ԱԺ «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանն այսօր խորհրդարանական խմբակցությունների ճեպազրույցների ժամանակ անդրադարձավ թուրքական ապրանքների ներկրման արգելքի երկարացմանը։
Դեկտեմբերի 7-ին Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնի «Երվանդ Ղազանչյան» փոքր թատերասրահում տեղի ունեցավ ռուս բանաստեղծ Ալեքսանդր Բլոկի «Արքան հրապարակում» պիեսի բերմադրության առաջնախաղը։
Դեկտեմբերի 10-ին ՀՀ արևելյան ուղղությամբ (Գեղարքունիքի մարզ) Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումների ձեռնարկած նախահարձակ գործողություններին դիմակայելու ընթացքում զոհվել էր ՊՆ N զորամասի ժամկետային զինծառայող, շարքային Վահե Վաղարշակի Մանասերյանը (ծնվ. 2002թ.)։ Այս մասին հայտնել էր ՀՀ ՊՆ-ն։
Դեկտեմբերի 9-ին Կապանում լրագրողների հետ զրույցի ժամանակ Կապանի համայնքապետ Գևորգ Փարսյանն ասել էր, որ իրենք գերադասում են և նաև պատկերացնում են, որ դեմարկացիոն և դելիմիտացիոն գործընթացը տեղի կունենա մինչև 1929 թվականի քարտեզներով։
««Հզոր համայնք» կուսակցության աջակից Տիգրան Նահապետյանն ու «Հանրապետություն» կուսակցության ցուցակը գլխավորած Գագիկ Հակոբյանի՝ Գոջիի աջակից Բորիկ Հովակիմյանը, որոնք աշխատում են Վեդիի էլեկտրացանցում, վիճել են, թե ով պետք է դառնա Վեդիի համայնքապետ, և լեզվակռիվն այնքան է թեժացել, որ Գոջիի համակիրը սեղանից դանակը վերցրել ու դանակահարել է Տիգրան Նահապետյանին` խոցելով թոքը: Նրան տեղափոխել են «Էրեբունի» ԲԿ-ի վերակենդանացման բաժանմունք, վիճակը կայուն ծանր է գնահատվում։
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, Սիսիանի նախկին համայնքապետ Արթուր Սարգսյանն ազատ արձակվեց «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկից: Արթուր Սարգսյանի խափանման միջոցի փոփոխության համար հիմք էր հանդիսացել դեկտեմբերի 9-ին Սահմանադրական դատարանի կայացրած որոշումը, ըստ այդմ՝ պատգամավորի կարգավիճակ ձեռք բերելու պահից անձը, բացառությամբ Սահմանադրության 96-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված դեպքերի, չի կարող զրկվել ազատությունից այլ կերպ, քան Ազգային ժողովի համաձայնությամբ:
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորներ, Մեղրիի նախկին համայնքապետ Մխիթար Զաքարյանը և Սիսիանի նախկին համայնքապետ Արթուր Սարգսյանն ազատ արձակվեցին, փոխվել են նրանց խափանման միջոցները: Երեկ Սահմանադրական դատարանը որոշում կայացրեց, որ պատգամավորի կարգավիճակ ձեռք բերելու պահից անձը, բացառությամբ Սահմանադրության 96-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված դեպքերի, չի կարող զրկվել ազատությունից այլ կերպ, քան Ազգային ժողովի համաձայնությամբ:
ԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանի խոսքով՝ Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետների ինչպես՝ հանդիպման, այնպես էլ՝ համաձայնության չգալու վերաբերյալ որևէ մանրամասն չի հրապարակվում, որպեսզի չխանգարեն բանակցային գործընթացին։
168.am-ի հետ զրույցում Նորաբակի գյուղապետ Վազգեն Ասատրյանն ասաց, որ գյուղից անզեն աչքով չեն երևում թշնամու զինտեխնիկայի կուտակումները, քանի որ դիմացը սար է, բայց որ թշնամին մշտապես սադրանքների է դիմում՝ փաստ է։
ԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի արտահերթ նիստում այսօր քննարկվեց «Հայաստան» խմբակցության հեղինակած «Սահմանագծման և սահմանազատման հիմնախնդիրների մասին» հայտարարության նախագիծը: Արդյունքում՝ իշխող խմբակցությունը մերժեց ներկայացված նախագիծը։
Այսօր Ազատագրական շարժումը բողոքի ակցիա էր իրականացրել ՀՀ արտգործնախարարության շենքի մոտ՝ պահանջելով հանդիպում արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ, որպեսզի վերջինս պարզաբանում ներկայացնի, թե ինչ գործընթացներ են սկսել, քանի որ Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում գրեթե հաստատեց Արցախը հանձնելու իր մտադրությունը։
Ռազմական փորձագետ Կարեն Հովհաննիսյանի խոսքով՝ ուսումնասիրելով զորավարժությունների սցենարը, ակնհայտ է դառնում, որ դրանք հարձակողական բնույթ են կրում։ Ինչպես նաև հրաձգային և հեռահար զինտեխնիկայի օգտագործման մեխանիզմների տվյալ տարածքում տիրապետելու սցենարն է գործում։
«Մեկ տարուց ավելի կահավորվում է, անընդհատ գործընթաց է, տեսանյութ էլ կա, թե ինչպիսի հրաշալի մոդուլային տնակներ ենք կառուցել ու տեղադրել։ Դրա համար դա գերառաջնային խնդիր է, և դրա համար ՊՆ-ն ու առհասարակ պետությունն անում է ամեն ինչ այս վիճակը շտկելու համար»,- եզրափակեց նա։
«Ինչպես ժամանակին նշել եմ, մեր առաջնահերթ խնդիրը կար և մնում է անվտանգության հարցը՝ պայմանավորված նրանով, որ թշնամին շատ մոտ է գտնվում մեր բնակավայրերին, ինչպես նաև Կապան համայնքին։ Դրա հետ կապված նաև տարբեր խնդիրներ են առաջացել ճանապարհների առումով»,- Կապանում լրագրողների հետ զրույցում ասաց Կապանի համայնքապետ Գևորգ Փարսյանը։
Պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանն այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց, որ այս պահին իրավիճակը սահմանին փոփոխության չի ենթարկվել։
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանի խոսքով՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարությունը ստորագրելուց 1 ամիս անց Հադրութի շրջանի երկու գյուղ՝ Խծաբերդն ու Հին Թաղերը, հանձնվել են Ադրբեջանին, այնինչ դրանք նույն փաստաթղթով պետք է գտնվեին հայկական վերահսկողության ներքո։
Արցախի Հանրապետությունում բջջային և ինտերնետ կապի խափանումները հաճախակի բնույթ են կրում, ինչը, Արցախի Հանրապետության ԱԺ «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանի խոսքով՝ անվտանգային խնդիր է։
Երեկ 168.am-ը գրել էր, որ Երևանի Էրեբունի ռազմական օդանավակայանում վայրէջք էր կատարել Ռուսաստանի Պաշտպանության նախարարության ինքնաթիռը: Ինքնաթիռում Հայաստանի և Ադրբեջանի սահմանների սահմանագծման և սահմանազատման հանձնաժողովի անդամներն են եղել: 168.am-ի տեղեկություններով՝ հանձնաժողովի աշխատանքները ղեկավարելու է Արցախում ՌԴ խաղաղապահ առաքելության նախկին ղեկավար Ռուստամ Մուրադովը։
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը որոշում է ստորագրել դեկտեմբերի 15-ին ԱԺ արտահերթ նիստ անցկացնելու վերաբերյալ։
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանը խորհրդարանում լրագրողների հետ զրույցում անդրադարձավ «3+3» ձևաչափին և Հայաստանի ներգրավվածությանը դրան: Պատգամավորի գնահատմամբ՝ Հայաստանը ներկայացուցիչ չունի որևէ ֆորմատում։
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանի գնահատմամբ՝ երեկ խորհրդարանում Նիկոլ Փաշինյանի արած որևէ հայտարարություն չուներ քաղաքական, իրավական կամ դիվանագիտական հենք։
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմինե Կյուրեղյանը 168.am-ի հետ զրույցում անդրադարձավ դեկտեմբերի 7-ին խորհրդարանում իշխանական պատգամավորների, նրանց օգնականների և դաշնակցական պատգամավորների մի խումբ օգնականների միջև տեղի ունեցած ծեծկռտուքին:
Խորհրդարանում ընթանում է ԱԺ կառավարության հետ հարցուպատասխանը:
ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանի խոսքով՝ մինչև այս պահը բանակցությունների տրամաբանությունն այն է եղել, որ տարածաշրջանային բոլոր ենթակառուցվածքները պետք է ապաշրջափակվեն, այդ թվում՝ Ադրբեջանից դեպի Նախիջևան կապը՝ երկրների ամբողջական ինքնիշխանության ներքո և ներքին ընթացակարգերի պահպանմամբ:
ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանն այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում անդրադառնալով երեկ ԱԺ-ում տեղի ունեցած ծեծկռտուքին, ասաց, որ ինքն այդ միջադեպին մասնակից չի եղել:
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանն այսօր լրագրողների հետ զրույցում անդրադարձավ երեկ ԱԺ-ում տեղի ունեցած ծեծկռտուքին:
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Էլինար Վարդանյանն այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց, որ գերիների և անհետ կորածների հարազատները, որոնք ԱԺ-ի դիմաց բողոքի ակցիա են իրականացնում՝ Ալեն Սիմոնյանի կատարած հայտարարության դեմ, ասել են, որ եթե պատշաճ արձագանք չլինի իրենց խնդրին, ապա գնալու են ավելի ռադիկալ քայլերի:
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Էլինար Վարդանյանն այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում անդրադարձավ գերիների և անհետ կորածների ծնողների ու հարազատների բողոքի ակցիաներին՝ նշելով, որ իրենք արդեն հայտարարել են նրանց սատար կանգնելու պատրաստակամության մասին:
ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար, Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի խոսքով՝ փորձը ցույց է տալիս, որ ներկայիս իշխանությունների հայտարարությունները պահի հետ պայմանավորված և յուրաքանչյուր դեպք՝ լինի մարտական գործողություն, խոշոր օպերացիա, զոհ, գերեվարման միջադեպ, պետք է դառնա քննության առարկա և պարզվի, թե ինչպես են այդ դեպքերը տեղի ունեցել:
Տելեգրամյան ալիքներում տարածվել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի մասնակցությամբ https://168.am/2021/12/07/1620316.html տեսանյութ, որտեղ վերջինս խոսել է գերիների մասին՝ հայտարարելով, որ համարում է՝ «գերիներն այլևս չկան, իր համար չկան»: