Թույլ ռուբլու պայմաններում արտահանման հետ կապված դժվարություններ կառաջանան. Միքայել Մելքումյան

ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր, տնտեսագետ Միքայել Մելքումյանը «Տնտեսական ռիսկեր, կյանքի դժվարացում» թեմայով քննարկման ժամանակ կարծիք հայտնեց՝ ռուս-ուկրաինական պատերազմի խնդիրներն անխուսափելիորեն կանդրադառնան Հայաստանի վրա կարճաժամկետ, միջնաժամկետ կամ երկարաժամկետ հեռանկարներում:

«Եթե ռուբլին թուլանում է, արտագնա աշխատանքի մեկնողների (650 հազար ՀՀ քաղաքացի է գնում  ամեն տարի ՌԴ)  տրանսֆերտները կքչանան՝ ռուբլու թուլացմանը զուգահեռ, և երկրորդ՝ թույլ ռուբլու պայմաններում արտահանման հետ կապված դժվարություններ կառաջանան»,- նշեց Միքայել Մելքումյանը:

Ըստ նրա՝ այս պարագայում իշխանությունների առաջին մարտահրավերը պետք է լինի այս դժվարությունների պարագայում  հնարավորինս օգտվելը:

«Այսօր տարբեր թվերով՝ 50-60 հազարից -100 հազար ՌԴ քաղաքացի է եկել այստեղ, հիմնականում ՏՏ ոլորտի ներկայացուցիչներ: Հիմա եկան. մենք ջանք թափո՞ւմ ենք, որ հարմար ձևով պահենք, հետո՝ ո՞ր մասն է հետ գնալու, չի գնալու: Սրանք պրոցեսներ են, որոնք ՀՀ կյանքի վրա իրենց ազդեցությունը թողնելու են»,- հավելեց տնտեսագետը:

Գլոբալ այլ խնդիրներից նախկին պատգամավորն առանձնացրեց  գնաճը:

Տեսանյութեր

Լրահոս