Շուշի համայնքի ղեկավար Արծվիկ Սարգսյանն այսօր ֆեյսբուքյան գրառմամբ հայտնել է, որ օգտատեր Սոնա Արշունեցին, որը ներկայանում է իբրև հրապարակախոս, իր հասցեին կեղծ տեղեկություններ է տարածել:
Քաղաքագետն այս համատեքստում նկատեց, որ խորհրդարանական երկրում խորհրդարանը զուտ օրենսդրական մարմին չէ, այլ նախևառաջ՝ քաղաքական թիվ մեկ ամբիոն, որովհետև այնտեղ ներկայացված են քաղաքական կուսակցությունները:
Օրերս հերթական հեռախոսազրույցն է կայացել Թուրքիայի ու Ռուսաստանի նախագահներ Ռեջեփ Էրդողանի և Վլադիմիր Պուտինի միջև. ի թիվս այլ թեմաների՝ քննարկվել են ղարաբաղյան հիմնախնդիրն ու 2020-ի նոյեմբերի 9-ին ստորագրված հայտարարության պայմանների կատարմանը վերաբերող հարցեր: Ավելի վաղ Թուրքիայի նախագահը հայտարարել էր, որ Մոսկվան հազիվ թե ձգձգի «Զանգեզուրի միջանցքի» հարցը, խոսել էր նաև «Վեցակողմ հարթակի» ձևավորման հեռանկարների մասին:
Արդյո՞ք դրամի արժևորումը պայմանավորված է Կենտրոնական բանկի կողմից հունիսի 15-ին վերաֆինանսավորման տոկոսադրույքի բարձրացմամբ, և որքանո՞վ են իրատեսական իշխանամերձ շրջանակների այն պնդումները, թե դրամի արժևորումը քաղաքական կայունության, տնտեսական դրական սպասումների արդյունքն է․ 168.am-ը այս հարցերի պատասխանները փորձել է ստանալ տնտեսագետ, 1994-1998 թթ. ԿԲ նախագահ, ԵՊՀ դասախոս Բագրատ Ասատրյանից:
«Վահան Քերոբյանն ի՞նչ է արել գյուղատնտեսության համար, որ հիմա ցուցանիշներ է հայտարարում. թող գնա Շիրակի գոտով զբաղվի, որտեղ աղետ է. հենց այսօր երաշտ է Շիրակի գոտում, ջրամբարներն էլ կիսով չափ դատարկ են: Գյուղացիները երեկ ճանապարհը փակել են, Ավինյանն այնտեղ է եղել, մինչև հիմա ոչինչ չեն արել»:
Ի դեպ, էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատարը նաև «կիսվեց շատ լավ նորությունով»՝ նշելով, որ այսօրվա դրությամբ Հայաստանից արտահանվել է արդեն 86 հազար տոննա թարմ գյուղմթերք, որը կրկնակի ավելի է, քան անցած տարի:
Լրագրողներն այսօր կառավարությունում էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Վահան Քերոբյանից հետաքրքրվեցին, թե Նիկոլ Փաշինյանի կողմից ամեն տարի առնվազն 7 տոկոս տնտեսական աճ ապահովելու նախընտրական խոստումն ինչ տնտեսական հիմքեր ունի՝ հաշվի առնելով հատկապես ներդրումների բացակայության խնդիրը:
168.am–ի հետ զրույցում Օձունի համայնքապետ Արսեն Տիտանյանը տեղեկացրեց, որ իրեն ծեծի են ենթարկել 10 հոգով, նրանց թվում է եղել նաև Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանը։ Արսեն Տիտանյանը հավելեց, որ միջադեպին ներկաների մի մասին ճանաչում է:
«Ստեղծված իրադրությունում, երբ երկիրը կանգնած է անդունդի եզրին, պատերազմում կրած պարտությունից հետո, անտրամաբանական եմ համարում ընտրությունների արդյունքները»,- 168.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ նախկին ՊՆ, «Հայաստան» դաշինքի անդամ, գեներալ-գնդապետ Սեյրան Օհանյանը:
Էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Վահան Քերոբյանը, ով մեկ անգամ չէ, որ աչքի է ընկել իր անհավանական լավատեսությամբ, հետընտրական Հայաստանում իրենց թիմի նախընտրական քարոզարշավին սազական հերթական միտքն է դաշտ նետել այսօր. «2021 թվականի մայիսին աշխատանքի շուկան անկախ Հայաստանի պատմության ռեկորդ է խփել՝ 634,951 հարկման բազա ունեցող անձ։ Լավ նորությունը նաև այն է, որ աշխատատեղերի քանակն ավելացել է նույնիսկ 2019 թվականի սեզոնայնությամբ ճշգրտված։
«Այսօր Արևմուտքը և Ռուսաստանն ընտրված անձի լեգիտիմությունն օգտագործում են ի վնաս Հայաստանի՝ ասելով, որ, եթե նա լեգիտիմ է, ունի ժողովրդի քվեն, ուրեմն իրենից կարելի է պահանջել, և նա կանի այն, ինչը չեն արել նախկինները»,- 168.am-ի հետ զրույցում անդրադառնալով արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքներին՝ նշեց իրավապաշտպան, Մարդու իրավունքների առաջին պաշտպան Լարիսա Ալավերդյանը:
Ի վերջո, մենք ցանկանում ենք ունենալ օրենքը պաշտպանող երկիր, որտեղ մարդիկ հավասարապես պատասխանատու են օրենքի առջև և միաժամանակ ունեն իրավունքներ. մենք ուզում ենք ունենալ հասարակություն, որը օրինապաշտ է, հանդուրժող է, բարեսիրտ ու մարդասեր»,- եզրափակեց Արա Բաբլոյանը:
Բնակիչը հաղթեց քաղաքացուն: Դա նշանակում է, որ բնակչի վերաբերմունք է երկրի նկատմամբ, այսինքն՝ պարզապես բնակելի տարածք է. մարդն ապրում է, իրավունքներ ունի, ոչ մի պարտականություն չունի, ինչ ուզում է՝ թող լինի սկզբունքով է ապրում»,- ասաց նա։
«Երեք տոկոս ակտիվ հասարակությունը կարող է իշխանություն փոխել, իշխանություն ձևավորել, բայց այդ երեք տոկոսը պետք է համոզված լինի իր գործողությունների մեջ. եթե կոնկրետ խնդիր է լինում, որը հանրության մեծ մասի համար հասկանալի է լինում, երկու-երեք տոկոսը կարող է ամեն ինչ անել: Բոլոր հեղափոխությունները, իշխանափոխություններն այդ երկու-երեք տոկոսն են միշտ արել»:
ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանն ընտրությունների նախնական արդյունքների ամփոփմանը նվիրված ԿԸՀ արտահերթ նիստում տեղեկացրեց՝ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը կազմել և ստորագրել է ՀՀ արտահերթ խորհրդարանական ընտրությունների նախնական արդյունքների արձանագրությունը, ըստ որի՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ստացել է ընտրողների 53.92 տոկոս ձայները, «Հայաստան» դաշինքը՝ 21.04 տոկոսը, իսկ «Պատիվ ունեմ» դաշինքը՝ 5.23 տոկոսը:
««Պատիվ ունեմ» դաշինքն արձանագրում է, որ հատկապես վերջին 48 ժամվա ընթացքում ժամանակավոր իշխանությունները լծվել են առաջատար քաղաքական ուժերի, անվանական՝ «Պատիվ ունեմ» դաշինքի թեկնածուների և աջակիցների դեմ բռնաճնշումներ իրականացնելու անպատվաբեր գործին»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց «Հայրենիք» կուսակցության մամուլի քարտուղար Սոս Հակոբյանը:
Երևանի նախկին քաղաքապետ, «Պատիվ ունեմ» դաշինքի պատգամավորի թեկնածու Տարոն Մարգարյանը ընտրատեղամաս էր եկել ընտանիքի հետ:
«Ես իմ ընտրությունը կատարել եմ դեռևս 33 տարի առաջ, և այսօր էլ իմ վերաբերմունքը չի փոխվել. ես քվեարկել եմ հանուն անվտանգ, ինքնիշխան, տնտեսապես զարգացած Հայաստանի և Արցախի Հանրապետությունների, հանուն հզոր հայկական բանակի, հանուն մեր սահմանների անձեռնմխելիության և հանուն մեր հասարակության հաշտեցման»,- այսօր քվեարկությունից հետո լրագրողների հետ ճեպազրույցում նշեց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը, որն ընտրության էր եկել թոռնիկի հետ:
«Անվտանգ հայրենիքի, հզոր, զարգացող, բարգավաճ Հայաստանի համար»,- ահա այս տեսլականով է քվեարկել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը:
«Մեզ մոտ «ուսապարկերն» առավոտվանից խախտումներ է, որ անում են։ Բազմաթիվ են նման դեպքերը՝ մեկ-երկուսը չի, որ թվարկեմ. արձանագրվել են»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Սյունիքի մարզի Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանը։
«Առաջին հերթին, իհարկե, հանուն արժանապատիվ խաղաղության և տնտեսական վերելքի. սա է իմ ընտրությունը»,- անդրադառնալով իր ընտրությանը՝ լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարյանը:
Անդրադառնալով ընդդիմության վարած քարոզարշավին՝ Վիգեն Հակոբյանը նշեց. «Եթե մենք իշխանության գլխավոր մրցակից դիտարկենք «Հայաստան» դաշինքը, ապա, իրենք, ըստ էության, փորձեցին Նիկոլ Փաշինյանին բացարձակապես հակառակ թեզերով հանդես գալ: Այսինքն՝ իրենք շատ լավ հասկանում էին, որ հասարակության մի զգալի մասը, որոնք Փաշինյանի ֆանատներին չեն պատկանում, շատ հոգնել են Փաշինյանի այդ ոճից, ատելության խոսքերից, և կամպանիան վարեցին բավականին սոլիդ ոճով. ներկայանում էին՝ որպես գործող իշխանությանը ռեալ ալտերնատիվ»:
Մեկ այլ դրվագում հավատարմագրային կառավարիչը տեխնիկական սպասարկման ծառայությունների մատուցման պայմանագիր է կնքել այլ կազմակերպության հետ, ու որպես կատարած ծախսերի փոխհատուցում՝ ոստիկանությունից ստացել է շուրջ 80 միլիոն դրամ, սակայն հաշվեքննության ընթացքում պարզվել է՝ այդ կազմակերպությունը գրանցվել է պայմանագրի կնքումից 7 օր առաջ, 2018-2019 թվականներին ունեցել է ընդամենը երկու աշխատակից՝ 78 հազար դրամ աշխատավարձով: Փաստորեն, կազմակերպությունը ստեղծումից ընդամենն օրեր անց այնքան է աչքի ընկել, որ որոշել են նման ծառայությունների մատուցումը հանձնարարել հենց նրանց:
ՀՀ առաջին նախագահ, ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը նախընտրական քարոզարշավն ամփոփող հանդիպման ժամանակ իր թիմի կողմից իրականացված քարոզարշավը որակեց լուրջ, զուսպ, գրագետ, սառնասիրտ և համբերատար:
Լևոն Զուրաբյանը նաև Արցախյան բանակցությունների, դրա ժամանակագրության ու բովանդակություն մասին հարց հղեց Ռոբերտ Քոչարյանին և Նիկոլ Փաշինյանին: Երկրորդ նախագահի դեպքում՝ նա հետաքրքրվեց, թե ինչպես է ստացվել, որ 1999 թվականի նոյեմբերին ընդհանուր պետության պլանը ներկայացվել է երեք կողմերի, իսկ ահա Նիկոլ Փաշինյանի դեպքում՝ նկատեց, որ շատ կարևոր հարցի պատասխան նա ցայսօր չի հնչեցրել՝ այն է.
Կոռուպցիան որպես թիվ մեկ թշնամի հռչակած իշխանությունները՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, որոնք շտապ կարգով ստեղծեցին նաև հակակոռուպցիոն խորհուրդ՝ պայքարելու կոռուպցիայի երևելի և աներևույթ գայթակղությունների դեմ, կոռուպցիոն ռիսկեր պարունակող գործունեության բազմաթիվ դրսևորումներով են աչքի ընկնում:
Արդարադատության փոխնախարար Քրիստինե Գրիգորյանը հայտնեց, որ Վճռաբեկ դատարանում վարչական պալատի ստեղծումը բխում է ոլորտի բարեփոխումների իրենց ծրագրից և միջազգային փորձից, որը փաստում է, որ մյուս երկրներում կան վարչական դատարանների ակտերը վերանայող մասնագիտացված ատյաններ:
Տնտեսագետ Թադևոս Ավետիսյանի գնահատմամբ՝ թեև վերաֆինանսավորման տոկոսադրույքի բարձրացումը կիրառվում է գնաճը կառավարելու և ազգային արժույթի արժեզրկումը կանխելու համար, այդուհանդերձ, այն տնտեսության համար ունի ապախթանող էֆեկտ:
Հաշվեքննիչ պալատի 2020 թվականի պետական բյուջեի կատարման վերաբերյալ եզրակացության համաձայն՝ պետական բյուջեի կատարող 12 գերատեսչություններում իրականացված հաշվեքննությունների արդյունքում ամենաշատ անհամապատասխանություններ արձանագրվել են ԿԳՄՍ նախարարությունում՝ թվով 44 անհամապատասխանություն:
«ԿԲ խորհուրդը որոշել է բարձրացնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը 0.5 տոկոսային կետով՝ սահմանելով 6.5 տոկոս,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ տեղեկացրեց ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը, ապա ներկայացրեց տնտեսության վիճակը նկարագրող մի քանի թվեր,- 2021թ. մայիսին արձանագրվել է 0.4% գնանկում՝ նախորդ տարվա նույն ամսվա 0.1% գնանկման դիմաց, որի պարագայում 12-ամսյա գնաճը նվազել է և կազմել 5.9%: 12-ամսյա բնականոն գնաճը շարունակել է արագանալ՝ մայիսի վերջին կազմելով 7.4%»: