Բաժիններ՝

«Հիմա մեր խնդիրն այն է, որ ամառվա այս շոգին՝ փողոց առ փողոց ժամով ջուր տանք ժողովրդին». Տեղ համայնքի ղեկավար

Սյունիքի մարզի Տեղ համայնքում խմելու ջրի խնդիրը սեզոնային բնույթ է կրում։ Ամռան շոգերի պատճառով ջրի ծավալը նվազում է, բոլոր բնակիչներին խմելու ջուր հասցնելու հարցը՝ դժվարանում։

168.am-ի հետ զրույցում Տեղ համայնքի ղեկավար Դավիթ Ղուլունցն այսպես արձագանքեց այն խոսակցություններին, որ համայնքում մարդիկ 5 օրը մեկ են խմելու ջուր ունենում։

«Համայնքին, իհարկե, ոչ ամբողջովին, բայց 4 գյուղի ջուր մատակարարում է «Վեոլիա ջուր» ընկերությունը։ Այնպես չէ, որ ջուրը 5 օրը մեկ են տալիս, ջուր կա, ուղղակի քիչ է, երկու օրը մեկ, օրը մեջ ջուր կա։ Սարից ջուրը քիչ է գալիս, սա խնդիր է, այսօր Գորիս համայնքում էլ ջուր չկա, կրկին ժամով են տալիս։

Կարդացեք նաև

Հիմա մեր խնդիրն այն է, որ այս ամառվա շոգին փողոց առ փողոց ժամով ջուր տանք ժողովրդին»,- նշեց Դավիթ Ղուլունցը։

Տեղ համայնքի ղեկավարը թեմայի առնչությամբ արձագանքեց նաև համայնքի ընդդիմադիր ավագանու անդամ Մասիս Զեյնալյանի հայտարարությանը, շեշտելով, որ նա այս պահին գտնվում է Ռուսաստանում։

«Մասիս Զեյնալյանը չի տիրապետում, թե ինչ է տեղի ունենում, եթե ավագանին տեղում չէ, ի՞նչ գիտի, թե համայնքում ինչ է տեղի ունենում»,- հավելեց Դավիթ Ղուլունցը։

Միաժամանակ նա ընդգծեց, որ խմելու ջրի խնդիրը նոր չէ, ամեն ամառ այդ խնդիրը կա։

«Բա ինչո՞ւ նման խնդիր չենք ունենում ձմռանը կամ աշնանը, այսինքն՝ սա սեզոնային խնդիր է։ Հավանաբար Սիսիանի հատվածում էլ ջուրը կտրում են, դրա համար մեզ ջուր քիչ է հասնում։

Ինչ վերաբերում է ոռոգման ջրին, ապա վաղը-մյուս օրն այդ ջուրը կտանք ժողովրդին»,- եզրափակեց  Դավիթ Ղուլունցը։

Տեսանյութեր

Լրահոս