևմուտքը սկսել է վախենալ, այս պահին չունի այն վճռականությունը, ինչ ուներ նախկինում։ Հավանաբար, այս պահին սպասում են, թե Ուկրաինայում ու Թայվանում ինչպես կզարգանան դեպքերը»,- հավելեց Գագիկ Հարությունյանը։
168.am-ի հետ զրույցում ռազմական փորձագետ Կարեն Հովհաննիսյանի մեկնաբանությամբ՝ այս շրջանում Արցախում և հայ-ադրբեջանական սահմանին թուրք-ադրբեջանական տանդեմի սադրանքներն ունեն մեկ գերնպատակ՝ ունենալ ցամաքային սահման։
Օգոստոսի 1-ին, ժամը 09:00-ից սկսած, Արցախի Հանրապետության հյուսիսային և հյուսիս-արևմտյան սահմանագոտու մի շարք հատվածներում ադրբեջանական ստորաբաժանումները դիմել են սադրանքի՝ կատարելով շփման գիծը հատելու փորձեր, որոնք կասեցվել են ՊԲ ստորաբաժանումների ուժերով:
Ես չգիտեմ՝ այդ ճանապարհն ինչով լավը կլինի, հարց է՝ Աստված ոչ անի, պատերազմի դեպքում մենք կկարողանա՞նք հասնել Արցախ, Արցախից էլ հասնել Հայաստան։ Ուզում եմ մեր իշխանությանը հարց տալ, իրենք էլ թող պատասխանեն՝ այդ ճանապարհն ինչո՞վ է մեզ համար լավը։ Քաշաթաղը հանձնում են, Աղավնոյից հրաժարվում են, Սյունիքից էլ՝ հետը, այսքանից հետո լավ բան պե՞տք է սպասենք։
Օտարերկրյա ներդրում՝ չի նշանակում, որ տեղացի ներդրողին պետք է անտեսեն, և այստեղ մենք խոսում ենք երկու առումներով։ Առաջինը՝ գործարար միջավայրն ընդհանրապես պետք է բիզնեսի համար նպաստավոր լինի՝ եթե դինամիկայի մեջ ենք վերցնում։ Երկրորդը՝ այդ գործարար միջավայրն ավելի նպաստավոր պետք է լինի քեզ համար, քան տարածաշրջանային այլ երկրներում, որոնք պոտենցիալ մրցակիցներ կարող են դիտվել ներդրողի համար։ Խնդիրն այն է, որ Հայաստանի նման երկրները չեն կարող բարձր տեմպերով, կայուն զարգանալ առանց արտաքին ներդրումների։
«Արգելքի վերաբերյալ որևէ բացատրություն չեն տվել, պարոն Հովհաննիսյանին պարզապես առանց բացատրության թույլ չտվեցին մտնել Ստեփանակերտ։ Նա գիշերով վերադարձել է Գորիս, ընդ որում՝ նա գնում էր Արցախ՝ թոռան մկրտության արարողությանը մասնակցելու համար։
Երեկ ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հարցազրույցում կրկնելով Նիկոլ Փաշինյանի ավելի վաղ արված հայտարարությունը՝ ասել էր, թե «կա գաղափար՝ ԼՂ հարցը տարանջատել Հայաստան-Ադրբեջան հարաբերություններից: Մենք հիմա ակտիվորեն պիտի քննարկենք այդ տարբերակը և որոշենք՝ ինչպես առաջ ընթանալ»:
ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հարցազրույց է տվել «Արմենպրեսին», որտեղ անդրադարձել է Արցախի հիմնախնդրին, Ադրբեջանի հետ «խաղաղության պայմանագիր» կնքելուն, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը և այլ հարցերի։
«Մենք 1991 թվականին բոլոր այդ գործընթացներն իրականացրել ենք՝ անկախության հռչակագիրն ու հանրաքվեն եղել են։ Վերջին 30 տարիների ընթացքում մենք այդ պայքարն ենք առաջ տարել։ Մեր այդ պայքարը շարունակելու ենք՝ ազգերի ինքնորոշման իրավունքն իրացնելով։ Այսինքն՝ ցանկացած կարգավիճակ՝ Ադրբեջանի կազմից դուրս»,- եզրափակեց Արթուր Հարությունյանը։
«Ի՞նչ կարող ենք անել, կրակոցների դեպքում, ապաստարաններ ունենք, երեխաներին տեղափոխում ենք ապաստարան։ Աշակերտներն արդեն նման դեպքերում ինքնակազմակերպվում են, այսինքն՝ ամեն վայրկյան ամեն ինչի պատրաստ են, և սա լավ է»,- նշեց Էդիկ Բադասյանը։
Արցախի 44-օրյա պատերազմի ժամանակ զոհված զինծառայողների ծնողները Պաշտպանության նախարարության շենքի մոտ հավաքվել և պահանջում էին, որպեսզի գերատեսչության ղեկավարը նախ իրենց ընդունի, այնուհետև ՊՆ կանչի իրենց որդիների հրամանատար Պավլիկ Քյարամյանին, որպեսզի նրան մի քանի հարց ուղղեն։
«Անհայտ է, թե ում հրամանով են գումարտակը տեղափոխել, ո՞վ է պատասխան տալու». Զոհված զինծառայողի հայր
168.am-ը Տեղ համայնքի ղեկավար Դավիթ Ղուլունցից հետաքրքրվեց, թե ի՞նչ իրավիճակ է գյուղում, բնակիչներն ինչո՞ւ են խոչընդոտում Դավիթ Դավթյանի ընտանիքին պատկանող ընկերության աշխատանքին։
Հայաստանից ցանկացած այց Արցախ ոգևորում է արցախցիներին։ 168.am-ի հետ զրույցում ասաց Արցախի Հանրապետության ԱԺ «Արդարություն» կուսակցության երիտթևի ղեկավար Արշակ Աբրահամյանը՝ անդրադառնալով Հանրապետական կուսակցության երիտթևի այցին Արցախ և տեղում ունեցած հանդիպումներին։
«Իհարկե, մենք կողմնակից ենք, որպեսզի երկխոսությունը՝ Արևմուտք-Ռուսաստան, վերականգնվի, քանի որ շատ ավելի լավ է, որ գերտերությունները գոնե իրար հետ նորմալ են հարաբերվում, քան մեկը մյուսին թշնամի է։ Հետևաբար՝ այս տեսակետից, կարծում եմ՝ ողջ մարդկության շահերից է բխում, որպեսզի գերտերությունները մեկը մյուսին հարգեն, մեկը մյուսի շահերի հանդեպ իսկապես հարգալից վերաբերմունք ունենան։ Սա է կայունության և խաղաղության կարևորագույն հիմքերից մեկը, մնացածն արդեն ժամանակը ցույց կտա»,- նշեց Դավիթ Բաբայանը։
Վերջին ամիսներին Ադրբեջանը բազմիցս հայտարարել է, թե շուտով ամբողջությամբ տիրանալու է Արցախի Հանրապետության Բերձորի շրջանին, այդ թվում՝ Աղավնո գյուղին, մինչդեռ հայկական կողմը Բերձորը շրջանցող ճանապարհ չի կառուցել։ Այդ ամենին զուգահեռ՝ Աղավնոյում բնակիչներն իրենց բնականոն կյանքով են ապրում ու ամեն ինչ անում են գյուղը զարգացնելու համար։
«Կրթության մինչև 2030 թվականը զարգացման պետական ծրագիրը հաստատելու մասին» ՀՀ օրենքի նախագծով նախատեսվում է Հայաստանում ստեղծել ակադեմիական քաղաք:
Այսօր ժամը 11:45-ի սահմաններում, ադրբեջանցիները մոտ 20 րոպե տևողությամբ` հրաձգային տարբեր զինատեսակներից ինտենսիվ կրակ են արձակել Արցախի Հանրապետության Թաղավարդ և Կարմիր շուկա համայնքների ուղղությամբ։ Այս մասին տեղեկացրել են Ոստիկանության Մարտունու շրջանային բաժնից։
«Եթե Փաշինյանն այսօր վստահ լիներ, որ Սյունիքում որոշակի տարածքներ տա թուրքին, վաղն իրեն չեն գլխատի Երևանի կենտրոնում՝ վստահ եղեք, որ վայրկյան առաջ թուրքի պահանջածը կտար»,- 168.am-ի հետ զրույցում ասաց թուրքագետ, քաղաքական վերլուծաբան Վազգեն Պետրոսյանը։
«Ներկայացվեցին պատճառները, թե ինչու մենք չէինք կարող մասնակցել Փաշինյանի կազմակերպած ընտրություններին, առաջին հերթին այն բազմաթիվ կեղծիքների պատճառով, որոնք իրականացվել են թե՛ ընտրություններից առաջ, թե՛ դրանից հետո։ Նաև ատելության խոսքի տարածումը, մուրճով քարոզարշավը, բանակի և վարչական ռեսուրսի օգտագործումը և այլն։ Պարոն Մքալիսթերի հարցը, իհարկե, չեմ կարող ասել, թե ինչ տրամաբանությամբ ը տրվեց, բայց պատասխանը նույնն է, ինչ եղել է 2021 թվականին Հանրապետականի դիրքորոշումը։ Փաշինյանի կազմակերպած ընտրությունները չէին կարող լուծել Հայաստանում ձևավորված քաղաքական ճգնաժամը»,- նշեց Հայկ Մամիջանյանը։
168.am-ի հետ զրույցում Արցախի Հանրապետության ներքին գործերի նախարարի մամուլի խոսնակ Հունան Թադևոսյանը տեղեկացրեց, որ արդեն երկար ժամանակ է, ինչ Ադրբեջանը թույլ չի տալիս որոնողական աշխատանքները վերսկսել իր օկուպացիայի տակ անցած Արցախի տարածքներում։
2020թ. սեպտեմբերի 27-ին Արցախի դեմ սանձազերծած պատերազմի ընթացքում Ադրբեջանը, սեփական զինված ուժերից բացի, լայնորեն կիրառեց Թուրքիայի աջակցությամբ Արցախ և Ադրբեջան տեղափոխված վարձկանների։ Դրա մասին մի շարք հրապարակումներ և տեսանյութեր եղան միջազգային լրատվամիջոցներում:
Հուլիսի 20-ին ադրբեջանական կողմը տեսանյութեր տարածեց, թե արցախցիներին, այսպես ասած՝ «պատժելու գործընթացը» շարունակվում է, և այդ համատեքստում հրապարակված տեսանյութով ցույց էին տալիս, որ կրակել են Ասկերանի շրջանի Շոշ գյուղի ուղղությամբ։
Հուլիսի 14-ին Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի համանախագահ, ՀՅԴ բյուրոյի անդամ Մուրադ Փափազյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր, որ «Զվարթնոց» օդանավակայանից իրեն և ընտանիքին իրավապահ մարմինները թույլ չեն տվել դուրս գալ և հետ են վերադարձրել Ֆրանսիա։
Սյունիքի մարզի Տեղ համայնքում խմելու ջրի խնդիրը սեզոնային բնույթ է կրում։ Ամռան շոգերի պատճառով ջրի ծավալը նվազում է, բոլոր բնակիչներին խմելու ջուր հասցնելու հարցը՝ դժվարանում։
168.am-ի հետ զրույցում Ադրբեջանի հարցերով փորձագետ Գառնիկ Դավթյանն ասաց, որ առհասարակ Ադրբեջանի կողմից Արցախի օկուպացված տարածքներ, մասնավորապես՝ ԼՂԻՄ-ի շրջաններ տարբեր երկրների դեսպանների այցեր կազմակերպելը նպատակ ունի առաջինը՝ լեգիտիմացնել իր պատերազմական հանցագործությունները, այսինքն՝ ռազմական ագրեսիան և պատերազմը սկսելու հանգամանքը։ Երկրորդ՝ միջազգայնորեն լեգիտիմացնել մինչև պատերազմը Ադրբեջանի քարոզչությունը, թե «Արցախի հողերն ադրբեջանական են»։