«Աշխատակազմի կողմից նախատեսվում է 2022թ.-ին իրականացնել 1 ծրագիր, որում ընդգրկված են 3 միջոցառումներ: Հանրագումարով 2022թ. բյուջեի նախագծով նախատեսված ֆինանսավորումը կազմում է 542 մլն 700 հազար դրամ՝ 2021 թվականի պետբյուջեով նախատեսված 532 մլն 500 հազար դրամի դիմաց. Աճը կազմում է 1.92 տոկոս»,- ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2022-ի բյուջեի նախագծի քննարկման ժամանակ անդրադառնալով ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի բյուջեին՝ նշեց ՀՀ Ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը:
«Իհարկե, խիստ զավեշտալի է՝ այն մարդկանցից լսել օլիգարխների մասին հիշատակումներ, որոնց պատգամավորական ֆրակցիայում առնվազն մի քանի քրեաօլիգարխի ներկայությունն արդեն իսկ հաստատված փաստ է»,- վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի մեկնաբանություններին ահա այսպես արձագանքեց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանը:
Աղվան Վարդանյանը իրավական առումով կարող է խնդիրներ ունենալ. Հարությունյանը սպառնաց
«Հանրապետության նախագահի մասով միայն արտասահմանյան գործուղումների համար նախատեսված է 425 մլն դրամ. նկատի ունենալով նախագահի սահմանափակ լիազորությունները՝ այս գումարները մի քիչ շատ չե՞ն, և ի՞նչ արդյունավետություն ունի այս գումարների ծախսումը»,- ԱԺ հանձնաժողովների համատեղ նիստում բյուջետային քննարկումների ժամանակ Ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանին դիմեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանը:
ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանն ԱԺ հանձնաժողովների համատեղ նիստում բյուջետային քննարկումների ժամանակ ներկայացրեց պետական կառավարման մարմինների 2022 թ. բյուջեով նախատեսված ծախսերը:
Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների համատեղ նիստերում շարունակվում են «ՀՀ 2022 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի նախագծի շուրջ քննարկումները: Կառավարությունում հավանության արժանացած այս փաստաթուղթը, սակայն, տնտեսագիտական շրջանակներում հավատ չի ներշնչում: Բյուջե 2022-ը նախատեսում է 7 տոկոս տնտեսական աճ, կապիտալ ծախսերի «ռեկորդային ավելացում»:
2020 թվականից մեր տնտեսությունը հանգուցյալի մակարդակում է. Պատգամավորը՝ Էկոնոմիկայի նախարարին:
«Երբ կարդում եմ կառավարության ներկայացրած բյուջեն, 7 տոկոս տնտեսական աճը նույնիսկ պարզ վիճակագրությամբ չի երևում: Այսինքն՝ հավանականությունների բաշխումը, որ նայենք, 7 տոկոսի չի գալիս որևէ կերպ. դեպի ներքև հավանականությունն ավելի մեծ է, քանի դեպի վերև»,- ԱԺ Տնտեսական հարցերի, Ֆինանսավարկային ու բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2022թ. պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանին դիմելով՝ նշեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը:
ԱԺ Տնտեսական հարցերի, Ֆինանսավարկային ու բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2022թ. պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանից հետաքրքրվեց, թե Հարկային օրենսդրության ի՞նչ փոփոխություններ են նախատեսվում, և արդյո՞ք նախատեսում են շրջանառության հարկի շեմի իջեցում:
Երեկ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը G20-ի գագաթաժողովի շրջանակում հանդիպել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանի հետ. ի թիվս այլ հարցերի՝ քննարկվել է նաև իրավիճակը Հարավային Կովկասում:
Պաշտոնական տվյալներով՝ 2021թ. երրորդ եռամսյակում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ՝ Հայաստանում անշարժ գույքի առքուվաճառքի գործարքները նվազել են 2,2 տոկոսով, նվազել են նաև հողերի առքուվաճառքի գործարքները: Ի դեպ, ըստ Կադաստրի կոմիտեի հրապարակած եռամսյակային հաշվետվության՝ գործարքների նվազումն ու շուկայում գնանկումը հատկապես նկատելի են Սյունիքի մարզում: Ակնհայտ է, որ դա պայմանավորված է հատկապես հետպատերազմյան շրջանի անվտանգային խնդիրներով:
Օրեր առաջ ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստերում «ՀՀ 2022 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի նախագծի քննարկման ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկայացրեց կառավարության հնգամյա ծրագրի առաջին բյուջեն:
Ազգային ժողովը հոկտեմբերի 28-ին առաջին ընթերցմամբ ընդունեց «Զանգվածային լրատվության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը: Նախագծով առաջարկվում է չնույնականացված աղբյուրներին հղում կատարելու կամ նրանց տարածած տեղեկությունը տարածելու դեպքում լրատվամիջոցներին չազատել պատասխանատվությունից, ինչպես նաև՝ նախատեսված է փոփոխություն կատարել պետական մարմիններում լրագրողների հավատարմագրման կարգում. եթե լրատվամիջոցը չի ներկայացնում ֆինանսական հաշվետվություն ու չի ներկայացրել օրենքով սահմանված նույնականացման տվյալները, ապա տվյալ լրատվամիջոցի հավատարմագրման դիմումը ենթակա է մերժման:
Դեկտեմբերի 5-ին ՏԻՄ ընտրություններ կլինեն Արարատի մարզի Վեդի համայնքում: Այստեղ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թեկնածուն Արարատի նախկին մարզպետ, Պետական գույքի կառավարման կոմիտեի ներկայիս ղեկավար Գարիկ Սարգսյանն է:
«Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթն այսօր ԱԺ նիստում քննարկելու պրոցեսը վերածվեց նախընտրական թեժ պայքարի:
«Աշխատանքային խումբը քննարկում է, թե ինչպես գործընթացը սկսել, որը հիմք ընդունել: Այս պահին որևէ հստակություն չկա. մենք քննարկում ենք, եթե այդ մասով որևէ հստակություն լինի, հանրությանը տեղյակ կպահենք»:
Կառավարության այսօրվա նիստն էլ բացվեց կորոնավիրուսային իրավիճակի մասին տեղեկատվությամբ և դրա մասին Նիկոլ Փաշինյանի մեկնաբանություններով:
Կառավարության հերթական նիստում մինչև օրակարգին անցնելը Նիկոլ Փաշինյանն արձանագրեց՝ նոր տիպի կորոնավիրուսի հետ կապված ծայրահեղ լարված իրավիճակ է:
Հայաստանում համավարակային իրավիճակը շարունակում է լարված մնալ. հոկտեմբերի 27-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 2074 նոր դեպք: Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 45 քաղաքացի:
«Մենք ինչպես 2020թ․ դեկտեմբերին ինչ դիրքերում եղել ենք, այսօր էլ շարունակում ենք մնալ. ի՞նչ ուրիշ հարց կա»․ Փաշինյան
«Շաբաթներ առաջ նույն օրը երեք հարցում եմ ուղարկել տարբեր նախարարությունների. երկու նախարարությունները շատ արագ պատասխանեցին, չպատասխանեց միայն ՊՆ-ն: Հիմա ես հարցս բարձրաձայնում եմ ստիպված՝ նոյեմբերի 9-ից արդեն 350 օր է անցել, մեր հերոս զոհված տղաների անուններն այդպես էլ չեն հրապարակվել, նրանց հուղարկավորման վայրերը չեն հրապարակվել. ինչո՞ւ չեք հրապարակում անունները,- ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ հետաքրքրվեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը՝ իր և զոհված զինծառայողների մյուս ծնողների անունից պահանջելով հրապարակել ցուցակը,- Եթե Դուք չեք ցանկանում հրապարակել, ցուցակն ուղարկեք ինձ, ես տեղը կգտնեմ հրապարակելու»:
«Ամենաքննարկվող թեմաներից մեկը՝ գնաճ. բոլորը խոսում են գների աճի մասին: Այստեղ ուղղակի պետք է տարբերակում դնել՝ կա գնաճ և կա գների աճ. դրանք տարբեր հասկացություններ են, ու, ցավոք սրտի, անգամ քաղաքական գործիչներից շատերը երբեմն չեն իմանում՝ որի դեպքում հասցեատերն ով է»,- Ազգային ժողովում Կենտրոնական բանկի խորհրդի անդամի պաշտոնում Արտակ Մանուկյանի թեկնածության քննարկման ժամանակ իր ելույթում նշեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը:
ՀՀ ազգային ժողովը քննարկում է Կենտրոնական բանկի խորհրդի անդամի պաշտոնում Արտակ Մանուկյանի թեկնածությունը, որն առաջարկել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը:
Այսօր ի թիվս այլ նախագծերի՝ ԱԺ-ում քվեարկության դրվեց նաև «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության շփման գծում տիրող իրավիճակը և սահմանազատման խնդիրները» հրատապ թեմայով քննարկման արդյունքում ընդդիմության կողմից կազմված ԱԺ հայտարարության նախագիծը:
Խորհրդարանն այսօր մեկ րոպե լռությամբ հարգեց 1999 թվականի հոկտեմբերի 27-ի ոճրագործության զոհերի հիշատակը, ապա անցան նախորդ օրը քննարկված հարցերի քվեարկությանը:
168.am-ը հոկտեմբերի 13-ին անդրադարձել էր «Prime Healthcare» ընկերության նախագահ, ամերիկահայ բարերար Մայք Սարյանի հայտարարությանն առ այն, որ Հայաստան ուղարկած իր նվիրատվությունը յուրացրել են պաշտոնական շրջանակները:
«Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության շփման գծում տիրող իրավիճակը և սահմանազատման խնդիրները» թեմայով խորհրդարանական փակ քննարկումից հետո Պաշտպանության նախկին նախարար, «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը լրագրողներին հայտնեց, որ գործընկերները ներկայացրել են որոշակի գաղտնի տեղեկություններ, որոնք չի հանրայնացնի, սակայն կներկայացնի նիստից մի քանի եզրակացություն:
ԱԺ-ում Ամանորի տոնական օրերն աշխատանքային դարձնելու նախագիծը քարոզելիս ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Արսեն Թորոսյանը հայտնեց, որ ժամանակին իր մտքով էլ է անցել նման օրենք, երբ լինելով փոքր բժշկական հիմնարկի տնօրեն, միշտ զարմացել է, թե ինչպես կարելի է երկար հանգստանալ, եթե այդքան հիվանդ կա սպասող, և հետո՝ որպես նախարար, երբ ոլորտը ծանրաբեռնվում էր միայն հերթապահ բժիշկների հաշվին, և մյուսները հանգստանում էին:
Ազգայինի ժողովի հերթական քառօրյայում առաջին ընթերցմամբ քննարկվեց «Տոների և հիշատակի մասին» օրենքում փոփոխություն կատարելու կառավարության ներկայացրած նախագիծը, որով առաջարկվում է կրճատել ամանորյա հանգստյան օրերի քանակը: Այն ներկայացրեց Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը: Փոփոխություններով առաջարկվում է հունվարի 2-ը, 3-ը, 4-ը, 5-ը և 7-ը ոչ աշխատանքային օրերի ցանկից հանել:
Ամերիկայի Հայ դատի Արևելյան շրջանի հանձնախումբն (ANCA-ER) իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանին շնորհել է «Ազատության պատվոնշան» մրցանակը։