ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերով մշտական հանձնաժողովի արտահերթ նիստում, արդեն երեք օր է՝ Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի անդամի թափուր պաշտոնի համար թեկնածու են ընտրում։
«Արմեն Սարգսյանի հրաժարականի տեքստն ինձ համար անտրամաբանական էր, առաջին հերթին նա գիտեր, թե ինչ լիազորություններով էր գալիս։ Նա այդ Սահմանադրությամբ երդվել է։ Եթե այդքան դժգոհում էր լիազորություններից կամովին կամ պարտադրաբար, ինձ արդեն դրդապատճառները չեն հետաքրքրում, չհրաժարվեր իբր այդ սակավ լիազորություններից՝ հօգուտ ԱԺ նախագահի, տեր կանգներ, երբ բռնաբարվում էր Սահմանադրությունը»,- այս մասին ասուլիսի ժամանակ նշեց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Հայկ Մամիջանյանը։
ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստում այսօր քննարկվեց Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի անդամի թեկնածուի ընտրության հարցը:
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Հայկ Մամիջանյանի խոսքով՝ հունվարի 24-ին առցանց մամուլի ասուլիսի ժամանակ Նիկոլ Փաշինյանն անդրադառնալով Մարտի 1-ին՝ փորձեց մաքրազարդել սեփական դերակատարումը այդ ողբերգական իրադարձություններին։
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Հայկ Մամիջանյանի բնորոշմամբ՝ Նիկոլ Փաշինյանի հունվարի 24-ի ֆեյսբուքյան ասուլիսն իրականում որևէ աղերս չուներ ասուլիսի հետ։
Հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանն այսօր ասուլիսի ժամանակ անդրադառնալով Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հարսանիքին, նշեց՝ խայտառակություն էր։
«Ինձ մոտ ավանդույթ է դարձել Նիկոլ Փաշինյանի յուրաքանչյուր զառանցանքից հետո գալ ու բացահայտել նրա ստերը և տալ իր հիվանդության պատմության հերթական գլուխը։ Երեկ նա աչքի ընկավ հետևողական մի քաղաքականությամբ, որի ամբողջ նպատակն է հայ ժողովրդի մտքում սերմանել, որ Արցախն այլևս երբեք հայկական չի լինելու և Հայոց ցեղասպանության ճանաչման քաղաքականություն Հայաստանն այլևս երբեք չի հետապնդում»։
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանի խոսքով՝ Զինված ուժերի վերականգնումն ու արդիականացումն այլընտրանք չունի, սակայն խնդիրն այն է, որ իրականում նման գործընթաց տեղի չի ունենում։
Այսօրվա առցանց ֆեյսբուքյան մամուլի ասուլիսի ժամանակ լրատվամիջոցներից մեկը հարց էր ուղղել Նիկոլ Փաշինյանին՝ արդյո՞ք համարում է նա, որ այսուհետև Արցախի հարցի ու կարգավիճակի վերաբերյալ հարցի պատասխանատուն Արցախի իշխանություններն են։
«Նախ, գիտեք, մի այսպիսի նրբություն, որ մենք ըստ էության այդ առաջարկը փոխանցել ենք Ռուսաստանի մեր գործընկերներին։ Բայց Ադրբեջանին էլ ենք փոխանցել, և սա կարևոր նրբություն է»,- այսօր իր նախաձեռնած առցանց մամուլի ասուլիսի ժամանակ նշեց Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով հարցին, թե սահմանազատման վերաբերյալ ի՞նչ առաջարկներ են փոխանցել Ադրբեջանին, որի վերաբերյալ հայտարարեց ՌԴ արտգործնախարարը, և արդյո՞ք ադրբեջանական կողմից արձագանքներ կան։
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի կարգադրությամբ ԱԺ աշխատակազմի պետական ծառայողները և աշխատողները խրախուսվել են միանվագ դրամական պարգևատրմամբ։ Տեղեկատվությունը զետեղված է խորհրդարանի պաշտոնական կայքում՝ ԱԺ նախագահի որոշումներ, կարգադրություններ բաժնում:
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը դժվարանում է հետևել ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի որոշումների տրամաբանությանը, ըստ նրա՝ սա մի քիչ բարդ խնդիր է։
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն այսօր խորհրդարանում չպատասխանեց ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրաժարականին առնչվող լրագրողների և ոչ մի հարցի։
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի մեկնաբանությամբ՝ երբ Արմեն Սարգսյանը ստանձնում էր ՀՀ նախագահի պաշտոնը, գիտեր, թե Սահմանադրությամբ ինչ իրավունքներ և լիազրություններ ուներ, ուստի հիմա, երբ անցել է 4 տարի, այլ բան ասելը տեղին չէ:
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Զարուհի Բաթոյանը դժվարացավ պատասխանել լրագրողների հարցին, թե ինչու հրաժարական տվեց ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը:
Պաշտպանության նախկին նախարար, ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանն այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում անդրադառնալով ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրաժարականին, նկատեց՝ Արմեն Սարգսյանի հրաժարականի պատճառները կարող են տարբեր լինել:
Պաշտպանության նախկին նախարար, ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանի խոսքով՝ դաշինքում կքննարկեն ՀՀ նախագահի թեկնածու առաջադրելու հարցը:
Հետաքրքիրն այն է, որ այս պաշտոնի նկատմամբ լուրջ հետաքրքրություն ունի այս պահին ՀՀ արտգործնախարարի աթոռը զբաղեցնող Արարատ Միրզոյանը:
«Եթե մինչ այս իրենք հայտարարել էին, որ խորհրդարանում իրենց խմբակցությունում նստած են Նիկոլ Փաշինյանի ուսապարկերը, այսուհետև արդեն ակնհայտ դարձավ, որ Կառավարությունում էլ նստած են Նիկոլ Փաշինյանի ստրուկները, հետևաբար՝ մենք ունենք ուսապարկերի և քաղաքական ստրուկների իշխանություն»,- շեշտեց պատգամավորը։
Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը հունվարի 21-ին ֆեյսբուքյան իր էջում գրել էր, որ Գորիսի Բարձրավան, Շուռնուխ և Որոտան գյուղերում, Կապանի Ճակատեն, Շիկահող, Սրաշեն, Ներքին Հանդ, Ծավ, Շիշկերտ գյուղերում մարդիկ կանգնել են հատկապես եղանակային պայմանների պատճառով մեկուսացման և հումանիտար խնդիրների առաջ:
168.am-ի հետ զրույցում Բարձրավանի գյուղապետ Օնիկ Ավագյանն ասաց, որ ՄԻՊ-ը ներկայացրել է ողջ իրականությունը, այն իրականությունը, որն այսօր տիրում է Բարձրավանում և առհասարակ Սյունիքի մարզում։
Մեղրիի հատվածում սահմանային խնդիր գրեթե չի եղել, մեծ մասամբ՝ շնորհիվ այնտեղ եղած ՌԴ սահմանապահ զորքերի։ Նոյեմբերի 9-ից հետո իրենք նաև ստանձնեցին առնվազն Մեղրու տարածքում Նախիջևանի Հանրապետության և Ադրբեջանի, Զանգիլանի սահմանագծի պահպանությունը։ Առ այսօր որևէ խնդիր չի եղել, առնվազն ես տեղյակ չեմ։
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանն այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում անդրադարձավ Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի՝ ՀՌՀ անդամի թափուր տեղի համար «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության առաջադրած թեկնածու Արթուր Մանուկյանի կենսագրությունում տեղ գտած անհապատասխանություններին:
«Այս ամենը սահմանազատման ու սահմանագծման փաթեթի շրջանակներում է: Խոսել ԽՍՀՄ-ի ու այլ քարտեզներից, այսօր մեզանից որևէ մեկը չի կարող ասել՝ սկսած ՀՀ ղեկավարությունից, վերջացրած մեզանից յուրաքանչյուրով»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց Պաշտպանության նախկին նախարար, ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը՝ անդրադառնալով նաև իշխանությունների այն հայտարարություններին, թե սահմանին պետք է երկուստեք տեղի ունենա զորքերի հայելային հետքաշում, ապա հավելեց.
Պաշտպանության նախկին նախարար, ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանի խոսքով՝ Հայաստանի այսօրվա իշխանությունները ցույց տվեցին, որ ի վիճակի են աշխատացնելու ՀԱՊԿ-ին, բայց Ղազախստանում աշխատացրեցին:
Պաշտպանության նախկին նախարար, ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանի խոսքով՝ փորձը ցույց է տվել, որ ՀՀ իշխանությունների կողմից երկրի վերաբերյալ բոլոր որոշումներն ընդունվում են ոտքի վրա, ձեռքի հետ: Որոշումներ ընդունելիս՝ նրանք չեն գնահատում իրադրությունը, հակառակորդի սպառնալիքները, հետևաբար՝ ոտքի վրա ընդունված որևէ որոշում երբևիցե չի կարող հարց լուծել, որովհետև իրադրության ռեալ գնահատում տեղի չի ունեցել:
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վիլեն Գաբրիելյանը հանդես է եկել օրենսդրական նոր, կարելի է ասել, խոստացած նախաձեռնությամբ: Պատգամավորն առաջարկում է «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում լրացումներ կատարելու մասին», ըստ այդ օրենքի, փոփոխություն կատարել հանձնաժողովների նախագահների կամ նրանց տեղակալների ընտրության կարգում, այսինքն՝ ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու այլևս չպետք է առաջադրվի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյանը։
Հունվարի 14-ին խորհրդարանում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյանը հարց ուղղեց Նիկոլ Փաշինյանին՝ Արցախի վերաբերյալ։ Սակայն հարցին պատասխանելու փոխարեն՝ Նիկոլ Փաշինյանն ակնարկներով խոսեց ԵՊՀ-ում կաշառք վերցնողների մասին, ամենայն հավանականությամբ, կոնկրետ մարդու նկատի ունենալով: Տպավորություն էր, թե հենց հարց տվողին նկատի ուներ։
Հնարավո՞ր էր խուսափել ջրի սակագնի բարձրացումից: Այս հարցն այսօր խորհրդարանում 168.am-ն ուղղեց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանին:
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանն այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում անդրադարձավ գազի գնի բարձրացմանը, Երևանում հեղուկ գազի սակավության հարցին, ինչի մասին բազմաթիվ գազալցակայանների ներկայացուցիչներ բարձրաձայնել են, և ընդհանրապես իրականացվող գազային քաղաքականությանը: