Հայաստանում հարցվածների 68 % դեմ է Թուրքիայի հետ հարաբերությունների հաստատմանը
Հայաստանում հարցվածների 68 % դեմ է Թուրքիայի հետ առանց նախապայմաններ դիվանագիտական հարաբերությունների հաստատմանը և սահմանների բացմանը. սա «GALLUP International Association»-ի Հայաստանում լիիրավ անդամ Էմ Փի ՋԻ ՍՊԸ-ի վերջին՝ ապրիլյան հարցման արդյունքներն են: Հատկանշական է, որ այս 68 տոկոսի 59.3 տոկոսը միանշանակ դեմ է արտահայտվել այս օրակարգին:
Ինչպես ասում են, սա հերթական հակադարձումն է ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի՝ հայտնի հայտարարությանը, թե «ընդհանուր առմամբ, Հայաստանի բնակչությունը ցանկանում է կարգավորել հարաբերությունները Թուրքիայի հետ»:
Ի դեպ, հարցումների մեթոդով հերթական հերթական հետազոտությունը GALLUP International Association»-ի Հայաստանում լիիրավ անդամ Էմ Փի ՋԻ ՍՊԸ-ն անցկացրել է Հայաստանում 02.04.2022-06.04.2022 ժամանակահատվածում, մասնակցել են 1002 հարցվողներ: